Category: Առաջին Զանգ

  • Փաշինյանը ոչ միայն «կառավարությունն է», այլև թիվ 1 նյուզմեյքերը «Հրապարակ» օր…

    🗣 Փաշինյանը ոչ միայն «կառավարությունն է», այլև թիվ 1 նյուզմեյքերը 📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Բարձրացած աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցից՝ «Հայկական ժամանակի» կայքից, հեռացրել են Սամվել Կարապետյանի կալանքի մասին աղմկահարույց հրապարակումը։…

  • ԵՄ-ն կշարունակի համագործակցել Երևանի և Բաքվի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղութ…

    🇦🇲🇪🇺🇦🇿ԵՄ-ն կշարունակի համագործակցել Երևանի և Բաքվի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության ուղղությամբ․ Գրոնո

    «Եվրամիությունը աջակցում է մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին լիակատար խաղաղության և տարածաշրջանային հաջողության ճանապարհին»,- գրել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետն այս շաբաթ Երևանում կայացած հանդիպումներից հետո:

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Գերիների հարցը ևս վրայից գցում է, հիմա էլ այն բարդելով Վաշինգտոնի վրա «ԱՄՆ պ…

    🗣🇦🇲 Գերիների հարցը ևս վրայից գցում է, հիմա էլ այն բարդելով Վաշինգտոնի վրա 🗣️ «ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպել եմ, հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին [գերիների վերադրաձի], ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ…

  • Խաղաղությունը ծըփըմ ա. Հաջիևը նոր տեսանյութ է հրապարակել «Զանգեզուրի միջանցքից»…

    🇦🇿⚡️🇦🇲 Խաղաղությունը ծըփըմ ա. Հաջիևը նոր տեսանյութ է հրապարակել «Զանգեզուրի միջանցքից»
    📌 Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նոր տեսանյութ է հրապարակել X սոցիալական ցանցում.
    🗣️ «Մի քանի շաբաթ առաջ ես հրապարակեցի «Զանգեզուրի միջանցքի» երկաթուղային գծի տեսանյութը. այսօր կիսվում եմ միջանցքի մաս կազմող արագընթաց ավտոմայրուղու շինարարության տեսանյութով՝ մի նախագիծ, որը կորոշի տարածաշրջանի ապագան», — գրել է նա։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Փաշինյանը ոչ միայն «կառավարությունն է», այլև թիվ 1 նյուզմեյքերը «Հրապարակ» օրաթ…

    🗣 Փաշինյանը ոչ միայն «կառավարությունն է», այլև թիվ 1 նյուզմեյքերը
    📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Բարձրացած աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցից՝ «Հայկական ժամանակի» կայքից, հեռացրել են Սամվել Կարապետյանի կալանքի մասին աղմկահարույց հրապարակումը։
    🔴 Հիշեցնենք․ նախօրեին, երբ դատարանը քննում էր կալանքը փոխելու միջնորդությունը, երեկոյան 19.00-20.00-ի միջակայքում ՀԺ-ն «Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ» վերնագրով լուր հրապարակեց, որն անմիջապես արտատպվեց այլ լրատվամիջոցներում: Սակայն դատարանն իր վճիռը հրապարակեց դրանից մոտ 12-14 ժամ անց: Միջնորդության քննությունը միայն կեսգիշերն անց ավարտվեց, իսկ որոշումը հրապարակվեց հաջորդ կեսօրին։
    🔴 Հրապարակմանն արձագանքեց նաեւ Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամը. «Այժմ արդեն փաստ է, որ Հայաստանում իրականացվում է «հեռախոսային արդարադատություն»: Երեկ, երբ իմ պաշտպանյալ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցով դատական նիստը դեռ ընթանում էր, վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցն արդեն հրապարակեց կալանքը երկարաձգելու մասին «վճիռը»։ Այսօր դատարանը պաշտոնապես հաստատեց այդ կանխորոշված դատավճիռը՝ երկարաձգելով կալանքը եւս երկու ամսով»։
    🔴 Ի դեպ, միայն այս փաստը բավական է, որ հետագայում ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ որոշում կայացնի: Մենք անցյալում մի առիթով գրել ենք, որ ժամանակին Փաշինյանը երբ որեւէ պաշտոնյայի էր ազատում կամ նշանակում, կամ` կալանավորում էին որեւէ անձի, հրահանգում էր տեղեկատվությունն առաջինը ՀԺ-ին տրամադրել: Նա ոչ միայն ՀՀ ողջ «կառավարությունն է», այլեւ երկրի թիվ 1 նյուզմեյքերը»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Իշխանությունները չեն թաքցնում, որ ՀԷՑ-ն ու Եկեղեցին իրենց հետաքրքրում են միայն …

    🗳️⚡️ Իշխանությունները չեն թաքցնում, որ ՀԷՑ-ն ու Եկեղեցին իրենց հետաքրքրում են միայն նախընտրական «տրամաբանության» մեջ
    📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունների գլխավոր կռիվը ներքին դաշտում է. նրանք պատերազմում են ոչ միայն ընդդիմադիրների ու ընդդիմախոսների, այլև ամեն մի ազգայինի դեմ՝ այդ ճանապարհին կիրառելով նաև «իրավապահ» գործիքակազմը:
    🔴 Սակայն, ի թիվս գլոբալ խնդիրների, այդ թվում, ինչպես շատերն են բարձրաձայնում, Ադրբեջանի կողմից ներկայացված պահանջների կատարման, հիմա արդեն իշխանությունները չեն էլ թաքցնում, որ թե՛ ՀԷՑ-ը խլելու գործընթացը, թե՛ Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմն ունեն նաև նախընտրական «տրամաբանություն»: Բուն քպականներն, իհարկե, դեռևս խուսափում են «ճակատային» խոսել այդ մասին, սակայն նրանց սատելիտները, որոնք երբեմն «քպականներից ավելի քպական» են, սկսել են այդ մասին բարձրաձայն արտահայտվել: Մասնավորաբար, նրանք ցնծում են, թե ընդդիմադիրներից վերցվում է երկու մեծ «ադմինիստրատիվ լծակ». խոսքը Հայաստանի էլեկտրական ցանցերի ու Հայ առաքելական եկեղեցու մասին է:
    🔴 Դժվար է ասել՝ սա իշխանությունների ձգտումների ակամա բացահայտում է, թե իշխանություններն են իրենց սատելիտների միջոցով «բաց խաղում», սակայն փաստը մնում է փաստ, որ օրվա իշխանություններին չեն հետաքրքրում ո՛չ ՀԷՑ-ի ճակատագիրը, ո՛չ Հայաստանի կրելիք հետագա վնասները, ո՛չ Եկեղեցին, ավելին՝ իրենք դրանք դիտարկում են միայն որպես «նախընտրական ռեսուրս»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • 1 մլրդ դրամի պայմանագրեր՝ Արտաշատի ավագանու անդամ Կարեն Ղազարյանի ընկերության հ…

    🤑🐷 1 մլրդ դրամի պայմանագրեր՝ Արտաշատի ավագանու անդամ Կարեն Ղազարյանի ընկերության հետ. «Հետք»
    🔴 Արտաշատ համայնքի ավագանու անդամ Կարեն Ղազարյանին պատկանող ընկերությունը՝ «Գլոբուս շին» ՍՊԸ-ն, հաղթում է նույն համայնքի հայտարարած գնման մրցույթներում և մոտ 1 միլիարդ դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ։ Այս մասին գրում է «Հետք»-ը:
    🔴 Կարեն Ղազարյանն Արտաշատ համայնքի ավագանու անդամ է ընտրվել 2021 թվականի դեկտեմբերին կայացած Արտաշատի ավագանու հերթական ընտրություններին «Օրենք և արդարություն» կուսակցության ընտրացուցակով։ Այս կուսակցությունը հիմնադրվել է Արտաշատի ավագանու ընտրություններից մեկուկես ամիս առաջ և հիմնադիր-նախագահն էլ Կարեն Ղազարյանն է։ 2021-ի ընտրություններին նրա գլխավորած կուսակցությունը երկրորդ տեղն է զբաղեցրել ստանալով ընտրողների ձայների 28%-ը։ Արտաշատ համայնքի ավագանու 2021թ․ ընտրություններում հաղթող է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և Արտաշատ համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ-ական Կառլեն Մկրտչյանը։ «Օրենք և արդարություն» կուսակցությունը հիմնադրումից հետո մասնակցել է միայն Արտաշատ համայնքի ավագանու ընտրություններին։
    🔴 Ավագանու ընտրություններում հաղթած մեծությամբ երկրորդ ուժի ղեկավարը նաև ձեռնարկատիրությամբ է զբաղվում, ունի մի քանի ընկերություն, որոնցից մեկը՝ «Գլոբուս շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, մասնակցում է Արտաշատ համայնքի գնումներին։ Ղազարյանն այս ընկերության 100% փայատերն է դարձել 2024 թվականի մայիսի 3-ին, և մինչ օրս Արտաշատ համայնքի հայտարարած երեք գնումներում հաղթող է ճանաչվել։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • #worthless Պետրոսը վերջին օրերին շատ է խոսում։ Երբ նա խոնարհվում էր Սերժի առաջ,…

    🍷 #worthless
    🍿 Պետրոսը վերջին օրերին շատ է խոսում։ Երբ նա խոնարհվում էր Սերժի առաջ, նրա բերանը փակ էր։ Ի՞նչ անպետք կյանք պետք է ապրի մարդը, որ Սերժն էլ, Նիկոլն էլ իրեն շահագործեն։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականու…

    🇹🇷🇺🇦 «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»․ Էրդողան
    📣 Ուկրաինան Թուրքիայի ռազմավարական գործընկերն է, Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է Էրդողանը:
    🗣️ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»,-նշել է նա։
    🍿 Հիանալի առիթ է, որ ռուսները ևս մեկ անգամ փրկեն Էրդողանին ռազմական հեղաշրջումից… Մարդը, ինչպես տեսնում եք, կարողանում է երախտապարտ լինել։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Կարող էիք գոնե Նարեկի կնոջ համար այլ ֆիլտր ընտրել: Սերժ Ազատովիչ, այլևս չե՞ք թա…

    😂😄 Կարող էիք գոնե Նարեկի կնոջ համար այլ ֆիլտր ընտրել: Սերժ Ազատովիչ, այլևս չե՞ք թաքցնում ձեր աշխարհաքաղաքական արմատները։
    #ՍերժաՆիկոլականԿլան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք