Ուր պետք է զարկ տա Հայաստանը🇦🇲🇦🇲🇦🇲Թեհրանում նախագահական երդմնակալության արարողության առիթով Հայաստանի վարչապետի եւ Իրանի նորընտիր նախագահի առաջին հանդիպմանը քննարկված հարցերի թվում ուշադրության է արժանի այն, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանը հայտարարել է, որ իր համար առաջնահերթություն է լինելու ռեգիոնալ զարգացման Հյուսիս-հարավ երթուղային օրակարգը: Սա իհարկե անակնկալ չէ, հաշվի առնելով այն, որ արեւելք-արեւմուտք օրակարգը Իրանի համար աշխարհաքաղաքական մրցակցային օրակարգ է, իսկ տնտեսական առումով՝ ըստ էության անհետաքրքիր:
Սակայն, մի կողմ թողնելով խնդրի աշխարհաքաղաքական բաղադրիչներն ու շերտերը, որոնք անշուշտ բավականին շատ են, բարդ են եւ միաժամանակ նուրբ, եւ որոնց շուրջ անդրադարձեր եւ քննարկումներ լինում են պարբերաբար, դիտարկենք իրավիճակի մեկ այլ կողմ: Այդ բարդություններով եւ նրբություններով հանդերձ, ակնառու է դառնում, որ Հայաստանի համար առավել իրատեսական ուղղություն եւս դիտարկելի է Հյուսիս-հարավը:
Կարդալ ավելին 👈