Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ լուրջ քննարկումներ է անցկացնում Ուկրաինայում հակամարտության ավարտի շուրջ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ բանակցությունները շատ լավ են ընթանում։
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, թե «Հայաստանն առաջվա պես անտեսում է, այսպես կոչված, Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի շուրջ երկխոսություն սկսելու կոչը»։ Այդ երկրից հայտարարել են, թե Հայաստանը խոչընդոտում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի ջանքերը»։ «Բաքուն մտահոգված է դրանով և կոչ է անում ՄԱԿ -ի լիազորված մեխանիզմներին դիտարկել այդ հարցը»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ռուսաստանին դատապարտող բանաձև է ընդունել։ Կողմ է քվեարկել 93 երկիր, դեմ՝ 18-ը։ 65 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, ձեռնպահ է մնացել։
Ադրբեջանից հայտարարել են, թե սպասում են, որ «Հայաստանը կհաղթահարի հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտը»։ Կրկին հիշատակել են ՀՀ Սահմանադրությունը ու նշել՝ Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ, այսպես կոչված, տարածքային պահանջներից։