Category: Առաջին Զանգ

  • Հայաստանը և Ղազախստանը կարևորում են է երկու երկրների միջև ավիացիոն ուղիղ կապի հա…

    ‼️Հայաստանը և Ղազախստանը կարևորում են է երկու երկրների միջև ավիացիոն ուղիղ կապի հաստատումը
    🔴Այս մասին նշվել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի և Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևի հանդիպմանը։
    🔥Անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտային հարցերին, մասնավորապես՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա շրջանակում երկաթուղային ոլորտին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Իր…

    🇮🇷🇦🇲 Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել
    🔴 Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի առաջին օրը սպանված Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան 40-րդ օրվա կապակցությամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել Թեհրանի Սուրբ Սարգիս մայր տաճարում։
    Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։
    🔴 Սա յուրօրինակ հարգանքի տուրք և երախտագիտություն է Իրանում բնակվող հայերի անունից՝ ուղղված Գերագույն առաջնորդին, որին իրանահայ համայնքում խորապես հարգում և մեծարում էին։
    📌 Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, փոքրիկ թոռնիկները, ինչպես նաև իրանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և ռազմական ղեկավարներ։
    ➡️ Խամենեիի սպանությունից հետո Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրվել նրա որդին՝ Մոջթաբա Խամենեին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «ԱՄՆ-ն իր զորքերը կհանի այն երկրներից, որոնք կհրաժարվեն իրենց ռազմանավերը Հորմո…

    ⚡️🇺🇸🇪🇺 «ԱՄՆ-ն իր զորքերը կհանի այն երկրներից, որոնք կհրաժարվեն իրենց ռազմանավերը Հորմուզի նեղուց ուղարկելուց». Der Spiegel

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով, որ ՆԱՏՕ-ի երկրները կոնկրետ պարտավորություններ ստանձնեն իրենց ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուց ուղարկելու վերաբերյալ առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Ամերիկյան զորքերը կհանվեն այն երկրներից, որոնք կհրաժարվեն իրենց ռազմանավերը ուղարկելուց, հաղորդում են մի շարք գերմանական լրատվամիջոցներ, այդ թվում՝ Der Spiegel-ը:

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

    🇺🇸🛡 Դոնալդ Թրամփն ապրիլի 8-ին Օվալաձև աշխատասենյակում հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ և կբարձրացնի դաշինքից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը 🖥 Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը: Նրա խոսքերը մեջբերում է…

  • Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատվի, ապա Թուրքիայի և ՀՀ-ի միջև …

    🔴Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատվի, ապա Թուրքիայի և ՀՀ-ի միջև սահմանները կբացվեն․ Այրիմ
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հայաստանի բանակը և՛ սննդի, և՛ հագուստի, և՛ սպառազինության, և՛ բարոյահոգեբանական …

    😂Հայաստանի բանակը և՛ սննդի, և՛ հագուստի, և՛ սպառազինության, և՛ բարոյահոգեբանական վիճակի, և՛ պաշտպանունակության առումով երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել. Փաշինյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Մենք ՌԴ-ի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել և ի հեճուկս ՌԴ-ի. Փաշինյան Ա…

    🔴Մենք ՌԴ-ի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել և ի հեճուկս ՌԴ-ի. Փաշինյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    🇷🇺🇦🇲ՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին. Փաշինյան «Ներկայումս ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում և ես այդ պրոցեսը գնահատում եմ դրական, և մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք, մենք բարեկամական…

  • ՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին. Փաշինյան«Ներկայո…

    🇷🇺🇦🇲ՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին. Փաշինյան

    «Ներկայումս ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում և ես այդ պրոցեսը գնահատում եմ դրական, և մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք, մենք բարեկամական երկխոսությունից դուրս չենք գալու և շարունակելու ենք այդ ճանապարհով»,- ասել է նա:

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • 10 մլն դրամ կտրամադրվի «Եռաբլուրում» հուղարկավորված զինծառայողների 8 ընտանիքների…

    ‼️10 մլն դրամ կտրամադրվի «Եռաբլուրում» հուղարկավորված զինծառայողների 8 ընտանիքների, որոնք իրենց միջոցներով և նախընտրած ձևով են պատրաստել ու տեղադրել շիրմաքարեր և տապանաքարեր
    🔴2023 թ. սեպտեմբերին հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված անձանց 8 ընտանիքներին կտրամադրվի այդ փոխհատուցումը։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ «Փաստ» օրաթերթը գրում է….

