ԱՄՆ կտրուկ որոշումը. հայ-վրացական ռազմավարական հարաբերության հրամայականը🇦🇲🇦🇲🇦🇲ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ դադարեցնում է Վրաստանին ֆինանսական օգնությունը: Բլինքենը հայտարարել է, որ Վրաստանի քաղաքականությունը չի համապատասխանում Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամակցության չափանիշներին: Անկասկած է, որ ԱՄՆ դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թբիլիսին փորձում է չդառնալ Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության կողմ: Սա իհարկե ԱՄՆ ու Վրաստանի հարաբերության հարցն է, որն իհարկե էական շերտերով առնչություն է ունենալու Կովկասի գործընթացներին ու ստատուս-քվոյին:
Այյդ հարցերին մենք անդրադարձել ու անդրադառնում ենք պարբերաբար, ընդգծելով այդ ամենում գլխավորը՝ Հայաստանի համար կենսական կարեւորություն ունի Վրաստանում կայունությունը, ինչպես նաեւ հայ-վրացական փոխհարաբերության կայուն զարգացումը, արդեն համահունչ այն ռազմավարական գործընկերությանը, որի վերաբերյալ հռչակագիր Երեւանն ու Թբիլիսին ստորագրեցին 2024 թվականի հունվարին՝ Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած այցի ընթացքում:
Կարդալ ավելին 👈