Category: Առաջին Զանգ

  • Դա ռեգբի՞ էր, թե՞ խորհրդարանական ընտրությունԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը ՍԴ–…

    ☄️Դա ռեգբի՞ էր, թե՞ խորհրդարանական ընտրություն
    🔴ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը ՍԴ–ում ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի քննության ժամանակ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները համեմատեց ամերիկյան ֆուտբոլի հետ

    «Բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում էին խաղալ ֆուտբոլ, եկան աշխարհի չեմպիոնատ, դուրս եկան խաղադաշտ, սակայն պարզվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խաղում է ամերիկյան ֆուտբոլ։ Ասում են՝ մենք բերել ենք մարդիկ, հագել են սաղավարտներ ու ձեզ ծեծելու են։ Մենք ասում ենք, որ գնդակը ոտքով ենք պարապել խաղալ, ասում է՝ չէ՛–չէ՛, ոտքով չկա՝ ձեռքով։ Ասում ենք՝ մենք էլ ձեռքով խաղանք, ասում է՝ չէ– չէ, որ դուք ձեռքով խաղաք, ասելու են՝ տուգանային է՝ ձեռքով խաղ է»։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական օբյեկտներին՝ ի պատասխան ավելի վաղ Հորմուզի ն…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական օբյեկտներին՝ ի պատասխան ավելի վաղ Հորմուզի նեղուցում նավի վրա կատարված հարձակման
    🔴 Հաղորդվում է ափամերձ ռադարների, ինչպես նաև հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի պահեստների խոցման մասին։
    🔴 ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանը խախտել է հրադադարի ռեժիմը և վտանգի տակ դրել միջազգային նավագնացությունը։
    🔴 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտնել է տարածաշրջանում ամերիկյան ուժերի դեմ պատասխան գործողությունների մասին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ընդդիմությունը մրցում էր ոչ թե իշխանության, այլ ամբողջ պետական ապարատի հետ. Էլին…

    ☄️Ընդդիմությունը մրցում էր ոչ թե իշխանության, այլ ամբողջ պետական ապարատի հետ. Էլինար Վարդանյան
    🔴Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննության 2–րդ նիստի ժամանակ ներկայացուցիչը նշեց` երբ պետությունը դառնում է ընտրական պայքարի մասնակից, ընտրություններն այլևս հավասար չեն լինում։

    «Դա արդեն մրցակցություն չէ, դա անհավասար պայքար է, որը վտանգավոր է ոչ միայն ընդդիմության, այլև յուրաքանչյուր ընտրողի համար։ Բարձր դատարա՛ն, իրավական պետությունում չի կարող կասկած լինել, որ եթե պետական մարմինն է սխալվել, ապա այդ սխալի հետևանքները չի կարող կրել քաղաքացին։ Տեղամասային հանձնաժողովի գործողությունների հետևանքները 2 ընտրատեղամասում առաջացրել են խնդիր։ Դրա համար պատասխանատու չէ ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ ավելի քան 58 հազար քաղաքացիները, որոնք իրենց ձայնը տվել են մեզ։ Այդ քաղաքացիները կատարել են օրենքի պահանջները, սակայն հենց նրանք են զրկվել իրենց ձայնի սահմանադրական արժեքից»։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր ուժ» կուսակցությունը դադարեցրել է իր ներկայացուցի…

    ‼️Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր ուժ» կուսակցությունը դադարեցրել է իր ներկայացուցիչների մասնակցությունը ՍԴ-ում. փաստաբանները ներկա չեն այսօրվա նիստին
    🔴Սահմանադրական դատարանում շարունակվում է 7 ընդդիմադիր ուժերի դիմումների քննությունը` ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար»․ Իշխան Սաղաթելյան Առաջ…

    ℹ️ «Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար»․ Իշխան Սաղաթելյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Թրամփը ներկայացրել է ԱՄՆ-ի անկախության 250-ամյակին նվիրված նոր անձնագրի դիզայնը …

    🇺🇸‼️Թրամփը ներկայացրել է ԱՄՆ-ի անկախության 250-ամյակին նվիրված նոր անձնագրի դիզայնը
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ՔՊ-ում պաշտոնների կռիվ է սկսվել«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում պաշտոնների բա…

