Category: Առաջին Զանգ

  • ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախատեսում է հանդիպել Գազայի հատվածու…

    ☄️ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախատեսում է հանդիպել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հեյայի հետ. The New York Times

    «Առաջիկա հանդիպմանը կքննարկվի Գազայում հնարավոր հրադադարը, որը կարող է ցույց տալ Թրամփի վարչակազմի պատրաստակամությունը ՀԱՄԱՍ-ի հետ բաց երկխոսության համար», — նշում են թերթի աղբյուրները։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Իմ այդ այցը Վաշինգտոն շատ էական ազդեցություն ունեցավ խաղաղության գործըթնացի համ…

    🇦🇲🇺🇸«Իմ այդ այցը Վաշինգտոն շատ էական ազդեցություն ունեցավ խաղաղության գործըթնացի համար»․ Հայաստանում առաջին «Աղոթքի նախաճաշին» իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշել է՝ ինչպես է մասնակցել ամերիկյան «Ազգային աղոթքի նախաճաշին»

    «2025 թ. ես առաջին անգամ մասնակցեցի ԱՄՆ–ում տեղի ունեցած «Ազգային աղոթքի նախաճաշին»։ Ես վստահ չէի` արդյոք ճիշտ եմ անում, որ ժամանակս ծախսում եմ ու գնում, մասնակցում եմ այդ նախաճաշին։ Միգուցե այդտեղ նախախնամություն կար, քանի որ Վաշինգտոն իմ այդ այցը շատ էական ազդեցություն ունեցավ հետագա իրադարձությունների և բուն խաղաղության գործըթնացի համար։ Ըստ էության՝ խաղաղության գործընթացը հիմա երկու աղոթքի նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է՝ փետրվարի և նոյեմբերին տեղի ունեցած»։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Նարեկ Կարապետյանը, հանդիպել է «Աղոթքի նախաճաշի» մասնակիցներից մի քանիսի հետ Այս…

    ‼️ Նարեկ Կարապետյանը, հանդիպել է «Աղոթքի նախաճաշի» մասնակիցներից մի քանիսի հետ
    🌐 Այս մասին նա հայտնել է սոցցանցում։
    🗣️ «Միացյալ Նահանգների Կրոնական Ազատությունների Հանձնաժողովի (USCIRF) փոխնախագահ Ասիֆ Մահմուդի և «Քրիստոնեական Համերաշխություն Միջազգային» (CSI) կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Էիբների հետ շրջեցինք Երևանում, իսկ այնուհետև հանդիպում ունեցանք մեր գրասենյակում, որտեղ նրանց ներկայացվեցին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց կապը ժողովրդավարության հետ՝ մասնավորապես այդ կապի բացակայությունը», — գրել է Կարապետյանը։
    🥒🗣 Հ.Գ. Խիյարը ստեղ էլ թարս բուսնեց։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ՀՀ-ն ծանուցել է Թուրքիային Արաքս գետի ափամերձ հատվածի ամրակայման աշխատանքների վե…

    🇦🇲🇹🇷ՀՀ-ն ծանուցել է Թուրքիային Արաքս գետի ափամերձ հատվածի ամրակայման աշխատանքների վերաբերյալ՝ պայմանագրային դրույթներին համապատասխան
    🔽Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է Երևանը Արաքսի ափին ամբարտակ կառուցելու նախագիծը համաձայնեցնում Անկարայի հետ, թեև պայմանագրում նման պահանջ չկա։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՆԳՆ…

    ☄️Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՆԳՆ ստորաբաժանումները ծառայություն կիրականացնեն արտակարգ ռեժիմով
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ՀՀ ՊՆ նախկին նախարարի որդիները համագործակցում են արևմտյան ամենահակառուսական կառ…

    🇷🇺🇦🇲🇺🇸 ՀՀ ՊՆ նախկին նախարարի որդիները համագործակցում են արևմտյան ամենահակառուսական կառույցներից մեկի
    📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՌԴ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի որդիները վերջին տարիներին ակտիվ մասնակցություն են ունեցել մի շարք ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ Ուկրաինայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի սանկցիաների ձևավորման գործընթացում։
    🔴 Որոշ դեպքերում դրանց հիմքում տեղ է գտել Հարությունյանների անձնական հաշվեհարդարը։ Նրանք դիմել են Ալեքսեյ Նավալնու հիմնադրած ФБК-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին, որը գործում է հակակոռուպցիոն բացահայտումների ձևաչափով, ֆինանսավորվում է արևմտյան կառույցների միջոցով և հաճախ օգտագործվում է որպես առանցքային օղակ՝ սանկցիաների համար անհրաժեշտ տեղեկատվական փաթեթներ ձևավորելու նպատակով։
    🔴 Նրանց կողմից ФБК -ին փոխանցված նյութերի հիման վրա պատրաստվել են համապատասխան «փաթեթավորված» տեղեկագրեր, որոնք ուղարկվել են արևմտյան գործընկերներին։ Այդ մեխանիզմը, մեր տվյալներով, դարձել է մի շարք սանկցիաների գործարկման հիմք։
    🔴 Այս ամենի հետևանքով սանկցիոն հարվածի տակ են հայտնվել մի շարք գործիչներ, օրինակ՝ Բորիս Օբնոսովը, Ալեքսեյ Ռեպիկը, Ալեքսեյ Կրիվորուչկոն,Պյոտր Ավենը։ Այս գործընթացի թիրախներից մեկն է դարձել նաև ռուսական ռազմատեխնիկական ոլորտում երկարամյա փորձ ունեցող, փակ նախագծերի վրա աշխատող կոնստրուկտոր, հայազգի գործարար Մկրտիչ Օքրոյանը, որի անունը հազվադեպ է հայտնվում բաց աղբյուրներում։ Սակայն նրա նկատմամբ կիրառված սանկցիաները, ըստ աղբյուրների, ունեցել են ոչ թե քաղաքական, այլ բացառապես անձնական բնույթ։
    🔴 Այս ամենի մեջ հետաքրքիր է այն, որ Միքայել Հարությունյանը շարունակում է ապրել Ռուսաստանում, մինչդեռ նրա որդիները համագործակցում են արևմտյան ամենահակառուսական կառույցներից մեկի՝ ФБК-ի հետ՝ ռուսական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ սանկցիոն գործընթացներում մասնակցելու համար»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Even Սորոսի Դանչոն ասում ա, որ 2060 մարդ է եղել ՔՊ հանրահավաքին Սրանցից եթե Թա…

    😃 Even Սորոսի Դանչոն ասում ա, որ 2060 մարդ է եղել ՔՊ հանրահավաքին
    👋 Սրանցից եթե Թալինի բրիգադը, սուտի դպիրներին, Ռուստամչիկին, ՔՊ պատգամավորնին ու Սիմոնյան Ալենին հանենք, տակը 2.5 մարդ ա մնալու։
    💃 Ու սա էն տարբերակը չի, որ կարող ես ասել՝ «You win some, you lose some», որովհետև You lose everything and everywhere: Անգլերեն ենք ասում, որ դուք հաստատ հասկանաք։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի, Վաղարշապատում ՔՊ հանրահավաքին մասնակց…

    😂😄 Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի, Վաղարշապատում ՔՊ հանրահավաքին մասնակցել է մինիմում 3 միլիոն, 456 հազար, 789 քաղաքացի։ Վարչական ռեսուրսն օգտագործվել է քաղաքացիներին տանը պահելու համար
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ադրբեջանի ԱԳՆ-ում հուզվել են՝ ՌԴ հրթիռային հարվածից կրկին տուժել է Ադրբեջանի դե…

    🇦🇿☄️🇷🇺 Ադրբեջանի ԱԳՆ-ում հուզվել են՝ ՌԴ հրթիռային հարվածից կրկին տուժել է Ադրբեջանի դեսպանատունը
    🔴 Ադրբեջանի նախագահի մեծ ֆանատ Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Կիևում ադրբեջանական դեսպանատան վրա ենթադրյալ ռուսական հրթիռային հարվածից հետո։
    Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսքով՝ հարվածի հետևանքով վնասվել են վարչական շենքը, հյուպատոսական բաժինը, ծառայողական մեքենաները, դիվանագիտական ներկայացուցչության շենքը, սակայն զոհեր չեն գրանցվել։
    🗣️ «Նախորդ նման հարձակումները նույնպես հակասել են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին», — նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք