Ծանր է բանակցողի «խաչը», բայց ինչո՞ւ մնալ «էպիգոն»
🇦🇲🇦🇲🇦🇲Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ սահմանազատման հարցերով հայ-ադրբեջանական հերթական հանդիպումը կկայանա այս ամիս, կոնկրետ ժամկետ դեռևս համաձայնեցված չէ: Այս տեղեկատվությունը, վստահաբար, կարելի է ասել, չի ծնվել հունվարի 8-ի աշխատանքային օրվա մեկնարկին, բայց փաստ է, որ հաջորդել է Ադրբեջանի նախագահի հարցազրույցին:
Ստացվում է, որ Երևանն սպասել է Բաքվի «բացահայտմանը», որպեսզի հաստատի, որ սահմանազատման գործընթացի «մահվան մասին լուրերը խիստ չափազանցվա՞ծ են»: Բանակցողի «խաչը» միշտ է ծանր, հայ-ադրբեջանական կարգավորման պարագայում Երևանի բեռը կրկնակի-եռակի ծանր է:
Որքան էլ փորձենք մեղմել կամ ինքնաներշնչվել, թե քառասունչորսօրյա պատերազմի հետևանքնեն այն չեն, ինչ ներկայացնում, քարոզում, ամենօրյա ռեժիմով գեներացնում է ինստիտուցիոնալ և արտախորհրդարանական ընդդիմությունը, իրականություն է, որ բանակցություններում Ադրբեջանը հանդես է գալիս «հայրենական պատերազմում հաղթածի» դիրքերից:
Կարդալ ավելին 👈