    🗣⚡️ Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ
    📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Տարբեր առիթներով ոչ մեկ անգամ Ռուսաստանից ակնարկել են, թե Հայաստանի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ ԵԱՏՄ-ից դուրս գալը կամ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերությունների խզումը: Ու դա սպառնալիք չէ, ինչպես սիրում են մեկնաբանել կամ փորձում են ներկայացնել քպական կամ մերձիշխանական քարոզիչները: Դա առավելագույնը զգուշացում է, փաստերի պարզ շարադրանք, ըստ էության՝ ձևավորված առևտրատնտեսական, առևտրաքաղաքական, աշխարհաքաղաքական իրողությունների հստակ արձանագրում:
    🔴 Փաշինյանի այս վերջին մոսկով յան հանդիպումից հետո Ռուսաստանից արդեն շատ ավելի հստակ ու բացորոշ, առանց դիվանագիտական բազմապաճույճ ձևակերպումների նշեցին, թե ինչ կոնկրետ հետևանքներ կլինեն: Ընդ որում, հետևանքներ, որոնք շոշափելիորեն իրենց վրա կզգա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:
    🔴 Խնդրեմ. բնական գազի գինը կարող է 2-4 անգամ թանկանալ (ԵՄ եք ուզո՞ւմ, վճարեք ԵՄ սակագներով), օդային հաղորդակցությունը կարող է դադարեցվել կամ էապես սահմանափակվել (դա արդեն կլինի ԵՄ պահանջը), կծագեն ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացման խնդիրներ (արդեն սկսվել են), հատկապես՝ գյուղմթերքի, գյուղատնտեսական արտադրանքի համար: Դեռ չենք խոսում Ռուսաստանում արտագնա աշխատանքին վերաբերող խնդիրների մասին:
    🔴 Նշված ու նաև բազմաթիվ չնշված առանձին թեմաներին, դրանց հետևանքներին դեռ մանրամասն անդրադառնալու առիթներ կլինեն առաջիկայում:
    🔴 Տվյալ պարագայում ավելի առաջնային է թվում հարցը, թե ի՞նչ է անում Փաշինյանը:
    🔴 Կոնկրետ հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում Նիկոլ Փաշինյանը մտել է շատ վտանգավոր մի «խաղի» մեջ, որը երկիրն անխուսափելիորեն տանում է դեպի տնտեսական ու նաև սոցիալական կոլապսի:
    🔴 Սարսափելի է միայն պատկերացնել, թե կոնկրետ գազի գնի թանկացումն ինչի կհանգեցնի: Շղթայական կապով կթանկանա ամեն ինչ՝ սկսած էլեկտրաէներգիայից, վերջացրած բոլոր տեսակի ապրանքների գներով: Դրա հետևանքներն անմիջականորեն կզգան բոլոր տնտեսվարողները, բոլոր քաղաքացիները, բոլորն՝ անխտիր, ընդհանրապես՝ ամբողջ պետությունը: Ոչ պակաս դաժան է պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվեն դեպի ռուսական շուկա կողմնորոշված գյուղմթերք, նաև ծաղիկներ արտադրողներն ու արտահանողները, այդ ոլորտներում զբաղված հազարավոր մեր հայրենակիցներ:
    🔴 Ու այդ ամենը… հանուն ինչի՞: Հանուն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը լուռումունջ կատարի արտաքին որոշ դերակատարների պատվերն ու շարունակի իշխե՞լ: Մի քիչ շատ թանկ չեն արժենո՞ւմ Փաշինյանն ու նրա քմահաճույքները մեր բոլորիս կյանքի վրա: Չնայած, վաղուց արդեն շատ թանկ են արժեցել, ուղղակի այդ «թանկաբազարությունը» նորանոր վտանգավոր, կործանարար հեռանկարներ է ուրվագծում, որից խուսափել ոչ մեկին չի հաջողվելու, եթե այս իշխանությունը մնաց»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան և Աննա Գրիգորյան. հրապարակվել է «Հանաստան» դա…

    🇦🇲 Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան և Աննա Գրիգորյան. հրապարակվել է «Հանաստան» դաշինքի առաջին մասը
    ➡️ ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի եզրափակիչ նիստում և «Առաջ» կուսակցության համագումարում հաստատվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցանկի առաջին երեք տասնյակը: Պատգամավորի թեկնածուների անունների հաջորդականությունը հետևյալն է՝
    1. Ռոբերտ Քոչարյան
    2. Իշխան Սաղաթելյան
    3. Աննա Գրիգորյան
    4. Սևակ Խաչատրյան
    5. Արթուր Խաչատրյան
    6. Քրիստինե Վարդանյան
    7. Աղվան Վարդանյան
    8. Գեղամ Մանուկյան
    9. Ագնեսա Խամոյան
    10. Լևոն Քոչարյան
    11. Արթուր Սարգսյան
    12. Լիլիթ Գալստյան
    13. Մեսրոպ Մանուկյան
    14. Գառնիկ Դանիելյան
    15. Քրիստինե Նազարյան
    16. Բորիս Թամոյան
    17. Նարեկ Մանթաշյան
    18. Լուսինե Քարամյան
    19. Գերասիմ Վարդանյան
    20. Կարեն Սիմոնյան
    21. Անուշ Առաքելյան
    22. Արման Ղազարյան
    23. Արթուր Օհանյան
    24. Արմենուհի Կյուրեղյան
    25. Միհրդատ Մադաթյան
    26. Իգոր Սարգսյան
    27. Ռուբինա Պետրոսյան
    28. Սամվել Հակոբյան
    29. Արծվիկ Մինասյան
    30. Անուշ Բրուտյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք