Category: Առաջին Զանգ

  • 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին«Ժողովուր…

    🌺1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին
    🔴«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարությունը 2026 թվականին մի քանի գնում է իրականացրել, որոնք վերաբերում են ոչ թե ֆինանսական քաղաքականությանը, այլ՝ ինտերիերին։
    ‼️«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ այս տարվա
    • ապրիլի 6-ին «Սարգսյան Արման Գառնիկի» ԱՁ-ից գնվել է վարագույր՝ 1,573,000 դրամի,
    • ապրիլի 10-ին «ՍՏԱՐՄԱԼԵ» ՍՊԸ-ից՝ ևս 840,000 դրամի վարագույր,
    • մարտի 26-ին «Օհաննա Տիգրանյանի» ԱՁ-ից՝ մոտ 1,400,000 դրամի ծաղկամաններ։
    🔽Ընդհանուր՝ շուրջ 3.8 մլն դրամ՝ կարճ ժամանակահատվածում։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյան…

    ☄️Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում
    ‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է` Եկեղեցու դեմ արշավում կարծես թայմ աուտ է վերցրել` մինչեւ ընտրությունների ավարտը, սակայն, մեր տեղեկություններով, Եկեղեցին քանդելու ծրագիրն անշեղորեն առաջ են տանում:
    🔽Կառավարական աղբյուրից տեղեկացանք, որ հաջորդ քայլը լինելու է ՀԱԵ ֆինանսական հիմքերին հարվածելը: Եվ դա անելու են ոչ թե ՀՀ տարածքում, այլ՝ արտերկրում: Ուզում են աշխարհով մեկ սփռված ՀԱԵ թեմերին պատկանող մոտ 600 անշարժ գույքի` տարբեր օբյեկտների, եկեղեցական իրերի արտադրությունների, բարեգործական հիմնադրամների ու հաշիվների դեմ իրավական գործընթացներ սկսել:
    ⚡️Այդ նպատակի համար որոշել են օգտագործել սփյուռքում ապրող իրենց հավատարիմ մարդկանց: Այժմ տեղեկատվություն հավաքելու փուլն է` տարբեր երկրների իրավապահների աջակցությամբ ապացույցներ են հավաքում այդ գույքի եւ ընկերությունների ծագման «անօրինականության» վերաբերյալ, փորձելու են տարբեր երկրների քաղաքացի հանդիսացող հայերի միջոցով քրեական վարույթներ հարուցել, քաղհայցեր տանել դատարաններ:
    Դրանով նախ արտերկրում գտնվող Հայ առաքելական եկեղեցու թեմերի աշխատանքը կաթվածահար կանեն եւ մեծ ռեսուրսներ կխլեն` փաստաբանական եւ այլ ծառայությունների հետ կապված: Բարձր վարձատրություն եւ այլ արտոնություններ են խոստանում այն անձանց, ովքեր կմասնակցեն փաշինյանական այս ծրագրի իրականացմանը:
    🔴Մեր աղբյուրը պատմում է, որ հետախուզական այս փուլի աշխատանքները համակարգում է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը` Թուրքիայի եւ Ադրբեջանի համապատասխան ծառայությունների հետ համագործակցությամբ: Ծրագրի մեջ ներգրավված են ծառայությունների ղեկավարների տեղակալները` Արման Բոշյանը, Մութալու Տոկայը եւ Զաուր Իսմայիլովը:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Էմանուել Մակրոնի՝ Հայաստան այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավար…

    🇫🇷🇦🇲 «Էմանուել Մակրոնի՝ Հայաստան այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը»․ Վահան Կոստանյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Աշխարհում նմանը չունեցող հերոսածին հայկական գյուղ Հայրենական մեծ պատերազմի վիճա…

    🪖 Աշխարհում նմանը չունեցող հերոսածին հայկական գյուղ
    🔴 Հայրենական մեծ պատերազմի վիճակագրական ֆենոմենը կապված է հայկական փոքրիկ բարձրլեռնային Չարդախլու գյուղի հետ, որն իրավամբ արժանացել է մոլորակի ամենա «ռազմատենչ» բնակավայրի կարգավիճակին։
    ➡️ Այստեղից ռազմաճակատ է մեկնել 1250 մարդ, և այդ զորահավաքի արդյունքներն ուղղակի ապշեցուցիչ են. 853 բնակիչ արժանացել է պետական բարձր պարգևների, իսկ բարձրագույն հրամանատարական կազմի խտությունը՝ հաշվարկված մեկ շնչի հիմքով, աննախադեպ է համաշխարհային պատմության մեջ։
    📌 Հենց Չարդախլուն է աշխարհին տվել Խորհրդային Միության երկու լեգենդար մարշալների՝ Իվան (Հովհաննես) Բաղրամյանին և Համազասպ Բաբաջանյանին, որոնք մեծացել են բառացիորեն հարևան փողոցներում։
    🔖 Բաղրամյանը դարձավ ռազմաճակատի առաջին ոչ սլավոնացի հրամանատարը, ում ռազմավարական որոշումները «Բագրատիոն» օպերացիայի ժամանակ ներառվել են ռազմական արվեստի ոսկե ֆոնդում, իսկ Բաբաջանյանը՝ լինելով զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, ղեկավարել է գերմանական պաշտպանության ճեղքման ժամանակ ամենաարդյունավետ տանկային կորպուսներից մեկը։
    ⭐️ Բացի նրանցից, գյուղը տվել է 12 գեներալ և Խորհրդային Միության 7 հերոս։
    ➡️ Եթե վերլուծենք այս տվյալները, ապա կբացահայտվի մի անհավանական փաստ. Չարդախլուից ռազմաճակատ մեկնած յուրաքանչյուր հարյուրերորդը դարձել է բարձրագույն օղակի զորահրամանատար, իսկ յուրաքանչյուր երկրորդը տուն է վերադարձել շքանշանով կամ մեդալով։
    🇦🇲 Արցախյան այս փոքրիկ գյուղը, որն այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից, ուներ ավելի հզոր հրամանատարական ներուժ, քան այդ ժամանակվա եվրոպական շատ մայրաքաղաքներ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Թուրքիան և Ադրբեջանը Կարս քաղաքում անցկացրել են «Հեյդար Ալիև-2026» համատեղ զորա…

    🇹🇷🇦🇿 Թուրքիան և Ադրբեջանը Կարս քաղաքում անցկացրել են «Հեյդար Ալիև-2026» համատեղ զորավարժությունները
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյ…

    🇦🇲🇹🇷ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլի հետ
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Վրաստանին պատժում են այն բանի համար, որ այնտեղի իշխանությունն իրենց դուր չի գալ…

    🇪🇺🇦🇿🇬🇪 Վրաստանին պատժում են այն բանի համար, որ այնտեղի իշխանությունն իրենց դուր չի գալիս, իսկ Ադրբեջանին Եվրոպայում, իհարկե, չեն պատրաստվում պատժել
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ստամբուլում կրկին թույլ չեն տվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված …

    🇦🇲🇹🇷Ստամբուլում կրկին թույլ չեն տվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում անցկացնել

    ☄️Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի փոխանցմամբ՝ «Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը» դիմում է ներկայացրել Քադըքյոյ շրջանում միջոցառում անցկացնելու համար, սակայն քաղաքային իշխանությունները մերժել են։ Հարթակը նշել է, որ նման միջոցառումների անցկացումը ժողովրդավարական իրավունք է և կոչ է արել վերանայել որոշումը։
    ‼️Նման դիմումները մերժվում են վերջին տարիներին` չնայած, որ նախկինում Ստամբուլում պարբերաբար անցկացվել են հիշատակի միջոցառումներ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք