Category: Առաջին Զանգ

  • «Մի՛ ֆինանսավորեք մի կառավարության, որը զուրկ է լեգիտիմությունից». Ամստերդամը Ե…

    ☄️ «Մի՛ ֆինանսավորեք մի կառավարության, որը զուրկ է լեգիտիմությունից». Ամստերդամը ԵՄ-ին կոչ է անում անհապաղ դադարեցնել աջակցությունը ՀՀ գործող իշխանություններին
    💬 «Փաշինյանի կառավարության կողմից քրիստոնյա քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված հարձակումը լրջորեն ոտնահարել է Օրենքի գերակայությունը»,- հայտարարել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
    🗣️ «ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը և խորհրդակցություններ հրավիրի հրատապ և կարևոր թեմայով՝ դադարեցնելու ՀՀ իշխանությունների անօրեն գործողությունները: Մի՛ ֆինանսավորեք մի կառավարության, որը զուրկ է լեգիտիմությունից»,- ասել է միջազգային փաստաբանը:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Լավ է ասված Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք…

    📌 Լավ է ասված
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Փաշինյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին Փաշինյանը բար…

    🗣 Փաշինյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
    🔴 Փաշինյանը բարձր է գնահատել Նազիկ Ավդալյանի անձնական ներդրումը միջազգային ասպարեզում Հայաստանը լավագույնս ներկայացնելու և մեր երկրում սպորտի զարգացմանը նպաստելու գործում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է և կարևորել այդ ուղղությամբ Նազիկ Ավդալյանի հետ համագործակցությունը։
    🔴 Ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոնը վարչապետին է ներկայացրել իր կողմից հիմնված «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի ծրագրերը՝ նշելով, որ դրանց նպատակն է մարզերում հիմնել մարզադպրոցներ և այդպիսով նպաստել նաև պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը։
    🔴 Փաշինյանն առաջարկել է քննարկել վերոնշյալ ծրագիրը խոշորացված համայնքներում մարզական կենտրոններ հիմնելու Կառավարության ծրագրի հետ համադրելու հնարավորությունը։
    🔴 Այս համատեքստում, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։
    📌 Հ.Գ. Ու սա Գյումրիում կիրակի օրը տեղի ունեցածից հետո… Էէէէ, Նազիկ, Նազիկ… 😫😫😫
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Վրաստանը տուրքեր չի գանձի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաջին տարանցիկ փոխադր…

    🇬🇪🤑Վրաստանը տուրքեր չի գանձի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաջին տարանցիկ փոխադրման համար
    ‼️Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
    🔴Գերատեսչությունից նշել են, որ Վրաստանը եղել և մնում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական ու հուսալի գործընկերը, ինչպես նաև աջակցում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • 2024թ․ առաջարկվել է «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կազմակերպել Ադրբեջանում, հա…

    🇦🇲🔴🇦🇿2024թ․ առաջարկվել է «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կազմակերպել Ադրբեջանում, հայկական կողմը չի համաձայնել դրան. Բայրամով

    «Այժմ այլ միջավայր է: Կարծում ենք՝ Հայաստանը որևէ պատճառ չունի չընդունելու Ադրբեջանի առաջարկը»,- ասել է նա։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «նորոգման …

    ☄️ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «նորոգման ճանապարհային քարտեզ» Վեհափառի հեռացումից հետո
    🗣️ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո․
    🔴 1․ Կաթողիկոսական տեղապահի ընտրություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ։
    🔴 2․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագրքի ընդունում. Կանոնագիրքը պետք է անդրադառնա․
    🔴 ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւորականի բարեվարքության կանոններին եւ դրանց ապահովման երաշխիքներին,
    🔴 բ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական թափանցիկությանը եւ դրա ապահովման երաշխիքներին,
    🔴 գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտությանը եւ դրա ապահովման երաշխիքներին,
    🔴 դ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության համապատասխանությանը ՀՀ Հարկային օրենսդրությանը եւ դրա ապահովման երաշխիքներին․ ՀՀ օրենսդրությունը իր հերթին կնախատեսի երաշխիքներ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունից գոյացած եւ պետական բյուջե վճարված հարկերը եւ տուրքերը ամբողջությամբ կվերադարձվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն,
    🔴 ե) հոգեւոր ծառայողների սոցիալական երաշխիքներին եւ դրանց ապահովման երաշխիքներին այնպես, որ հոգեւոր ծառայողները կուտակային կենսաթոշակային համակարգից, եկամտային հարկի վերադարձից, սոցիալական կրեդիտներից, առողջապահության համընդհանուր ապահովագրությունից լիարժեք օգտվելու հնարավորություն ստանան (ներկայումս հոգեւոր ծառայողները հիմնականում չեն օգտվում այդ համակարգերից, վարձատրության արձանագրված համակարգ չունենալու պատճառով)։
    🔴 3․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ՝ համաձայն նոր Կանոնագրքի։
    📌 Հ․Գ․ Կանոնագիրքը քննարկում եւ ընդունում է նման իրավասություն ունեցող եկեղեցական մարմինը։ Տեղապահի միջնորդության դեպքում, Կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին», — գրել է նա։
    🔔 Հ.Գ. 😫😫😫😫😫
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեակա…

    ⚡️Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 2 անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը, գրավը, պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 1…

    🎄🤭Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, ժամը 20:00-ին
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Դե եթե տենց ա, ուրեմն կարելի ա նաև գովազդային հոլովակ միացնել 10 խոշորագույն հա…

    🥱 Դե եթե տենց ա, ուրեմն կարելի ա նաև գովազդային հոլովակ միացնել 10 խոշորագույն հարկատուների մասին, կամ տեսահոլովակ ՀԴՄ կտրոն տպելու կարևորության մասին ➡️ Իսկ եթե լուրջ, ապա սա Սահմանադրության խախտում ա, սահմանադրական կարգը տապալելու համար դատ ա հասնում։ …