    ☄️ՔՊ-ում պաշտոնների կռիվ է սկսվել
    ‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է ՔՊ-ում պաշտոնների բաշխման գործընթացը շարունակվում է, ԱԺ խոսնակի թեկնածուի ընտրությունից հետո պատրաստվում են ՔՊ վարչության նիստում փոխխոսնակներ ընտրել։ Առաջադրումները սկսվել են նախօրեից, երեկվա դրությամբ 2 թեկնածու էր առաջադրվել՝ Վահագն Ալեքսանյանն ու Ալխաս Ղազարյանը:
    💥Այսօր առաջադրումների վերջին օրն է, թեկնածուներն էլեկտրոնային նամակով ուղարկում են իրենց հայտը, աշխատակազմը թեկնածությունները պետք է ներկայացնի վարչության քննությանը: Ըստ ամենայնի՝ եկող շաբաթ էլ ՔՊ վարչությունը կընտրի փոխնախագահների թեկնածուներին։
    🔴Մեզ ասացին, որ կարծես թե քաղաքական որոշում կա, որ երկու փոխխոսնակներից մեկը կին լինի, այս պատճառով էլ ՔՊ գրեթե բոլոր կանայք ցանկանում են առաջադրվել։ Ոմանք վստահ են, որ սա Նիկոլ Փաշինյանի հերթական թատրոնն է` ոչ մի ընտրություն էլ չկա, ինքն է որոշողը: Մյուսները պնդում են, որ որոշ դեպքերում ընտրվողները Նիկոլի սրտով չեն` նա չէր ուզենա, որ նրանք ընտրվեին:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Գիտե՞ք, թե ինչու Օնիկ Գասպարյանը ձերբակալված չէ Օնիկի անվտանգությունը երաշխավոր…

    ⁉️ Գիտե՞ք, թե ինչու Օնիկ Գասպարյանը ձերբակալված չէ
    🔴 Օնիկի անվտանգությունը երաշխավորում է Սերժ Սարգսյանը, իսկ Սերժի անվտանգությունը՝ Նիկոլ Փաշինյանը։ Սա մեկ միասնական կլան է՝ #ՍերժաՆիկոլականԿլան ։ Այդ նույն կլանի մեջ է մտնում նաև Օնիկի նախկին խորհրդական, ալկաշ ու կլՎուն Վլադիմիր Պողոսյանը։
    🇹🇷 Այսօր նա Նիկոլին կոչ է անում դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ լիովին աջակցելով Թուրքիայի հետ մերձեցման կուրսին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հո…

    🔴Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել
    📌«Հրապարակ» օրաթերթը գրում է Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները չնայած դեռ վիճարկման փուլում են, սակայն իշխանությունները համատարած հետընտրական հաշվեհարդար են սկսել։
    💥ՏԻՄ ղեկավարներին հրահանգ է իջեցվել՝ հայտնաբերել եւ պատժել պետական կառույցների բոլոր այն աշխատակիցներին, ղեկավարներին, որոնք ընտրություններից առաջ իշխանության լոբբինգով չեն զբաղվել, իշխանության օգտին չեն աշխատել կամ քվեարկել։
    🔥Նիկոլ Փաշինյանը որոշել է ողջ պետական ապարատը եւ պետական հիմնարկները ՔՊ-ականացնել եւ չհանդուրժել անգամ մեկ քվեի այլակարծություն։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Աղմկահարույց նախագծեր՝ հուլիսի 2-ին«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հեռացող Ազգային …

    💥Աղմկահարույց նախագծեր՝ հուլիսի 2-ին
    ☄️«Հրապարակ» օրաթերթը գրում է Հեռացող Ազգային ժողովը հուլիսի 2-ին նիստ է հրավիրել, որի օրակարգում, նախնական տեղեկություններով, մի շարք աղմկահարույց նախագծեր են։
    ❗️Դրանցից մեկը պատգամավորական երդման տեքստի փոփոխության նախագիծն է, մյուսը արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին ընտրության իրավունքից զրկելու հակասահմանադրական նախագիծն է, ինչպես նաեւ՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նոր կարգավորումներն են։
    ‼️Այն պատգամավորները, որոնք տեղ չեն զբաղեցնելու հաջորդ խորհրդարանում, փաստորեն, հավասար պատասխանատվություն են կիսելու իրենց այն թիմակիցների հետ, որոնք առաջիկայում պատգամավոր են լինելու: Համատեղ ուժերով որոշել են երդման տեքստից ջնջել հայ ժողովրդի համազգային նպատակների վերաբերյալ արձանագրումը։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք