Category: Առաջին Զանգ

  • Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ «Հրապ…

    ‼️ Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ
    📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որոշ նշաններից դատելով՝ կարող ենք ասել, որ բարձրաստիճան հոգեւորականները կարծես թե որոշել են դուրս գալ «եթե քեզ ապտակում են, մյուս այտդ էլ դեմ տուր» քրիստոնեական դիրքորոշումից եւ ինչ-որ հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ։
    🔴 Անցած կիրակի Հովհաննավանքում ֆեյք պատարագից եւ կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցին զավթելուց օրեր անց հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել այդ դեպքով, իսկ երեկ Մայր Աթոռը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ։
    🔴 Մեր տեղեկություններով՝ մի քանի օր է պահանջվել Վեհափառին համոզելու համար, որ պետք է որոշ դիմադրություն ցույց տալ ու հաղորդում ներկայացնել Հովհաննավանքի ֆեյք պատարագի փաստով, եւ հաղորդումն Արա Զոհրաբյանը նախօրեին ներկայացրել է դատախազություն։
    🔴 Արա Զոհրաբյանը կիրակնօրյա «պատարագից» առաջ եւս մեկ հաղորդում է ներկայացրել՝ կրոնական ծեսի անցկացմանը խոչընդոտներ ստեղծելու, ինչպես նաեւ՝ տաճարի զավթումը կանխելու անհրաժեշտության մասին:
    🔴 Պահանջել է նաեւ Ստեփան Ասատրյանին վտարել Հովհաննավանքից, որը նախատեսված է բացառապես հոգեւորականների համար։ Իսկ Մայր Աթոռը երեկ հայտարարեց, որ «Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են», եւ «Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարութ…

    🇦🇲‼️Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատական ֆարսը
    Հարցաքննվել են «տուժածները», հաջորդ նիստը նախատեսված է վաղը՝ հոկտեմբերի 31-ին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Գյումրիի դեպքերով 2 նոր անձ է կալանավորվելԱյս գործով այս պահին անցնում է 43 քաղա…

    ⚡️Գյումրիի դեպքերով 2 նոր անձ է կալանավորվել
    ‼️Այս գործով այս պահին անցնում է 43 քաղաքացի

    Նրանցից երկուսը անչափահաս են, մեկը կալանավայրում է։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ստեփան Ասատրյանի (նախկինում` տեր Արամ) Հովհաննավանքից դուրս չգալը, դռների փականն…

    ‼️Ստեփան Ասատրյանի (նախկինում` տեր Արամ) Հովհաննավանքից դուրս չգալը, դռների փականները փոխելն իր մեջ քրեաիրավական բաղադրիչ ունի. փաստաբան Ռուբեն Մելիքյան
    Նա հույս հայտնեց, որ Հայ առաքելական եկեղեցին այլևս ոչ մի բարոյական խոչընդոտ չի տեսնի հետ պահանջելու պետական եկեղեցիներն ու «Մատենադարանի» մատյանները, որոնք, ըստ նրա, հափշտակվել են։

    Ես այն կարծիքին եմ, որ պետք է իրավական գործընթաց սկսել դրանք Մայր աթոռին վերդարձնելու համար։ Թող պատմամշակութային կոթող համարվի, թող ԿԳՄՍՆ–ն իր գործը անի, բայց դրա սեփականատերը Մայր աթոռն է։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքը երկրի ներքին գործն է, բայց ինչու ԵՄ-ի մաս…

    Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքը երկրի ներքին գործն է, բայց ինչու ԵՄ-ի մասին այդպես չեն խոսում. Մարիա Զախարովա
    ‼️ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը միաժամանակ կարծում է, որ անհնար է զարմանք չարտահայտել այն կապակցությամբ, որ Ռուսաստանի հետ համագործակցության առավելությունների մասին դատողություններում ինչ-որ մեկը կարողացել է ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր տեսնել:
    🚨Նրա խոսքով, նման մեղադրանքները հատկապես տարօրինակ են հնչում հայ պաշտոնյաների և քաղաքական գործիչների այն բազմաթիվ հայտարարությունների ֆոնին, թե Հայաստանը մտադիր է շարժվել ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ:

    Հետաքրքիր է, թե ինչ են մտածում այդ մասին երկրի իրավապահ մարմինները։ Չէ որ ԵՄ-ին անդամակցելն ուղղակիորեն ենթադրում է ազգային ինքնիշխանության սահմանափակում՝ արտաքին քաղաքականության, տնտեսության, միգրացիայի, դրամավարկային քաղաքականության և շատ այլ ոլորտներում։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Теперь убедились, что он турок?Ежедневные жесты Никола Пашиняна в форме сердца к…

    👩🏻‍🎓Теперь убедились, что он турок?
    Ежедневные жесты Никола Пашиняна в форме сердца кажутся очень странными. Психологи считают это способом привлечь внимание. Взгляните на эти фотографии — думаете, это совпадение?
    Партия Кемаля Кылычдароглу была основана в 1923 году, а её основателем был Мустафа Кемаль Ататюрк.
    Сердца турок и Пашинян, или сердце турецкого Пашиняна.
    🔹🔹🔹🔹🔹🔹🔹

    🔁💬Հիմա համոզվեցի՞ք, որ թուրք է🇹🇷Նիկոլ Փաշինյանի ամենօրյա սրտիկները շատ տարօրինակ էին թվում: Հոգեբանները դա համարում են ուշադրություն գրավելու միջոց: Նայեք այս լուսանկարները՝ իսկ դուք կարծում եք՝ պատահականությո՞ւն է՞։
    Քեմալ Քըլըչդարօղլու կուսակցությունը ստեղծվել է 1923 թվականին և հիմնադիրը եղել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը: Թուրքերի ու Փաշինյանի սրտիկները, կամ թուրք Փաշինյանի սրտիկները:

    Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!

  • «2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում մեր համամասնական ցուցակի ձևավ…

    🗳️🗣 «2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում մեր համամասնական ցուցակի ձևավորման գործընթացը սկսվում է». Փաշինյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ցուցմունք կտա՞ն նրանք, որոնց պարտադրում են մասնակցել «պատարագյան» հանրահավաքներ…

    ‼️ Ցուցմունք կտա՞ն նրանք, որոնց պարտադրում են մասնակցել «պատարագյան» հանրահավաքներին
    📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 2-ին ևս Հովհաննավանքում մասնակցելու է կարգալույծ Ստեփան Ասատրյանի կեղծ «պատարագին»: Առիթ ունեցել ենք նշելու, որ անցած շաբաթ Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանի շոուն, որն իրականում հանրահավաք էր եկեղեցու տարածքում, պարզապես ձախողվել էր, և այդպես էլ հնարավոր չի եղել հավաքել հազարավոր մարդկանց, ինչպես ակնկալում էին:
    🔴 Ընդհանրապես, ակնհայտ է, որ Փաշինյանի միակ հենարանը մնացել են ուժային որոշ կառույցներ, ու վերջ. նա չունի հանրային հենարան, հատկապես Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմի առումով ճաքեր կան նաև ՔՊ-ի ներսում: Պատահական չէր, որ փաշինյանական հանրահավաք-«պատարագին» չէին ներկայացել նաև բազմաթիվ քպականներ, այդ թվում՝ «կարկառուններից»: Կան տեղեկություններ, որ նույնիսկ նրանք են հրաժարվում մեղքի մեջ ընկնել:
    🔴 Սա, մեր աղբյուրների փոխանցմամբ, սարսափելի նյարդայնացրել է Փաշինյանին, ինչպես և այն, որ պետական կառույցների շատ աշխատակիցներ ևս հրաժարվել են: Օրինակ՝ ըստ տեղեկությունների, պետական կառույցների, մասնավորաբար ՏԻՄ-երի աշխատակիցներին կարգադրել են «գլխաքանակ ապահովել», բայց ոչինչ չի ստացվել: Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձելու է «սխալների ուղղում» անել և ամենախիստ պարտադրանքով նոյեմբերի 2-ին ամեն գնով մարդաշատություն ապահովել: Սակայն այստեղ էլ, ըստ մասնագետների, կա այլ հանգամանք. բանն այն է, որ դա բախվելու է Քրեական օրենսգրքի 236 հոդվածին, այն է՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հավաք անցկացնելուն հարկադրելը:
    🔴 Ավելին, մենք ունենք տեղեկություններ, որ ընդդիմադիր տարբեր ուժեր հիմա զբաղվում են այս հարցով և ցանկանում են հասնել նրան, որ հարկադրանքի ենթարկված մարդիկ ցուցմունք տան Փաշինյանի «պատարագյան» հանրահավաքին մասնակցելուն պարտադրելու մասով, անկախ նրանից՝ մասնակցել են, թե հրաժարվել»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Կարո՞ղ է սա դիտվել որպես միջամտություն ներքին գործերին և կոչ՝ վերանայելու ինքնի…

    ⁉️🤦‍♂️ Կարո՞ղ է սա դիտվել որպես միջամտություն ներքին գործերին և կոչ՝ վերանայելու ինքնիշխան պետության քաղաքականությունը
    🔔
    Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք