Պարզվում է, որ ոչ միայն ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրն է ատելության խոսք տարածում արցախցիների նկատմամբ, այլև պատգամավորի հայրը՝ Նորո Պալյանը։ Համացանցում լուսանկարներ են տարածվում ՔՊ-ական Էմմա Պալյանի հոր՝ դեռևս հուլիսին արված գրառումներից։
Բելառուսում ապրող բլոգեր Բելլա Բաբախանյանը ժամանել է Հայաստան: Բելլա Բաբախանյանը սոցցանցերում պաշտպանում է հայկական շահերը, համարձակ քննարկումներ ունենում ադրբեջանցիների հետ։ Վերջերս նա հայտնել էր, որ ադրբեջանցիները սպառնում են իրեն՝ հավելով, որ իրեն շուտով ձերբակալելու են ու հանձնեն Ադրբեջանին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին, ընթացող կեղծ դատավարություններին՝ մտահոգություն հայտնելով նշյալ անձանց առողջական վիճակի, նրանց նկատմամբ հնարավոր ներգործության առնչությամբ։