Category: Առաջին Զանգ

  • Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները«Հրապարակ» օրաթերթը գ…

    💥Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները
    ‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2024 թվականին սահմանազատման անվան տակ, միակողմանի ու ապօրինի կերպով Կիրանց գյուղից շուրջ 15 հեկտար հող hանձնվեց Ադրբեջանին։
    🔽Այդ հողերի սեփականատերերին կառավարության գաղտնի որոշումով դրամական մեծ փոխհատուցումներ առաջարկեցին։ Կիրանցից 6 ընտանիք սկզբունքորեն հրաժարվել է դրամական փոխհատուցում ստանալուց, ասելով, որ դեմ են հերոսների արյամբ, նրանց կյանքի գնով պաշտպանած հողերը Ադրբեջանին հանձնելուն եւ հողի դիմաց փող վերցնելը բարոյական չէ։
    ⚡️Իսկ սեփականության իրավունքով իրենց պատկանող հողերի դիմաց դրամական փոխհատուցում ստացած բնակիչներն արդարանում են, որ իրենք իրենց հողերը հանձնել են ոչ թե Ադրբեջանին, այլ՝ Հայաստանի Հանրապետությանը, պետությանը եւ ՀՀ պետությունն է իրենց փոխհատուցում վճարել։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստ…

    🇷🇺🇦🇲 Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում
    📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների հակառուսական գործողություններին զուգահեռ, Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկեր են մշակվում, որոնք արդեն հասանելի են բաց աղբյուրներում, որոնց մասին բացեիբաց խոսում են։
    🔴 Ընդ որում՝ հակառուսական գործողություններ հրահրող քայլերի շարքում է դիտարկվում նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան այցը։
    🔴 Այսպես․ ռուսական կողմը սահմանափակումներ է նախատեսում Հայաստանից Ռուսաստան սեզոնային գյուղատնտեսական արտադրանքի, ծաղիկների ներկրման հարցերում, ինչպես նաեւ՝ ՀՀ-ից որոշ հանքարդյունաբերական ապրանքատեսակների (մոլիբդենային հանքաքար, դեկորատիվ քար եւ այլն) գնման հետ կապված։ Մյուս փաթեթը, որ ավելի վտանգավոր է, Մեծամորի ատոմային էներգետիկայի միջուկային թափոնների ուտիլիզացման վերաբերյալ համաձայնագրերի վերանայմանն է վերաբերում։
    🔴 Այսինքն՝ թափոններն այլեւս Հայաստանից չեն վերցնի, իսկ մեր երկրում դրանք ուտիլիզացնելու համապատասխան պայմաններ չկան, եւ դա կարող է էկոլոգիական աղետի հանգեցնել։ Սրան գումարած, ՌԴ-ում հայ բիզնեսմենների եւ պետական ծառայողների անշարժ գույքի եւ ֆինանսական ակտիվների նկատմամբ անհատական սահմանափակումները, ոմանց ցուցադրական արտաքսումը ՌԴ-ից, մուտքի արգելքը եւ այլն»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ԵՄ-ն ողջունել է Գյումրի-Կարս երկաթուղու վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի հանդիպ…

    🇪🇺🇹🇷🇦🇲 ԵՄ-ն ողջունել է Գյումրի-Կարս երկաթուղու վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի հանդիպումը
    🚊 «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում շարունակվող դինամիկան արտացոլում է տարածաշրջանում ձևավորվող ավելի լայն դրական գործընթացները, ինչը կարևոր նախապայման է տևական խաղաղության և կայունության համար։ ԵՄ-ն խրախուսում է երկու երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը», — նշված է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հայտարարության մեջ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    Photo

  • Հայկական ԽՍՀ ավանդը պաշտպանական արդյունաբերության զարգացման գործում պատերազմի տ…

    🇦🇲⚙️ Հայկական ԽՍՀ ավանդը պաշտպանական արդյունաբերության զարգացման գործում պատերազմի տարիներին. №1
    🔴 1930-ական թվականներին Հայկական ԽՍՀ-ում արդեն գործում էին արտադրական մեծ հզորություններ։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին ձեռնարկությունների մեծ մասը պատրաստ էր արագորեն ներգրավվել Խորհրդային Միության պաշտպանական արդյունաբերության մեջ։
    🔴 Ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ կային ոչ միայն Երևանում, այլև երկրի շուրջ երկու տասնյակ քաղաքներում։ Մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Լենինականում, ռազմաճակատի համար արտադրանք թողարկող առաջին ձեռնարկություններից մեկը դարձավ մեխանիկական գործարանը։ Երևանի թիվ 447 մեքենաշինական գործարանի և Կիրովականի քիմիական կոմբինատի մեխանիկական արտադրամասի հետ համատեղ՝ Լենինականի մեխանիկական գործարանը կազմակերպեց զինամթերքի արտադրություն։
    🔥 Հայրենական մեծ պատերազմի տարիներին գործարանում աշխատում էր ավելի քան երկու հարյուր մարդ։ Այդ ժամանակ արտադրվել է ձեռքի նռնակների շուրջ 400 հազար իրան, մոտ 100 հազար 82 միլիմետրանոց ականների իրան, գրեթե 200 հազար ավիառումբերի իրան և 250 հազար հակատանկային ու հակահետևակային ականների իրան։
    🔴 Պաշտպանական արդյունաբերության մեկ այլ կարևոր ձեռնարկություն էր Լենինականի տեքստիլ կոմբինատը։ Իր չափերով և արտադրական հզորություններով այն Միության մեջ երկրորդն էր՝ Իվանովոյի Ֆրոլովի անվան կոմբինատից հետո։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Վստահեցնում եմ՝ սեպտեմբերին պատերազմ չի՛ լինի, որովհետև սեպտեմբերին Փաշինյանը չի…

    ⚡️Վստահեցնում եմ՝ սեպտեմբերին պատերազմ չի՛ լինի, որովհետև սեպտեմբերին Փաշինյանը չի՛ լինի․ Սամվել Կարապետյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Անգամ դատարանի հաստ ապակին չէր խանգարում ջերմություն փոխանցել. Բագրատ սրբազանի ա…

    💥Անգամ դատարանի հաստ ապակին չէր խանգարում ջերմություն փոխանցել. Բագրատ սրբազանի աջակիցները դատարանում փորձում էին ձեռքով ապակուն հպվելով բարևել նրան
    ‼️ «Սրբազան պայքարի» բազմաթիվ համակիրներ այսօր ևս եկել էին դատարան սատարելու աքեպիսկոպոսին և գործով անցնող մյուս 17 անձանց։ Նրանք փոքրիկ պաստառներ էին բերել իրենց հետ։ Դատարանում էր նաև ազգագրական երգերի հայտնի կատարող Արսեն Գրիգորյանը` Մրոն։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչությա…

    🇦🇲💥Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որով փորձ է արվում արդարացնել Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը
    Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Մոսկվան արգելափակել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքըԱվելի վաղ ռուսական կողմը…

    🇷🇺⚡️🇦🇲Մոսկվան արգելափակել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը
    💥Ավելի վաղ ռուսական կողմը արգելել էր 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը Ռուսաստանի տարածքում։ «Ջերմուկ Գրուպ»-ից առայժմ չեն արձագանքում ՌԴ-ում «Ջերմուկ»-ի վաճառքի արգելքին:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Դատարանը թույլ չտվեց Սամվել Կարապետյանին այցելել հոր գերեզմանին. ասում է՝ դատարա…

    💥Դատարանը թույլ չտվեց Սամվել Կարապետյանին այցելել հոր գերեզմանին. ասում է՝ դատարանը սահմանափակված է իրավական ակտերով
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք