🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է խոստումից՝ ռազմական ուժ չկիրառել Գրենլանդիան և Պանամայի ջրանցքը վերահսկողության տակ վերցնելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Կարդալ ավելին👈
🇦🇲🇺🇸🇦🇲«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Հայաստանն ու ԱՄՆ-ն կստորագրեն Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որը կարևոր քայլ է երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար։ Այս համաձայնագիրը ներառում է մի քանի առանցքային ուղղություններ։ Կարդալ ավելին👈
‼️‼️‼️Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Տիբեթի ինքնավար շրջանում, տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 126-ի, վիրավորներինը՝ 188-ի: Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 09:05-ին, Տիբեթի ինքնավար շրջանի Շիգաձե շրջանի Թինգրի գավառի տարածքում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Օջախը գտնվել է 10 կմ խորությամբ։ Երկրաշարժից հետո սեյսմոլոգները գրանցել են 49 հետցնցում։
🇦🇲🇦🇲🇦🇲«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտգործնախարարին հանձնարարել է գույքագրել արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից քննարկելուց և գնահատելուց հետո որոշում կկայացվի այն հրապարակել/չհրապարակելու մասին»,- «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են վարչապետի աշխատակազմից։ Կարդալ ավելին👈
🇦🇿🇦🇿🇦🇿Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցերով բանակցությունների ևս մեկ փուլ տեղի կունենա հունվարին։ Տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Այս ամիս, ամեն դեպքում, մեր նախաձեռնությամբ պետք է տեղի ունենա սահմանազատման հարցերով հայկական ու ադրբեջանական հանձնաժողովների հերթական հանդիպումը՝ այս հարցի լուծումը շարունակելու համար»,- ասել է նա։
🇦🇲🇦🇲🇦🇲Հունվարի 7-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Փարաքարի նախնական ընտրությունների կազմակերպման ընթացքը, կուսակցության հանրային հաղորդակցությանը, ինչպես նաև կուսակցության մարմիններում ընտրության կարգին առնչվող հարցեր։
🇦🇿🇦🇿🇦🇿Հայաստանին զինելը միայն նոր լարվածություն կբերի, մենք սա չենք ուզում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Հայաստանում ֆաշիստական պետություն է ձևավորվել։ Այդ ֆաշիզմը կոչնչացնի կա՛մ Հայաստանի ղեկավարությունը, կա՛մ մենք։ Այլ ելք չկա»,- ասել է նա։ Կարդալ ավելին👈
‼️‼️‼️‼️2024 թվականի դեկտեմբերի 21-ին անչափահասը՝ անհայտ քանակությամբ կոլխիցին խմելու հետևանքով դեղորայքային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է Մուրացան մանկական ԲԿ, Radar Armenia-ին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Կարդալ ավելին👈
🇦🇲🇦🇲🇦🇲ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Այդ մասին նա տեղեկացրել է սոցցակայքում հրապարակելով համապատասխան տեսանյութ։