Category: Առաջին Զանգ

  • Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջև երկ…

    🇦🇲🇦🇿Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջև երկկողմ հանդիպում 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև ս…

    🇬🇧☄️Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին
    ‼️Այսպիսի հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Ստեֆեն Դաութին:

    «Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի սահմանադրական և իրավական շրջանակներին՝ թույլ տալով պատշաճ դատավարության ընթացքը և ապահովելով, որ բոլոր անձինք արդարացիորեն վերաբերվեն օրենքի համաձայն, իսկ դատական ​​​​գործընթացները մնան թափանցիկ և անաչառ», — նշել է Դաութին:

    🚨Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է վճռականորեն հանձնառու լինել ամբողջ աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության իրավունքի խթանմանը և պաշտպանությանը:
    Հայտարարությունը հնչել է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականության միջև աճող լարվածության ֆոնին, ինչը մտահոգություն է առաջացնում միջազգային գործընկերների շրջանում։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հայաստանն ու Վրաստանն ընդգծել են սահմանազատման գործընթացի շարունակականության կար…

    🇦🇲🇬🇪Հայաստանն ու Վրաստանն ընդգծել են սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը
    ‼️Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
    🔽Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին և կարևորությանը, երկուստեք ընդգծել սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգվել է Առաջին զանգ. Բ…

    ❗️Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգվել է 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Սոսկալի սրիկայություն է, պայքարելու ենք ու էն էլ ոնց ենք պայքարելու». Ալեքսան…

    ⚡️⚡️ «Սոսկալի սրիկայություն է, պայքարելու ենք ու էն էլ ոնց ենք պայքարելու». Ալեքսան Ալեքսանյան 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Greenpeace-ը ահազանգում է՝ Ռուսաստանը վերահսկողություն է հաստատել Ֆրանսիայի ատո…

    🇫🇷⚡️🇷🇺 Greenpeace-ը ահազանգում է՝ Ռուսաստանը վերահսկողություն է հաստատել Ֆրանսիայի ատոմային էներգետիկայի նկատմամբ
    📰 BFM-ը գրում է. «Greenpeace-ը հայտարարել է, որ Ֆրանսիայի ատոմային էներգետիկան անցել է «ռուսական վերահսկողության տակ»: Կազմակերպությունը նշում է, որ Ֆրանսիան հարստացված ուրանի իր կարիքների մեկ երրորդը հոգում է «Ռոսատոմ»-ի շնորհիվ: Կենտրոնական Ասիայից ուրանի տեղափոխումը նույնպես իրականացնում է ռուսական ընկերությունը»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Նախարարի՝ 3,150 դոլարանոց պայուսակն ու բրենդային կոստյումը. Ավանեսյանի look-ի հ…

    💃🤑 Նախարարի՝ 3,150 դոլարանոց պայուսակն ու բրենդային կոստյումը. Ավանեսյանի look-ի հետքերով
    📰 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս շաբաթ սկանդալ պայթեց՝ շքեղ կյանքը մերժելու եկած իշխանության ներկայացուցիչներից մեկի համար, երբ «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահը բացահայտեց, որ մեկ հիվանդի բուժման արժեքը պոլիկլինիկայում ընդամենը 200 դրամ է, իսկ նախարարի պայուսակը՝ 1,2 միլիոն դրամ։ Արդյունքում նախարարի՝ 3,157 դոլարանոց պայուսակը դարձավ քննարկման առարկա՝ ինչպես պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզան Խաչատրյանի թանկարժեք լուքը։
    🔴 «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը փորձեց պարզել՝ ինչ արժե նախարարի հագուկապը, ինչպես է նա իր աշխատավարձից ավելի թանկ պայուսակ գնել։ Անահիտ Ավանեսյանը ժպտաց, անկեղծացավ ու մանրամասնեց, որ ոչ մի բրենդային հագուստ չունի, միայն թույլ է տվել իրեն ունենալ բրենդային թանկարժեք մեկ պայուսակ: Այդ դեպքում հարց է առաջանում, թե այդ ամիս նա եւ ընտանիքի անդամներն ինչպես են ապրել:
    🔴 Նախարարն ասում է՝ «միայն մեկ թանկարժեք պայուսակ ունեմ», բայց չի մանրամասնում, թե ո՞րն է էժանի սահմանը։ Համաձայնեք, որ սա ոչ թե նորաձեւության մասին պատմություն է, այլ քաղաքական միֆ՝ կարծես «պետական պարզության» մասին, քանի որ նախարարը չի հայտարարագրել իր պայուսակը։
    🔴 Սակայն, բացի պայուսակից, խորհրդարան գալու օրը նախարարի հագուկապից կոշիկները եւ գոտին նույնպես բավականին թանկարժեք էին. եթե դրանք բրենդային են, ապա նախարարի գոտին (լուսանկարներն առկա են տեսանյությում) արժե մոտ 180 հազար դրամ, իսկ վագրային նախշերով կոշիկները՝ մոտ 600 հազար ՀՀ դրամ։
    🔴 Իհարկե, նախարարն ունի լիարժեք իրավունք՝ ընտրելու իր ոճը, գնելու իրեն դուր եկած իրերը, բայց թափանցիկության մասին խոսող ՔՊ-ի պաշտոնյան ավելի թափանցիկ պետք է լինի։ Առավել եւս, երբ առողջապահության ոլորտում բժիշկները, բուժաշխատողները պայքարում են աշխատավարձերի բարձրացման համար, այս ֆոնին նախարարի պայուսակի գինն այլ հնչողություն է ստանում:
    🔴 «Ժողովուրդ» օրաթերթը նախարարից հետաքրքրվեց նաեւ նրա կրած զարդերի մասին՝ թանկարժեք մետա՞ղ են, թե՞ ոչ, քանի որ աչքի էին զարնում։ Նախարարն արձագանքեց, որ դրանք պարզապես բիժուտերիա են, որը նա սիրում է եւ գրեթե միշտ կրում։
    🔴 Այսպիսով՝ նշենք, որ նախարարի լուքը, կոստյումի մասով գոնե, իսկապես շատ թանկ չէր. ամերիկյան կայքում նման կոստյումն արժե 106 հազար դրամ: Հավանաբար՝ այդքան էլ տաբատը»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ղազախական ցորենի շուրջ բարձրացած աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանը փորձեց ձեռքերը լվ…

    🔽Ղազախական ցորենի շուրջ բարձրացած աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանը փորձեց ձեռքերը լվանալ թեմայից հայտարարելով, որ ցորենն իրենք չեն բերում, այլ՝ մասնավոր ընկերություն
    🚨«Հրապարակ» թերթը գրում է. Հայտնի է, որ բերողը Սամվել Ալեքսանյանի ընկերությունն է, որը Ղազախստանից անորակ, 4-րդ կարգի ցորեն է ներկրել։

    Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Այդ գնումը կառավարությունը չի իրականացրել մասնավոր ընկերություն է արել՝ իր կարիքների համար։ Կառավարությունն ընդամենը բանակցությունների արդյունքում ապահովել է ճանապարհի բացումը, իսկ գործարքը մասնավորն է կատարել։ Եթե ապրանքը բերել է ավելի հարմար ճանապարհով, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է խնդիրը»։

    ‼️Ներկրող ընկերության պատասխանատուներից մեկից պարզեցինք, որ կառավարությունն ուղղակի պարտադրել է իր փիառի համար Ղազախստանից ներկրում իրականացնել:
    ☄️Մեզ վստահեցրին, որ ներկրված 15 տոննա ցորենն ալյուր չի դարձել, թեպետ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հայտարարել էր, թե ով գիտի՝ քանիսդ եք արդեն կերել այդ ալյուրից թխված հացը։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Սրանք համընդհանուր իրանց «палит» են արել։ Թե բա «ժողովրդավարության բաստիոն» Ա…

    😂😂😂 Սրանք համընդհանուր իրանց «палит» են արել։ Թե բա «ժողովրդավարության բաստիոն» 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Թբիլիսյան խճուղում Սամվել Կարապետյանի աջակիցները ակցիա են իրականացրել և ի նշան …

    ‼️ Թբիլիսյան խճուղում Սամվել Կարապետյանի աջակիցները ակցիա են իրականացրել և ի նշան բողոքի որոշ ժամանակով փակել ճանապարհը
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք