🇦🇲🇦🇿Սահմանազատման օրակարգում փոփոխություն չկա, ինչ որ հարցերում մենք ենք շտապում, ինչ-որ հարցերում՝ Ադրբեջանը. Ալեն Սիմոնյան
«Գործընթացը շարունակվում է, կարծում եմ, որ մոտ ապագայում մենք ինչ-որ մաս նույնպես կսահմանազատենք ու կունենանք այն դրական, հաճելի ու ստացված իրավիճակը, որն ունենք Կիրանցի մասում»,- ասել է նա։
⁉️🌐Կբացահայտե՞ք ձեր սոցցանցերի պատմությունը՝ ԱՄՆ մուտք գործելու համար 🇺🇸 NBC-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ մաքսային ծառայությունը այժմ պահանջում է, որ 42 երկրներից ժամանած ճանապարհորդները բացահայտեն իրենց սոցցանցերի պատմությունը վերջին հինգ տարվա ընթացքում։ 🌐 Նրանք նաև կհավաքեն վերջին տասնամյակի էլեկտրոնային փոստի հասցեները, վերջին հինգ տարվա հեռախոսահամարները և ընտանիքի անդամների մասին տեղեկություններ, ներառյալ անունները, ծննդյան ամսաթվերը և բնակության վայրերը։ 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
🇺🇸🗳️🇺🇦Թրամփը Զելենսկիին ստիպում է ընտրություններ անցկացնել 🗣️ «Ես հիմա խնդրում եմ Միացյալ Նահանգներին օգնել ինձ, գուցե իմ եվրոպացի գործընկերների հետ միասին, ապահովել ընտրությունների անվտանգությունը, և այդ դեպքում հաջորդ 60-90 օրվա ընթացքում Ուկրաինան պատրաստ կլինի ընտրություններ անցկացնելու», — հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
🔴🇦🇿Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են ‼️«Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։ ⚡️Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։ 🚨Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթեր էին հայտնաբերել եւ կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Դրանից հետո ԱԱԾ-ն մի ամբողջ օր խուզարկություն էր իրականացրել ԱԳՆ շենքում` համակարգիչներն էին ուսումնասիրվել, փաստաթղթեր էին զննվել ու առգրավվել։ Հետագայում տեղեկատվություն տարածվեց, որ երիտասարդ կինը սիրային կապ է ունեցել ադրբեջանցու հետ եւ ինչ որ գումարի դիմաց որոշ տեղեկություններ է փոխանցել մեր թշնամի երկրին: 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
📌Հենց հայաֆոբ Հաջիևը գնա ու Արմենի հայրենի արցախյան բնակավայրում միզի հայկական հուշարձաններից մեկի վրա, կարելի կլինի ավելի լայն ժպիտով մի հատ էլ համատեղ հարցազրույց տալ BBC-ին 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Հայկական շոու բիզնեսից քանի՞ հոգու էր Տաշիր Սամոն ամեն տարի իր հաշվին տանում Մոսկվա, համերգ կազմակերպում, դրանց ուտեցնում, խմեցնում, հետ ուղարկում Հայաստան։ Դրանցից քանի՞սն են գոնե մեկ բառ ասել նրա կալանավորման մասին, մեկ բառով հիշել այդ մարդուն։ Սա է կյանքը, դաժան է, բայց սա է 🙂
⚡️⚡️⚡️«ՀՀ տարածքում գործում է հանցավոր բանդա, որը գլխավորում է վարչապետի պաշտոնն զբաղեցնող, անհայտ դավանանքի տեր մի անձ, սակայն հանցագործները կհայտնվեն այնտեղ, ուր ապօրինաբար գտնվում ենք այսօր մենք՝ խղճի կալանավորներս» ✍️ Միքայել, Բագրատ և Արշակ Սրբազանների նամակն ԱԱԾ մեկուսարանից. 🗣️ «Արդեն պարզից էլ պարզ է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է զինված բանդա, որը զբաղված է կիրակի օրերը եկեղեցիներ զավթելով և հավատացելոց իրավունքները կոպտորեն ոտնահարելով՝ իրենց սատանայական «պաշտամունքները» կատարելու համար։ 🔴 Այս հանցավոր բանդան գլխավորում է վարչապետի պաշտոն զբաղեցնող, անհայտ դավանանքի տեր մի անձ, ով զինված մարդկանց ուղեկցությամբ, բացահայտ և անթաքույց լկտիությամբ, թափանցում է իր իրավասության տակ չգտնվող եկեղեցու սակրալ տարածքներ՝ խախտելով կրոնական ազատության սահմաններն ու սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը։ 🔴 Նողկալի է, որ սույն բանդային, նախարարներից, պատգամավորներից, զանազան արկածախնդիրներից բացի, միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարած և մերժած «հոգևորականներ», որոնք իրենց սույն քայլով արժանացել են Աստծու դատաստանին։ 🔴 Սույն հանցավոր զինված բանդայի՝ դեռևս ազատության մեջ գտնվելը խոսում է իբրև թե իր սուվերենությունը «գտած», սակայն իրականում կորցրած պետականության փշրանքների լիակատար զավթման մասին՝ հանցագործ սուբյեկտների կողմից։ Սակայն վստահ ենք՝ պետականությունը կվերականգնվի, իսկ հանցագործները կզբաղեցնեն այն տեղը, ուր ապօրինի կերպով գտնվում ենք այսօր մենք՝ խղճի կալանավորներս։ 💥 «Եթե Աստված մեր կողքին է, ո՞վ կարող է լինել մեզ հակառակ»։
👩🏻🎓Главная красавица республики Вся столица с нетерпением ждёт воскресенья. Всем хочется посмотреть, как будет выглядеть ёлка, возвещающая о наступлении 2026 года. Мы первые, кто сфотографировал это чудо. Приятного просмотра… 🔹🔹🔹🔹🔹🔹🔹
🔁💬Հանրապետության թիվ մեկ գեղեցկուհին🎄Ամբողջ մայրաքաղաքն անհամբեր սպասում է կիրակի օրվան: Բոլորն ուզում են տեսնել, թե ինչպիսին է լինելու 2026-ը ազդարարող տոնածառը: Մենք առաջինն ենք, որ նկարել ենք այս հրաշքը: Խնդրեմ, վայելեք….