Category: 1in.am

  • Ի՞նչ «չեն կիսել» Ալիևը և Սթարմերը Նոյեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում՝…

    Ի՞նչ «չեն կիսել» Ալիևը և Սթարմերը
    🇦🇲🇦🇲🇦🇲Նոյեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում՝ Համայնքների պալատում, անցկացվել են լսումներ՝ «Կոռուպցիան Ադրբեջանի էներգետիկ համակարգում և ակադեմիական ազատության սահմանափակումները» թեմայով: Այդ մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
    Միջոցառումը, որ կազմակերպվել է Global Witness և Global Magnitsky Justice Campaign կառույցների հետ, վարել է Համայնքների պալատի կոռուպցիայի դեմ պայքարի երկկուսակցական հանձնաժողովի նախագահ Ջո Փաուելը: Ելույթ են ունեցել Ուիլյամ Բրաուդերը, որ Մագինիտսկու գործով արդարության գլոբալ շարժման առաջնորդն է, Բաքվում տնային կալանքի տակ գտնվող դոկտոր Իբադօղլուի դուստր Ժալյա Բայրամովան, Թոմիլա Լանկինան: Վերջինս Լոնդոնի բարձրագույն տնտեսական դպրոցի պրոֆեսոր է:
    Կարդալ ավելին 👈

  • Երևանն ու Թեհրանը «ճշտում են սլաքները»Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն …

    Երևանն ու Թեհրանը «ճշտում են սլաքները»

    🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, նաև համատեղ միջոցառումներին վերաբերող թեմաներ: Ինչ միջոցառումների մասին է խոսքը մասնավորապես, հայտնի չէ: Արդյո՞ք Իրանի արտգործնախարարը ծրագրում է այց Հայաստան, որն ըստ էության կլինի Աբաս Արաղչիի պաշտոնավարման ընթացքում նախարարի կարգավիճակով նրա առաջին այցը:
    Կամ Հայաստանի արտգործնախարարը ծրագրո՞ւմ է այց Իրան: Իհարկե, հեռախոսազրույցի բուն առարկան թերևս այն իրավիճակն է, որ առկա է միջազգային հարաբերություններում և ռեգիոնի շուրջ, որը գտնվում է որոշակի վերափոխման փուլում՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում նոր նախագահի և ադմինիստրացիայի հանգամանքը, որը առաջ է բերել մի շարք անորոշություններ և հարցադրումներ:
    Կարդալ ավելին 👈

  • ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն առաջին անգամ խաշ է համտեսել։ Այս մասին տեղեկացն…

    🇦🇲🇺🇸🇦🇲ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն առաջին անգամ խաշ է համտեսել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
    «Դեսպան Քվինն առաջին անգամ համտեսեց խաշը՝ ջերմ մթնոլորտում ծանոթանալով Հայաստանի ամենասիրված ավանդական ճաշատեսակներից մեկին»,- ասված է հաղորդագրության մեջ։