Գեներալները Բաքվում քաղաքական հա՞յտ են ներկայացրել
🇦🇲🇦🇲🇦🇲Ադրբեջանի նախագահի հրամանագրով աշխատակազմի ռազմական հարցերի բաժնի նոր վարիչ է նշանակվել: Նա միաժամանակ հանդիսանում է նախագահի օգնական: Այդ պաշտոնը մինչեւ անցած տարեվերջ զբաղեցնում էր գեներալ-գնդապետ Մահեռամ Ալիեւը: 2023թ. դեկտեմբերի 9-ին նա նշանակվել է Բելառուսում Ադրբեջանի դեսպան եւ զինվորական ծառայությունից ազատ արձակվել:
Նրան փոխարինել է Ֆարիդ Սեիդովը: Վերջինս նախագահի աշխատակազմ է տեղափոխվել զինվորական դատախազությունից: Նա, ինչպես եւ նախորդը, ծագումով Նախիջեւանից է, որոշ ժամանակ ծառայել է Գյանջայում, ինչպես նաեւ՝ զինվորական դատախազության հատուկ կարեւոր գործերով վարչությունում: Քառասունչորսօրյա պատերազմից հետո նշանակվել է «Ղարաբաղյան շրջանի զինվորական դատախազ»:
Կարդալ ավելին 👈