Category: Առաջին Զանգ

  • Նախարարները ամանորին 7-9 մլն դրամ պարգևավճար են ստացել. գաղտնի հավելավճարներ «Ժ…

    🗣🤑 Նախարարները ամանորին 7-9 մլն դրամ պարգևավճար են ստացել. գաղտնի հավելավճարներ
    📰 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ դեկտեմբերին ՀՀ նախարարներն ու փոխնախարարները միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստացել, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցումներին դեկտեմբերի 25-ից ի վեր Կառավարությունը չի պատասխանում. հրաժարվում են հրապարակել նախարարների և փոխնխարարների ստացած պարգևների չափը:
    🔴 Այսպիսով, ոչ միայն ՀՀ ԱԺ պատգամավորներն են մեծ պարգևներ ստացել՝ մոտ 3 միլիոն-ական դրամներ, այլև նախարարներն ու փոխնախարարները ստացել են օրենսդիրներից զգալիորեն ավելի բարձր պարգևավճարներ՝ պետբյուջեի միջոցներից:
    🔴 «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին գրավոր հարցում էր ուղարկել՝ խնդրելով հայտնել, թե դեկտեմբեր ամսին նախարարներն ու փոխնախարարները որքան գումար են ստացել՝ որպես պարգևավճար և հավելավճար (տես 1-ին լուսանկարը)։ Հունվարին՝ տոներից հետո, Կառավարությունը ժամանակ էր խնդրել 30 օրով՝ հարցին պատասխանելու համար։
    🔴 Սակայն հունվարի 9-ին ստացվեց պատասխանը Կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի անունից. «Յուրաքանչյուր նախարարության աշխատողի վարձատրությունը և հաշվապահական հաշվառումն իրականացվում է նախարարության կողմից», – նշված է պատասխանում: Այսպիսով կառավարության ղեկավարությունը հրաժարվել է հայտնել նախարարների ստացած պարգևավճարների չափը:
    🔴 «Ժողովուրդ» օրաթերթը բոլոր նախարարներին ուղարկել է առանձին հարցումներ, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չի ստացվել: Մինչ այդ, Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ դեկտեմբեր ամսին միայն նախարարները ստացել են 7–8 միլիոն դրամ, որոշ դեպքերում՝ մինչև 9 միլիոն դրամ պարգևավճարներ, իսկ փոխնախարարները՝ 4–5 միլիոն դրամ պարգևավճարներ:
    🔴 Ի դեպ, տեսչությունների պետերն էլ՝ նախարարներին գրեթե հավասար խոշոր պարգևներ են ստացել՝ տեղակալները՝ փոխնախարարներին հավասար:
    🔴 2025–26 թվականը, որպես նախընտրական տարի, ծանր է նստել քաղաքացիների, հարկատուների վրա, բայց հարուստ էր նախարարների ու փոխնախարարների համար: Տարակուսալի է, որ պետական բյուջեից վճարված այդ գումարները գաղտնի են պահվում Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատակազմի կողմից»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Նախկինում Սամվել Կարապետյանն էր պահում շատ գործիչների հայանպաստ դիրքորոշման շրջ…

    🇦🇲🇷🇺🇦🇿 Նախկինում Սամվել Կարապետյանն էր պահում շատ գործիչների հայանպաստ դիրքորոշման շրջանակներում
    📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո Ռուսաստանում հայանպաստ դիրքորոշում ունեցող բոլոր գործիչներին ադրբեջանական համայնքը սկսում է ներքաշել իր ազդեցության դաշտ կամ գոնե հեռացնել հայանպաստ կեցվածքից: Նախկինում հենց Սամվել Կարապետյանն էր պահում այս գործիչներին հայանպաստ դիրքորոշման շրջանակներում:
    🔴 Մեր աղբյուրի փոխանցմամբ, եթե այսպես շարունակվի, վաղ թե ուշ, ադրբեջանական սփյուռքը կկարողանա չեզոքացնել հայկական սփյուռքի ազդեցությունը Ռուսաստանում:
    🔴 Բանն այն էր, որ Փաշինյանի չմտածված քայլերի հետևանքով Ռուսաստանի 2 միլլիոնանոց հայկական համայնքը դառնում է անպաշտպան: Իսկ նախկին հայանպաստ գործիչները, այդ թվում՝ օրինակ՝ նույն Սոլովյովը, փաստացի հեռանում են հայանպաստ դիրքերից»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ռենդի Ֆայնը ներկայացրել է Գրենլանդիային «բռնակցելո…

    🇺🇸🇬🇱 ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ռենդի Ֆայնը ներկայացրել է Գրենլանդիային «բռնակցելու և ԱՄՆ նահանգի կարգավիճակ շնորհելու» մասին օրինագիծ, ասվում է օրենսդիրի կողմից տարածված հայտարարության մեջ
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի հայտագիր է հանձնել Սոլովյովի հայտարարությունների առ…

    🗣🇦🇲 ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի հայտագիր է հանձնել Սոլովյովի հայտարարությունների առնչությամբ
    ➡️ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ։
    🖥 «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
    🗣️ «Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ: Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Արշակ սրբազանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ Վաչե…

    ☄️Արշակ սրբազանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ Վաչե Մարգարյանի) մերժել է կալանքի դեմ պաշտպանի բողոքը
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Պետրոսն ու Դանչոն երկար ժամանակ ընդդիմությունից արձագանքներ էին աղերսում Վլադիմ…

    ⚡️ Պետրոսն ու Դանչոն երկար ժամանակ ընդդիմությունից արձագանքներ էին աղերսում Վլադիմիր Սոլովյովի վերջին հայտարարությունների վերաբերյալ, և նրանք ստացան այն։ Նարեկն ասած ուղիղ այն, ինչ պետք էր ասել
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հերթական ապացուցը նրա, որ առանց վարչական ռեսուրսի Փաշինյանը ոչ թե իշխանության հ…

    🤔 Հերթական ապացուցը նրա, որ առանց վարչական ռեսուրսի Փաշինյանը ոչ թե իշխանության համար կպայքարի, այլ Շիրինյան Լևոնի հետ 1-2 տոկոս ձայների համար
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Իրանի դեմ ահաբեկչական պատերազմ է մղվում. Արաղչի Իրանի արտգործնախարարը օտարերկրյ…

    🇮🇷Իրանի դեմ ահաբեկչական պատերազմ է մղվում. Արաղչի ☄️Իրանի արտգործնախարարը օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ բողոքի ցույցերը խաղաղ էին, և իշխանություններն անմիջապես բանակցություններ էին սկսել գործարարների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ տնտեսական…

  • Համացանցում տարածված տեսանյութերում երևում են Թեհրանի հարավում գտնվող դիահերձա…

    🇮🇷‼️Համացանցում տարածված տեսանյութերում երևում են Թեհրանի հարավում գտնվող դիահերձարանի մոտ կուտակված տասնյակ դիակներ 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ըըըմմմ… բանը… Հոլանդիայում ապրող իրանցիները աջակցում են Իրանում դեկտեմբերից…

    🌈🇮🇷 Ըըըմմմ… բանը… Հոլանդիայում ապրող իրանցիները աջակցում են Իրանում դեկտեմբերից ցույցերի դուրս եկող քաղաքացիներին ու սպասում են Իրանի համար խիստ պայծառ ու գունագեղ ապագա
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք