«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ ամիս՝ ապրիլի 15-ին, տեղի ունցած սահմռկեցուցիչ խոշտանգման ու նվաստացման դեպքը շարքային քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ մինչ օրս շարունակում է անպատիժ մնալ: Կարդալ ավելին👈
🇦🇲🇦🇲🇦🇲Մեկնարկել է Տավուշի մարզի Կիրանցի այլընտրանքային՝ Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը։ Այս մասին Radar Armenia-ին տեղեկացրել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
🇮🇷🇮🇷🇮🇷Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի զոհվելուց հետո Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին նշանակվել է նախարարի պաշտոնակատար: Ալի Բաղերի Քանիի թեկնածությունը հավանության է արժանացել Իրանի կառավարության արտահերթ նիստում, որն անցկացրել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը, որն Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատարն է Էբրահիմ Ռաիսիի մահվանից հետո:
Հուսով ենք՝ ամենակարող Աստված նախագահին և նրա ուղեկիցներին կվերադարձնի ազգի գիրկը։ Իրանի ժողովուրդը չպետք է անհանգստանա, երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն։ Ալի Խամենեի
🇫🇷🇫🇷🇫🇷Նոր Կալեդոնիայում մայիսի 18-ին անկարգությունների հետևանքով մեկ մարդ է մահացել: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին գրում է «BFMTV» հեռուստաալիքը: Անկարգությունների սկզբից ի վեր զոհվածների ընդհանուր թիվը հասել է վեցի: Կարդալ ավելին👈