Category: Առաջին Զանգ

  • Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի ազատում այդ երկր…

    🇦🇲🔴Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի ազատում այդ երկրին արցախահայության դեմ կատարված հանցագործություններին առնչություն ունենալու պատասխանատվությունից. ՀՅԴ Հայ Դատի հայտարարությունը
    ‼️Կազմակերպությունը դրանով ակնարկում է Արցախյան պատերազմի ժամանակ Թել Ավիվի կողմից Ադրբեջանին ռազմական և ռազմատեխնիկական աջակցության մասին: Հայ Դատը նաև հայտարարում է հրեական պետության կողմից Գազայի ցեղասպանության բազմաթիվ վկայությունների մասին։
    💥Միևնույն ժամանակ, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր փաստ է մարդկության դեմ այդ հանցագործության ժխտման դեմ պայքարի տեսանկյունից, նշված է հայտարարության մեջ:
    ☄️Որոշումը մեկնաբանել է նաև Երուսաղեմի հայ համայնքի առաջնորդ Հակոբ Ջերնազյանը, նշելով, որ Իսրայելն ավելի վաղ բարոյական նկատառումներով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորություն ուներ, սակայն բաց թողեց այն։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Թուրքերը կարող են չսահմանափակվել սրանով ու կարող են ստիպել Փաշինյանի կառավարութ…

    🇹🇷🇦🇲🇮🇱 Թուրքերը կարող են չսահմանափակվել սրանով ու կարող են ստիպել Փաշինյանի կառավարությանը ճանաչել Իսրայելի կողմից Գազայում իրականացված պաղեստինցիների ցեղասպանությունը
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    🇹🇷🇦🇲🇮🇱Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը՝ այն անվանելով քաղաքական դրդապատճառներ ունեցող և Գազայի հատվածում տեղի ունեցած ցեղասպանությունը թաքցնելու փորձ «Թուրքիան կշարունակի վճռականորեն աշխատել՝ վերջ դնելու…

  • «ԿԸՀ-ն չի վարել վիճակագրություն, թե ինչ պատճառներով են 17 հազար քվեաթերթիկ ճանա…

    ℹ️ «ԿԸՀ-ն չի վարել վիճակագրություն, թե ինչ պատճառներով են 17 հազար քվեաթերթիկ ճանաչվել անվավեր». ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյան
    ➡️ Ի պատասխան «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի հարցերի՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ Ընտրական օրենսգիրքը նման վիճակագրություն վարելու պահանջ չի սահմանում:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Արևմտյան էլիտաները փորձում են ներքին երկպառակություն սերմանել Ռուսաստանում, սա…

    🇷🇺 «Արևմտյան էլիտաները փորձում են ներքին երկպառակություն սերմանել Ռուսաստանում, սակայն նրանց դա չի հաջողվում». Պուտին
    ➡️ Ի՞նչ է ևս ասել ՌԴ նախագահը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում.
    🔴 Ռուսաստանը կհաղթահարի բոլոր մարտահրավերները, այդ թվում՝ իր տարածքում իրականացվող ահաբեկչական հարձակումները։
    🔴 Ռուսաստանը հաստատուն կանգնած է իր ոտքերի վրա՝ շնորհիվ իր ժողովրդի, և պատրաստ է պայքարել իր ապագայի համար։
    🔴 Ռուսաստանի տնտեսությունը կբարձրացվի նոր մակարդակի, կստեղծվեն բարձր վարձատրությամբ նոր աշխատատեղեր։
    🔴 Ռուսաստանի ներքին զարգացման խնդիրները՝ ժողովրդագրությունը, ավանդական արժեքների պահպանումը և կենսամակարդակի բարձրացումն ամբողջ Ռուսաստանում, կլուծվեն։
    🔴 Հատուկ ռազմական գործողության հերոսները Ռուսաստանի իսկական էլիտան են։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    🇷🇺🇦🇲 «Ռուսաստանի հետ կապերի խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար». Դմիտրի Մեդվեդև 🔴 Ռուսաստանը հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաշվի կառնի Հայաստանի ընտրողների մեծամասնության կարծիքը։ Այս մասին…

  • Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց արտաքին գործերի նախարար Գիդե…

    🇦🇲🇮🇱 Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի առաջարկած նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանություն
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Ռուսաստանի հետ կապերի խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների հա…

    🇷🇺🇦🇲 «Ռուսաստանի հետ կապերի խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար». Դմիտրի Մեդվեդև
    🔴 Ռուսաստանը հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաշվի կառնի Հայաստանի ընտրողների մեծամասնության կարծիքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, որի խոսքերը մեջբերում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության մամուլի ծառայությունը։
    🗳️ Նրա խոսքով՝ Հայաստանում անցած ընտրություններն ուղեկցվել են Արևմուտքի աննախադեպ միջամտությամբ։
    🗣️ «Արևմուտքը Հայաստանին վերաբերվում է սոսկ որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիքի և շահագրգռված է քաղաքական դաշտը մաքրել բոլոր այն ուժերից, որոնք հանդես են գալիս մեր երկրների միջև առողջ հարաբերությունների օգտին», — նշել է Մեդվեդևը։
    🔴 Նա ընդգծել է, որ Հայաստանի համար չափազանց դժվար կլինի ազատվել արևմտյան թելադրանքից, իսկ ներկայիս իշխանությունների քաղաքական հավակնություններն ավելի բարձր դասվեցին, քան երկրի ազգային շահերը։
    🗣️ «Կառավարող կուսակցության այցեքարտն են դարձել ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարները, որոնք սահմանակցում են իրավական կամայականության հետ և ուղեկցվում բիզնես ակտիվների խլմամբ», — հավելել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
    🔴 Որպես օրինակ նա բերել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումները՝ դա անվանելով ընդդիմության դեմ բռնաճնշումների նոր փուլ։
    🔴 Նրա խոսքով՝ քաղաքական մրցակիցների վրա հարձակումները, վարչական ռեսուրսի կիրառումն ու Արևմուտքի միջամտությունը դարձել են անցած քարոզարշավի բնորոշ գիծը։
    ➡️ Մեդվեդևը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի հետ կապերի խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար։
    🗣️ «Մոսկվան Երևանի ղեկավարության իրական մտադրությունների մասին կդատի՝ ելնելով նրա քայլերից», — եզրափակել է նա։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Գիշերը Ռուսաստանը «Իսկանդեր» հրթիռներով հարվածել է Կիևին Գիշերը Կիևում պայթյուն…

    🇷🇺🇺🇦 Գիշերը Ռուսաստանը «Իսկանդեր» հրթիռներով հարվածել է Կիևին
    🔴 Գիշերը Կիևում պայթյուններ և հրդեհներ են գրանցվել։ Ուկրաինայի մայրաքաղաքի օբյեկտները թիրախավորվել են «Իսկանդեր» և «Ցիրկոն» հրթիռներով։
    🔥 Պայթյունների շարքից հետո քաղաքում մինչև առավոտ հրդեհներ են գրանցվել։
    ✈️ Միևնույն ժամանակ, հարվածային անօդաչու թռչող սարքերը գրոհում են Դնեպրոպետրովսկի և Ուկրաինայի այլ մարզեր։
    🔴 Ուկրաինան նույնպես ավելի քան 400 անօդաչու սարքերով հարվածներ է հասցնում Ռուսաստանի տարածքին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Դոնալդ Թրամփը սպառնում է «ոչնչացնել» Իրանը Ամերիկյան ուժերը երկրորդ գիշերն անըն…

    🇺🇸🇮🇷 Դոնալդ Թրամփը սպառնում է «ոչնչացնել» Իրանը
    🔫 Ամերիկյան ուժերը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածներ են հասցրել իրանական թիրախներին՝ նավագնացության դեմ Թեհրանի «ագրեսիային» ի պատասխան, տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
    🗣️ «Ամերիկյան ավիացիան հենց նոր հարվածներ հասցրեց իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներին և ափամերձ ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը դարձյալ խախտելու համար։ Շատ հնարավոր է, որ նրանք երբեք չեն խրատվի»,- գրել է նա:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Էդուարդ Սպերցյանը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ախլի» ակումբ25 մլն € Տրանս…

    🇦🇲 Էդուարդ Սպերցյանը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ախլի» ակումբ
    💵25 մլն € Տրանսֆերի համար կստանա «Կրասնոդարը»:
    🛫 6 մլն € + բոնուսներ տարեկան կստանա Էդոն:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք