Category: Առաջին Զանգ

  • Վեհափառ Հայրապետը ներկա է Վազգեն Սարգսյանի հոր հոգեհանգստի արարողությանը Վեհափ…

    ⚡️Վեհափառ Հայրապետը ներկա է Վազգեն Սարգսյանի հոր հոգեհանգստի արարողությանը
    ‼️Վեհափառ Հայրապետին ուղեկցում է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Սամվել Կարապետյանի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել. Արամ Վարդևանյան«Սամվել …

    ⚡️Սամվել Կարապետյանի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել. Արամ Վարդևանյան

    «Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում այցելեց բժշկական հաստատություն, ունեցավ համալիր բժշկական ստուգում, որը չէր ունեցել շուրջ 7 ամիս և պարզվեց, որ իր մոտ հետանցումային փուլում գտնվող երկկողմանի թոքաբորբ է, որը ախտորոշվել է այսօր»,-ասել է Վարդևանյանը:

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հայաստանում ԵՄ ներկայացուցչության առջև բողոքի ակցիա էAntiFake.am–ի թիմը և համակի…

    ⚡️Հայաստանում ԵՄ ներկայացուցչության առջև բողոքի ակցիա է
    ‼️AntiFake.am–ի թիմը և համակիրները կալանքի տակ գտնվող Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկարներով հավաքվել են այստեղ և պատրաստվում են նամակ հանձնել ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին` տղաների կալանքը երկարացնելու՝ դատարանի որոշման հետ կապված։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց 100.000.000 ՀՀ դրամի չափով գրա…

    ☄️Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց 100.000.000 ՀՀ դրամի չափով գրավը կրկնակի նվազեցվել է
    ‼️ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը, բավարարել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը՝ գրավի չափը սահմանել 50.000.000 ՀՀ դրամի չափով գումարը։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ադրբեջանցի զինվորը չի ստուգում հայ զինվորին․ Պապիկյանը՝ Սև լճի դիրքում իրավիճակի…

    ☄️Ադրբեջանցի զինվորը չի ստուգում հայ զինվորին․ Պապիկյանը՝ Սև լճի դիրքում իրավիճակի մասին
    ‼️ՀՀ ՊՆ-ն հասանելիություն չունի Սև լճի դիրքին, տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախարարը։

    «Դեռևս 2021 թվականի մայիսին ստեղծվել է մի իրավիճակ, խոսքը Սև լճի դիրքի մասին է, որին հասանելիություն չունենք։ Ընտրությունը հետևյալն է՝ կա՛մ պիտի թողնենք դիրքը, կա՛մ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Սա նոր չէ, հստակ է ու ես չեմ դրա հեղինակը և միակ շահառուն։ Դիրքը թողնելու պարագայում դուք ինձ մեղադրելու եք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ»,- նշեց Պապիկյանը։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Միքայել Սրբազանը գտնվում է հետվիրահատական բուժման ընթացքի մեջ և առողջական վիճակի…

    Միքայել Սրբազանը գտնվում է հետվիրահատական բուժման ընթացքի մեջ և առողջական վիճակից ելնելով ներկա պահին չի կարող մասնակցել այսօրվա դատական նիստին. Փաստաբանական թիմ
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հայաստանի իշխանությունները պատրաստվում են հեռացնել ռուս սահմանապահներին թուրքակա…

    Հայաստանի իշխանությունները պատրաստվում են հեռացնել ռուս սահմանապահներին թուրքական սահմանի «Ախուրիկ» անցակետից
    ‼️Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է դիվանագիտական շրջանակների աղբյուրը:
    ☄️Աղբյուրի փոխանցմամբ՝ Ախուրիկի անցակետը հանձնելու որոշումն արդեն կայացվել է և նույնիսկ դրոշակաձող է տեղադրվել։
    🔥Այնուամենայնիվ, ռուս սահմանապահները կմնան անցակետում։ Այժմ գնահատվում է Թուրքիա տանող երկաթգծի վիճակը։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Նախարարները ամանորին 7-9 մլն դրամ պարգևավճար են ստացել. գաղտնի հավելավճարներ «Ժ…

    🗣🤑 Նախարարները ամանորին 7-9 մլն դրամ պարգևավճար են ստացել. գաղտնի հավելավճարներ
    📰 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ դեկտեմբերին ՀՀ նախարարներն ու փոխնախարարները միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստացել, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցումներին դեկտեմբերի 25-ից ի վեր Կառավարությունը չի պատասխանում. հրաժարվում են հրապարակել նախարարների և փոխնխարարների ստացած պարգևների չափը:
    🔴 Այսպիսով, ոչ միայն ՀՀ ԱԺ պատգամավորներն են մեծ պարգևներ ստացել՝ մոտ 3 միլիոն-ական դրամներ, այլև նախարարներն ու փոխնախարարները ստացել են օրենսդիրներից զգալիորեն ավելի բարձր պարգևավճարներ՝ պետբյուջեի միջոցներից:
    🔴 «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին գրավոր հարցում էր ուղարկել՝ խնդրելով հայտնել, թե դեկտեմբեր ամսին նախարարներն ու փոխնախարարները որքան գումար են ստացել՝ որպես պարգևավճար և հավելավճար (տես 1-ին լուսանկարը)։ Հունվարին՝ տոներից հետո, Կառավարությունը ժամանակ էր խնդրել 30 օրով՝ հարցին պատասխանելու համար։
    🔴 Սակայն հունվարի 9-ին ստացվեց պատասխանը Կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի անունից. «Յուրաքանչյուր նախարարության աշխատողի վարձատրությունը և հաշվապահական հաշվառումն իրականացվում է նախարարության կողմից», – նշված է պատասխանում: Այսպիսով կառավարության ղեկավարությունը հրաժարվել է հայտնել նախարարների ստացած պարգևավճարների չափը:
    🔴 «Ժողովուրդ» օրաթերթը բոլոր նախարարներին ուղարկել է առանձին հարցումներ, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չի ստացվել: Մինչ այդ, Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ դեկտեմբեր ամսին միայն նախարարները ստացել են 7–8 միլիոն դրամ, որոշ դեպքերում՝ մինչև 9 միլիոն դրամ պարգևավճարներ, իսկ փոխնախարարները՝ 4–5 միլիոն դրամ պարգևավճարներ:
    🔴 Ի դեպ, տեսչությունների պետերն էլ՝ նախարարներին գրեթե հավասար խոշոր պարգևներ են ստացել՝ տեղակալները՝ փոխնախարարներին հավասար:
    🔴 2025–26 թվականը, որպես նախընտրական տարի, ծանր է նստել քաղաքացիների, հարկատուների վրա, բայց հարուստ էր նախարարների ու փոխնախարարների համար: Տարակուսալի է, որ պետական բյուջեից վճարված այդ գումարները գաղտնի են պահվում Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատակազմի կողմից»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Նախկինում Սամվել Կարապետյանն էր պահում շատ գործիչների հայանպաստ դիրքորոշման շրջ…

    🇦🇲🇷🇺🇦🇿 Նախկինում Սամվել Կարապետյանն էր պահում շատ գործիչների հայանպաստ դիրքորոշման շրջանակներում
    📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո Ռուսաստանում հայանպաստ դիրքորոշում ունեցող բոլոր գործիչներին ադրբեջանական համայնքը սկսում է ներքաշել իր ազդեցության դաշտ կամ գոնե հեռացնել հայանպաստ կեցվածքից: Նախկինում հենց Սամվել Կարապետյանն էր պահում այս գործիչներին հայանպաստ դիրքորոշման շրջանակներում:
    🔴 Մեր աղբյուրի փոխանցմամբ, եթե այսպես շարունակվի, վաղ թե ուշ, ադրբեջանական սփյուռքը կկարողանա չեզոքացնել հայկական սփյուռքի ազդեցությունը Ռուսաստանում:
    🔴 Բանն այն էր, որ Փաշինյանի չմտածված քայլերի հետևանքով Ռուսաստանի 2 միլլիոնանոց հայկական համայնքը դառնում է անպաշտպան: Իսկ նախկին հայանպաստ գործիչները, այդ թվում՝ օրինակ՝ նույն Սոլովյովը, փաստացի հեռանում են հայանպաստ դիրքերից»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ռենդի Ֆայնը ներկայացրել է Գրենլանդիային «բռնակցելո…

    🇺🇸🇬🇱 ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ռենդի Ֆայնը ներկայացրել է Գրենլանդիային «բռնակցելու և ԱՄՆ նահանգի կարգավիճակ շնորհելու» մասին օրինագիծ, ասվում է օրենսդիրի կողմից տարածված հայտարարության մեջ
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք