Category: Առաջին Զանգ

  • ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի քաղաքական դիրքերը իշխանական թի…

    ☄️ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի քաղաքական դիրքերը իշխանական թիմում շարունակում են ոչ միայն թուլանալ, այլև վերանալ
    ‼️«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ նա վերջին ամիսներին մեկը մյուսի հետևից կորցնում է ազդեցիկ պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունները, իսկ ՔՊ վարչության նիստի ժամանակ գրանցվել է հերթական անհաջողությունը. իշխող կուսակցությունը մերժել է նաև նրա թեկնածությունը ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
    🔽Օրաթերթը թվարկել է նրա անհաջողությունները և նշել, որ դրանք պատահական չեն. կուսակցության ներսում արդեն որոշել են, որ Արթուր Հովհաննիսյանը չի շարունակի նաև ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում, նա կմնա շարքային պատգամավոր՝ առանց քաղաքական ազդեցության և որոշումների կայացման գործընթացում էական դերակատարության։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՀամայնաքային ոստիկանությա…

    ☄️Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
    🔽Համայնաքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը։ Հուլիսի 29-ի առավոտյան նա դուրս է եկել Բաղյան փողոցի իր բնակարանից և չի վերադարձել:
    ‼️Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և …

    🔴Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին
    ‼️«Փաստ» օրաթերթը գրում է. Իշխանական համակարգը, փորձելով ամրապնդել սեփական դիրքերը, աննախադեպ ճնշումներ է սկսել քաղաքական ընդդիմախոսների, հանրային առաջնորդների և անգամ խոշոր գործարար շրջանակների նկատմամբ։ Քրեական գործերի, կալանավորումների և վարչական լծակների կիրառումը դարձել է քաղաքական դիմակայությունը լուծելու հիմնական գործիք։
    ☄️Այս խորացող ճգնաժամի և իրավական անարխիայի համատեքստում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից իր ահազանգն ուղղել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
    🔽Իր ուղերձում Չալաբյանը փաստում է, որ արդեն մեկ ամսից ավելի անօրինականորեն գտնվում է անազատության մեջ։ Նա նշում է, որ այս նույն ալիքի տակ են հայտնվել Գագիկ Ծառուկյանը, Արեգնազ Մանուկյանը, Նարեկ Կարապետյանը, Բագրատ Սրբազանն ու իր համախոհները, Անդրանիկ Թևանյանը, Արմեն Աշոտյանը և այլոք։
    ☄️Ըստ Չալաբյանի՝ ընտրողների հիմնական զանգվածը՝ շուրջ 750 հազար քաղաքացի, մերժել է գործող իշխանությանը, սակայն վերջինս, օգտագործելով վարչական ռեսուրսը, արտաքին աջակցությունը և ընտրական բարձր շեմը, պահպանել է ղեկը և անցել բացահայտ վրեժխնդրության։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Առաջարկում եմ ամեն առավոտ այդ ցանկը Տերունական աղոթքի պես կարդալ-ուրախանալ, նոր …

    🔴Առաջարկում եմ ամեն առավոտ այդ ցանկը Տերունական աղոթքի պես կարդալ-ուրախանալ, նոր անցնել գործի․ Բագրատ Միկոյանը՝ դատախազությանը

    «Արդեն անհանգստանում էի, որ էս վերջին 15 օրը հոբելյանական՝ «նադայելերորդ» անգամ չեն տարածել այդ ցանկը, մտածում էի՝ դատախազությունը փակած չլինե՞ն՝ անիմաստության հիմնավորմամբ։ Արդեն լավ չեմ պատկերացնում՝ նրանք զավեշտի՞ են արժանի, թե՝ կարեկցանքի»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը:

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

    ⚡️Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11.154.790.000 դրամ 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Իսկ Աննադ «պրիզնատ» գալի՞ս է, որ ճանաչել է Գարեգին Բ անունով կաթողիկոսի Առաջին զ…

    💃Իսկ Աննադ «պրիզնատ» գալի՞ս է, որ ճանաչել է Գարեգին Բ անունով կաթողիկոսի
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    😆Ես Գարեգին Երկրորդ անունով կաթողիկոս չեմ ճանաչում. Փաշինյան 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ-ին. ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդ…

    🔴44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ-ին. ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը
    ‼️Իրականությունն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը եւ Ֆրանսիական Հանրապետությունը, երբ գործում էին որպես համանախագահողներ, միշտ դեմ են եղել ԵԱԱՀԿ Մինսկի գործընթացից դուրս Արցախյան հիմնահարցի որեւէ կարգավորման։
    🔥Նրանք ակտիվ կերպով փորձել են խոչընդոտել թե՛ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, թե՛ հարցի կարգավորումը այլ հարթակներ տեղափոխելու փորձերը։ Տեղին է հիշեցնել, որ միջնորդ կողմերի գլխավոր պարտավորությունն է մշտապես եղել հակամարտության կարգավորման գործընթացում լիովին բացառել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման որեւէ դրսեւորում:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ՌԴ նախագահը ինձ չի շնորհավորել, բայց այստեղ հարց է առաջանում, թե բա այդ դեպքում …

    🇷🇺🇦🇲ՌԴ նախագահը ինձ չի շնորհավորել, բայց այստեղ հարց է առաջանում, թե բա այդ դեպքում ինքն ում հետ էր խոսում. Նիկոլ Փաշինյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ՔՊ-ն առաջադրել է ԱԺ հանձնաժողովների նախագահների իր թեկնածուներըՆազելի Բաղդասարյա…

    🔴ՔՊ-ն առաջադրել է ԱԺ հանձնաժողովների նախագահների իր թեկնածուները
    ‼️Նազելի Բաղդասարյանին առաջադրել են ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
    ‼️Սիսակ Գաբրիելյանին` ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում
    ‼️Լուսինե Բադալյանին` ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում
    ‼️Սոնա Ղազարյանին` ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
    ‼️Սարգիս Խանդանյանին` ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Դատախազությունը Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագ…

    🔴Դատախազությունը Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել.
    🏠75 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր Նորք թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում:
    ‼️10 գույքի շուկայական արժեք:
    🚙42 տրանսպորտային միջոց:
    🔥38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք:
    🤑Հայցվող դրամական պահանջը կազմում է 105.865.865.226 դրամ:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Սամվել Կարապետյանենց հետ բացարձակ կոնտակ չկա. Ռոմանոս Պետրոսյանը խոսել է ՀԷՑ–ի պ…

    ⚡️Սամվել Կարապետյանենց հետ բացարձակ կոնտակ չկա. Ռոմանոս Պետրոսյանը խոսել է ՀԷՑ–ի պետականացման գործընթացի մասին
    ‼️Լրագրողների հետ զրույցում ՀԷՑ ժամանակավոր կառավարիչն ասում է, թե իր պատկերացմամբ ընկերության պետականացման գործընթացը մի քանի ամիս պետք է տևեր, բայց նրա պնդմամբ` օրենքի տառի գերակայությամբ` կարծես թե մոտ 2 տարի տևելու է։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք