📌ՀՀ-ն չի էլ ուզում և չի էլ պատրաստվում, և շահեկան էլ չի պատնեշ լինել։ Մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ բոլոր հնարավոր երկրներն ուզում են հարաբերություններ, առևտուր, շարժ ունենալ մյուս բոլոր երկրների հետ, և դա բխում է պետության կենսական շահերից:
📌Թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա կարգավորումը շարունակում է կապել Հայաստան – Ադրբեջան կարգավորման հետ:
📌Իմ ընկալմամբ, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը շատ ավելի կհեշտացներ և դրական ազդեցություն կթողներ:
📌Մենք սպառազինություն ձեռք ենք բերում պաշտպանության նպատակով և, բնականաբար, ձեռք բերված սպառազինությունը չենք պատրաստվում վերադարձնել:
Արարատ Միրզոյան