Ռուս-վրացական «մեղրամիսն» ավարտվու՞մ է🇦🇲🇦🇲🇦🇲Սերգեյ Շամբան նշանակվել է Աբխազիայի արտաքին գործերի նախարար։ Նա այդ պաշտոնն զբաղեցրել է 1997-2010 թվականներին։ Շամբան Աբխազիայի անկախության առաջին գաղափարախոսներից է։
Նա Աբխազիայի արտգործնախարար է նշանակվել, երբ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ոչ պաշտոնական քարոզարշավն արդեն մեկնարկել է։ Փորձագիտական որոշ շրջանակների տպավորությամբ՝ Մոսկվան և «Վրացական երազանքի» առաջնորդ Իվանիշվիլին քննարկում են «կոնֆեդերատիվ Վրաստան» նախագիծը։
Այդ տեղեկությունները Սուխումիում չափազանց սուր արձագանք են թողնում։ Հայտնի է դարձել, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը վերջնականապես մերժել է Աբխազիայի եկեղեցին ճանաչել որպես ՌՈՒԵ-ի թեմ։ Պատրիարքը հավատարիմ է եկեղեցական կարգին և Աբխազիան ճանաչում է Վրաց ուղղափառ եկեղեցու կանոնիկ տարածք։
Կարդալ ավելին 👈