Category: Առաջին Զանգ

  • Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են«Հրապարակ»-ի տեղ…

    🔴🇦🇿Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են
    ‼️«Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։
    ⚡️Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։
    🚨Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթեր էին հայտնաբերել եւ կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Դրանից հետո ԱԱԾ-ն մի ամբողջ օր խուզարկություն էր իրականացրել ԱԳՆ շենքում` համակարգիչներն էին ուսումնասիրվել, փաստաթղթեր էին զննվել ու առգրավվել։ Հետագայում տեղեկատվություն տարածվեց, որ երիտասարդ կինը սիրային կապ է ունեցել ադրբեջանցու հետ եւ ինչ որ գումարի դիմաց որոշ տեղեկություններ է փոխանցել մեր թշնամի երկրին:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հենց հայաֆոբ Հաջիևը գնա ու Արմենի հայրենի արցախյան բնակավայրում միզի հայկական հ…

    📌 Հենց հայաֆոբ Հաջիևը գնա ու Արմենի հայրենի արցախյան բնակավայրում միզի հայկական հուշարձաններից մեկի վրա, կարելի կլինի ավելի լայն ժպիտով մի հատ էլ համատեղ հարցազրույց տալ BBC-ին
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հայկական շոու բիզնեսից քանի՞ հոգու էր Տաշիր Սամոն ամեն տարի իր հաշվին տանում Մոս…

    Հայկական շոու բիզնեսից քանի՞ հոգու էր Տաշիր Սամոն ամեն տարի իր հաշվին տանում Մոսկվա, համերգ կազմակերպում, դրանց ուտեցնում, խմեցնում, հետ ուղարկում Հայաստան։
    Դրանցից քանի՞սն են գոնե մեկ բառ ասել նրա կալանավորման մասին, մեկ բառով հիշել այդ մարդուն։
    Սա է կյանքը, դաժան է, բայց սա է 🙂

  • «ՀՀ տարածքում գործում է հանցավոր բանդա, որը գլխավորում է վարչապետի պաշտոնն զբաղ…

    ⚡️⚡️⚡️ «ՀՀ տարածքում գործում է հանցավոր բանդա, որը գլխավորում է վարչապետի պաշտոնն զբաղեցնող, անհայտ դավանանքի տեր մի անձ, սակայն հանցագործները կհայտնվեն այնտեղ, ուր ապօրինաբար գտնվում ենք այսօր մենք՝ խղճի կալանավորներս»
    ✍️ Միքայել, Բագրատ և Արշակ Սրբազանների նամակն ԱԱԾ մեկուսարանից.
    🗣️ «Արդեն պարզից էլ պարզ է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է զինված բանդա, որը զբաղված է կիրակի օրերը եկեղեցիներ զավթելով և հավատացելոց իրավունքները կոպտորեն ոտնահարելով՝ իրենց սատանայական «պաշտամունքները» կատարելու համար։
    🔴 Այս հանցավոր բանդան գլխավորում է վարչապետի պաշտոն զբաղեցնող, անհայտ դավանանքի տեր մի անձ, ով զինված մարդկանց ուղեկցությամբ, բացահայտ և անթաքույց լկտիությամբ, թափանցում է իր իրավասության տակ չգտնվող եկեղեցու սակրալ տարածքներ՝ խախտելով կրոնական ազատության սահմաններն ու սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը։
    🔴 Նողկալի է, որ սույն բանդային, նախարարներից, պատգամավորներից, զանազան արկածախնդիրներից բացի, միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարած և մերժած «հոգևորականներ», որոնք իրենց սույն քայլով արժանացել են Աստծու դատաստանին։
    🔴 Սույն հանցավոր զինված բանդայի՝ դեռևս ազատության մեջ գտնվելը խոսում է իբրև թե իր սուվերենությունը «գտած», սակայն իրականում կորցրած պետականության փշրանքների լիակատար զավթման մասին՝ հանցագործ սուբյեկտների կողմից։ Սակայն վստահ ենք՝ պետականությունը կվերականգնվի, իսկ հանցագործները կզբաղեցնեն այն տեղը, ուր ապօրինի կերպով գտնվում ենք այսօր մենք՝ խղճի կալանավորներս։
    💥 «Եթե Աստված մեր կողքին է, ո՞վ կարող է լինել մեզ հակառակ»։

    ➡️ Հաղթանակի վստահությամբ՝
    ✏️Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
    ✏️ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
    ✏️ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Главная красавица республикиВся столица с нетерпением ждёт воскресенья. Всем хоч…

    👩🏻‍🎓Главная красавица республики
    Вся столица с нетерпением ждёт воскресенья. Всем хочется посмотреть, как будет выглядеть ёлка, возвещающая о наступлении 2026 года. Мы первые, кто сфотографировал это чудо. Приятного просмотра…
    🔹🔹🔹🔹🔹🔹🔹

    🔁💬Հանրապետության թիվ մեկ գեղեցկուհին🎄Ամբողջ մայրաքաղաքն անհամբեր սպասում է կիրակի օրվան: Բոլորն ուզում են տեսնել, թե ինչպիսին է լինելու 2026-ը ազդարարող տոնածառը: Մենք առաջինն ենք, որ նկարել ենք այս հրաշքը: Խնդրեմ, վայելեք….

    Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!

  • Վարդան Ղուկասյանին պահում են հակասանիտարական և անմարդկային պայմաններում. Փաստաբա…

    ⚡️⚡️⚡️Վարդան Ղուկասյանին պահում են հակասանիտարական և անմարդկային պայմաններում. Փաստաբան
    Զարուհի Փոստանջյան
    🔴Նրան չի տրամադրվում անհրաժեշտ բժշկական օգնություն։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին գնդապետի կ…

    🇦🇿🪓2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին գնդապետի կոչում է շնորհվել
    ‼️Սաֆարովին 2017 թվականին արդեն փոխգնդապետի կոչում էր շնորհվել։
    🔴Մարգարյանի սպանության համար Սաֆարովը Հունգարիայի դատարանի կողմից 2006 թվականին դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Այնուհետև՝ 2012 թվականի սեպտեմբերին, հունգարական կողմը մարդասպանին Բաքվին էր արտահանձնել։ Բաքու ժամանելուց անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում էր շնորհել Մարգարյանին կացնահարած սպային, ով նորից անցել էր զինվորական ծառայության։
    ⚡️2004 թվականի հունվարի 11-ից Գուրգեն Մարգարյանը մասնակցել էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացներին։ Փետրվարի 19-ին Սաֆարովը կացնի 16 հարված էր հասցրել քնած հայ սպայի դեմքին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ընդամենը մեկ շաբաթում «Մեր ձևով» շարժմանը միացող անհատ կամավորների թիվը 10,000-ի…

    ‼️Ընդամենը մեկ շաբաթում «Մեր ձևով» շարժմանը միացող անհատ կամավորների թիվը 10,000-ից դարձավ 12,000 Կամավոր
    🚨Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Կարապետյանը:

    «Հայ հասարակությունը պատրաստ է աշխատել` վերջապես բարեկեցիկ երկրում ապրելու համար»,- գրել է նա:

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևոր սպասավորներ…

    🔴Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևոր սպասավորները` Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ, Միջին Ասիայից մինչև Բելառուս և Մոլդովա, խստորեն դատապարտում են ՀՀ իշխանությունների որդեգրած հակասահմանադրական, հակաեկեղեցական, աստվածամերժ գործողությունները. հայտարարություն
    ‼️Իշխանությունների այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, երկպառակություն և թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ։
    ‼️Հանուն պետականության պահպանման, ազգի միասնության, հավատքի և եկեղեցու անսասանության, հաստատում են իրենց անմնացորդ հավատարմությունը համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և ազգընտիր հայրապետ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք