Տոյվո Կլաարը Ստեփանակերտի փոխարեն պիտի բանակցե՞ր. իրողություններն անշրջելի՞ են🇦🇲🇦🇲🇦🇲Հարավային Կովկասի եւ Վրաստանի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը խոսել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի իրավունքի մասին: Նա ասել է, որ այդ հարցում Ադրբեջանը պարտավորություն ունի եւ, իր տպավորությամբ, չի հրաժարվում: Բաքուն ԱԳՆ խոսնակի մակարդակով հակադարձել է, որ կարող է քննարկել այն հայերի վերադարձը, ովքեր ճանաչում են Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը:
Մի քանի օրից Տոյվո Կլաարը պաշտոնին հրաժեշտ է տալիս: Եվ առաջին հարցը, որ բոլորիս պիտի հուզի, այն է, թե նա մասնավոր տեսակետ է հայտնել, թե ԵՄ արտաքին քաղաքականության օրակարգում ԼՂ հայ բնակչության վերադարձի հարցում Ադրբեջանի պարտավորությունը որեւէ ձեւով ֆիքսված է, կամ նրա հաջորդը նույն ձեւակերպումն օգտագործելու՞ է:
Կարդալ ավելին 👈