Category: Առաջին Զանգ

  • Քննչական մարմիններում ևս լիքը նիկոլներ կան։ Այ սրանց ա Սերժը 2018-ին միտումնավո…

    🗣 Քննչական մարմիններում ևս լիքը նիկոլներ կան։ Այ սրանց ա Սերժը 2018-ին միտումնավոր հանձնել իշխանությունը
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Փաշինյանը գնում է Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի մասնակցությունը ընտրություն…

    ℹ️ Փաշինյանը գնում է Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի մասնակցությունը ընտրություններին արգելելու ճանապարհով։ Հիմա քայլը Սամվելինն է…
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Ուժեղ Հայաստանի» Արտաշատի ներկայացուցիչների…

    🔴Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Ուժեղ Հայաստանի» Արտաշատի ներկայացուցիչներին
    ☄️Հակակոռուպցիոն կոմիտեն, «Ազատության» տեղեկություններով, ձերբակալել է «Ուժեղ Հայաստանի» Արտաշատի ներկայացուցիչներին ընտրակաշառքի կասկածանքով: Կոմիտեն դեռ չի հաստատում այս տեղեկությունները:
    ‼️«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը քիչ առաջ ահազանգել էր իրենց համակիրներին բերման ենթարկելու և խուզարկությունների մասին:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Արցախի հայաթափումից հետո ԱԺ նախագահի ձեռքը գնացել է, պարգևավճար է տվել պատգամա…

    📌 «Արցախի հայաթափումից հետո ԱԺ նախագահի ձեռքը գնացել է, պարգևավճար է տվել պատգամավորներին, երբ 100,000 մարդ անտուն էր». Նարեկ Կարապետյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ՔՊ-ն աղմուկի տակ իր «սեւ գործն» է առաջ տանում«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ Ք…

    📣ՔՊ-ն աղմուկի տակ իր «սեւ գործն» է առաջ տանում
    🔴«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ ՔՊ-ականները, վստահաբար, մեկ կենտրոնից ստացած հրահանգով կատաղի արշավ իրականացրին նախորդ օրը բերման ենթարկված «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու կանանց դեմ, որպեսզի հնարավորինս վարկաբեկեն նրանց եւ Սամվել Կարապետյանի հիմնադրած ուժը ներկայացնեն իբրեւ ընտրակաշառք բաժանող։ Լայվեր ու գրառումներ էին անում, ԱԺ ամբիոնից հայտարարություններ հնչեցնում։
    🔥Եվ չնայած ընդդիմադիր կանանց փաստաբանները հայտարարում են, որ շինծու վարույթ է, սակայն տեղեկություններ կան, որ իշխանությունը միտումնավոր նման աղմուկ բարձրացրեց եւ առաջիկայում էլ պատրաստվում է կրկնել դա, որ կարողանա հիմքեր ստեղծել «Ուժեղ Հայաստանին» չգրանցելու համար։
    ‼️Ուստի որոշել են աղմուկն ապահովել, որ Փաշինյանի կամակատար Վահագն Հովակիմյանը դատարան դիմելու հիմքեր ունենա։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2025թ․ հոկ…

    Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ
    🔴«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2025թ․ հոկտեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի անդամների հետ այցելել էր Կիրանց: Երեւանից ժամանածները ծանոթացել էին նաեւ Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին, որի համար պետբյուջեից հատկացվել է 55 միլիոն դրամ գումար։
    🔽Այդ ժամանակ հայտարարվեց, որ եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թ. դեկտեմբերին: Իսկ դեկտեմբերի 6-ին Փաշինյանը կրկին Կիրանց էր մեկնել՝ քաղաքացիների 50 հոգանոց խումբ էր էքսկուրսիա տարել, նաեւ ծանոթացրել եկեղեցու վերականգնման աշխատանքներին։
    📣Իր ֆեյսբուքյան էջում էլ տեսանյութ էր տեղադրել, որտեղ Փաշինյանը բառացիորեն ասում է․ «Գարնանը, Սուրբ Զատիկի առիթով երեւի արդեն պատրաստ կլինի»։
    🔥Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ։ Ապրիլի 14-ին եղանք Կիրանցում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու դռները կողպված էին, եկեղեցու վերաօծումն էլ դեռ չի կատարվել։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու«Փաստ»…

    🔥Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու
    ‼️«Փաստ» օրաթերթը գրում է. Ո՞ր կուսակցություններն են արդեն ծանուցել մինչև ապրիլի 23-ը համագումար անցկացնելու մասին, որտեղ հայտարարելու են Ազգային ժողովի հերթական ընտրություններին կուսակցության մասնակցության մասին, ինչպես նաև հաստատելու են ընտրական ցուցակը կամ թեկնածուների՝ առնվազն առաջին երեք տասնյակը:
    ‼️Եվ այսպես, վաղը կկայանա «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության համագումարը, ապրիլի 18-ին՝ Հայաստանի Կանաչների (սոցիալէկոլոգիական), «Հայ Ազգային Կոնգրես», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Ազգային ինքնորոշում միավորում», «Լուսավոր Հայաստան» և «Բոլորին դեմ եմ» կուսակցությունների, ապրիլի 19-ին՝ «Համահայկական ճակատ», «Քրիստոնեա-Ժողովրդավարական», «Ապրելու Երկիր», «Միասնական ազգային սահմանադրական» կուսակցությունների, ապրիլի 20-ին՝ «Հանրապետություն», ՍԻՄ, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունների, ապրիլի 21-ին՝ «Ազգային առաջընթաց», Հայաստանի ժողովրդական կոմունիստական, «Ուժեղ Հայաստան», «Միավորված հայեր», «Նոր Դարաշրջան» կուսակցությունների (վերջին երեքը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջին երեք տասնյակ պատգամավորների թեկնածուների հաստատման և առաջադրման մասին օրակարգով), ապրիլի 22-ին՝ «Ազգային- ժողովրդավարական բևեռ», «Շանթ Դաշինք» ազգայնական, «Հայք» (Հայկազուններ) կուսակցությունների, իսկ փաստաթղթերի հանձնման վերջին օրը՝ ապրիլի 23-ին, «Ազգային զարգացման գործընթաց» և «Երկիր Ծիրանի» կուսակցությունների համագումարները: Մի շարք կուսակցությունների համագումարներ արդեն տեղի են ունեցել:
    🔴Հասկանալիորեն որոշ կուսակցություններ կհայտարարեն դաշինքով մասնակցելու մասին և կհաստատեն դաշինքի ցուցակը, սակայն պարզ է, որ առանձին մասնակցողներն էլ քիչ չեն լինի, ինչը նշանակում է, որ բավական մեծ քանակի քաղաքական ուժեր են մասնակցելու հունիսի 7-ի ընտրություններին:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Բոլորին դեմ եմ»-ը բանակցում է«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով…

    ☄️«Բոլորին դեմ եմ»-ը բանակցում է
    ‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, «Բոլորին դեմ եմ» շարժման համահիմնադիրներն այս օրերին բանակցում են տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների, անհատ գործիչների հետ՝ միասնական ճակատով ընտրություններին մասնակցելու նպատակով։
    🔴Մասնավորապես, բանակցություններ կան «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հետ: Նա 2018 թվականի իշխանափոխության ակտիվ մասնակիցներից էր, Փաշինյանի թիվ մեկ գործընկերը, որին նշանակեցին Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ապա ամիսներ անց կոռուպցիոն մեղադրանքով դուրս մղեցին իշխանությունից, իսկ 7 տարի անց դատարանն արդարացրեց նրան: Սանասարյանը տեւական ժամանակ քաղաքական ակտիվություն չէր դրսեւորում, եւ առաջիկա օրերին պարզ կլինի՝ հաջողվե՞լ է կոնսենսուսի գալ, թե՞ ոչ։
    ⚡️Բանակցություններ կան նաեւ ՄԱՍ կուսակցության համահիմնադիր Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հետ։ Այս թեւում էլ դեռ որոշակիություն չկա։
    🔥Հիշեցնենք․ մեկ շաբաթ առաջ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հայտարարեց, որ իր հիմնադրած «Նժար» շարժումը միանում է «Բոլորին դեմ եմ»-ին, եւ միասին են մասնակցելու հունիսյան ընտրություններին։ «Բոլորին դեմ եմ»-ին է միացել նաեւ Տիգրան Խզմալյանը:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Քանի՞ հայ է մասնակցել Հայրենական մեծ պատերազմին 2026 թվականին աշխարհը նշում է …

    🪖🇦🇲 Քանի՞ հայ է մասնակցել Հայրենական մեծ պատերազմին
    🔴 2026 թվականին աշխարհը նշում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակը: Խորհրդային Հայաստանը, որպես ԽՍՀՄ մաս, հսկայական ավանդ է ներդրել այդ հաղթանակի գործում։ Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում մարտնչել են 500 հազար հայ մարտիկներ և հրամանատարներ, որոնցից 200 հազարը զոհվել են։
    🔴 100 հազար հայ պատերազմել է նաև դաշնակից զորքերի շարքերում։ Նացիստների դեմ մղված մարտերի ընթացքում 106 հայ նշանավոր մարտիկներ արժանացել են ԽՍՀՄ բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ 26-ը պարգևատրվել են Փառքի շքանշանի բոլոր երեք աստիճաններով։
    🔴 Մեծ պատերազմին մասնակցած հայերից 165-ը դարձել են գեներալներ, 9-ը՝ ծովակալներ, իսկ 5-ը՝ մարշալներ։
    🔴 Հայերը ներկայացված են եղել զորքերի բոլոր տեսակներում և իրենց ավանդն են ունեցել Հայրենական մեծ պատերազմի բոլոր խոշոր ճակատամարտերում։ Իսկ Կարմիր բանակի 6 դիվիզիաներ՝ 76-րդը, 89-րդը, 409-րդը, 408-րդը, 261-րդը և 390-րդը, կազմավորվել են որպես հայկական ազգային դիվիզիաներ՝ իրենց կազմում ունենալով հայ ժողովրդի ներկայացուցիչների բացարձակ մեծամասնություն։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք