Նիկոլ Փաշինյանը թա՞փ է տալիս իշխանությունը. Թրամփից հետո և Վատիկանից առաջ
🇦🇲🇦🇲🇦🇲Նոյեմբերի 17-ի երեկոյից հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում սկսեց շրջանառվել տեղեկություն իրավապահ համակարգի և պետական մի քանի գերատեսչության ղեկավարների պաշտոնանկությունների մասին: Ըստ այդ տեղեկությունների՝ պաշտոնանկ են արվել Քննչական կոմիտեի ղեկավարը, Հակակառուպցիոն կոմիտեի ղեկավարը, կառավարությանն առընթեր ՊԵԿ ղեկավարը, տարածքային կառավարման ու էներգետիկ ենթակառուցվածքների նախարարը, ներքին գործերի նախարարը: Արդեն պաշտոնապես հայտարարվել է մի քանիսը, իսկ որոշները՝ դեռ ոչ։ Հնարավոր է, որ կադրային փոփոխությունները չսահմանափակվեն վերը նշված ուղղություններով:
Ի՞նչ է դա՝ իշխանության, կառավարող թիմի «ռեսթա՞րթ»: Կա ընդհանուր գնահատական, որ դա նախընտրական տրամաբանությամբ արվող քայլ է, որը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական զարգացումների իր սցենարներում շարունակում է բավականին ակտիվ դիտարկման ենթակա պահել արտահերթ ընտրության սցենարը: Մյուս կողմից փոփոխության է ենթարկվում իրավապահ- ուժային բլոկի մի զգալի…
Կարդալ ավելին 👈