Category: Առաջին Զանգ

  • Ռուբեն Վարդանյանը դիմել է ՀՀ ՄԻՊ-ին՝ առաջարկելով դիտարկել նրա ու հայ բանտարկյալ…

    🇦🇲🇦🇿Ռուբեն Վարդանյանը դիմել է ՀՀ ՄԻՊ-ին՝ առաջարկելով դիտարկել նրա ու հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը
    🔽Այդ մասին նշված է նրա ուղերձում, որը փոխանցվել ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
    ⚡️Արցախի նախկին պետնախարարը հայտնել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ վերջերս կայացած հանդիպման մասին, որի ժամանակ բարձրացրել է հայ բանտարկյալների պահման պայմաններին վերաբերող մի շարք հարցեր՝ կենցաղային, բժշկական, իրավաբանական, հումանիտար և դիվանագիտական բնույթի: Զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ արդեն քննարկվել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։

    «Չնայած երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը` ընթանում են բանակցություններ տնտեսական հարցերի շուրջ՝ Բաքվում ՀՀ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ուստի ինչո՞ւ կալանավորների կյանքի, առողջության և իրավունքների հարցերը պաշտոնական Երևանի օրակարգում չեն, և ինչո՞ւ պատվիրակության անդամներից ոչ մեկը չի այցելել գերիներին»,-հայտարարել է Վարդանյանը։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Մի շարք ՔՊ-ականներ պարբերաբար ջուրն են գցում Նիկոլ Փաշինյանի ջանքերը«Փաստ» օրաթե…

    ⚡️Մի շարք ՔՊ-ականներ պարբերաբար ջուրն են գցում Նիկոլ Փաշինյանի ջանքերը
    ‼️«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում գնալով ավելի ու ավելի հաճախ է այնպիսի տպավորություն ստացվում, որ քպականներն անընդհատ, ինչպես ասում են, «կրակում են իրենց ոտքին»:
    🔽Մինչ Նիկոլ Փաշինյանը հնարավոր ու անհնար, թույլատրելի ու անթույլատրելի, օրինական ու անօրինական բոլոր միջոցները կիրառում է հատակին հայտնված վարկանիշը մի քիչ գոնե փրկելու համար, մի շարք քպականներ պարբերաբար պարզապես ջուրն են գցում այդ ջանքերը:
    Օրինակ՝ մեկը սոցցանցերում փողոցային մակարդակով ամենավերջին խոսքերով հայհոյում է քաղաքացիներին, մյուսը խոսում է «կրծքերի զբաղվածության» մասին, երրորդը վիրավորում է բանակում բոլոր ծառայողներին և այլն, և այլն: Ընդ որում, մի տեսակ քպական սովորություն են դարձրել՝ անել ինչ-որ խայտառակություն, հետո մի կեսբերան ներողություն խնդրել, կարծես դրանով իրենց արածը դարձավ ընդունելի:
    ⚡️Հասկանալի է, իհարկե, որ այդ ամենը բնորոշ է քպականներին, նրանք երբեք էլ քաղաքակիրթ խոսքով աչքի չեն ընկել:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին«Փաստ» օրաթերթը գրում է. Անցած կիրակի…

    Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին
    ‼️«Փաստ» օրաթերթը գրում է. Անցած կիրակի Նիկոլ Փաշինյանը Գյումրու Վարդանանց հրապարակում որոշել էր «արհեստների ու արվեստների» քաղաքին զարմացնել իր, այսպես կոչված, «Վարչաբենդի» ելույթով:
    🔽Ու որպեսզի վաղուց իրեն մերժած Գյումրիում ինչ-որ տպավորություն թողներ, որքան ակտիվ քպական ուներ՝ ամենատարբեր մարզերից, մոբիլիզացրել էր, գումարած՝ քպական պաշտոնյաները, իրավապահ համակարգի հայուրավոր ներկայացուցիչները, ու մի ավտոշարասյուն կազմած՝ գնացել էր Գյումրի:
    ☄️Բայց դա էլ չօգնեց: Մարդիկ նայում էին այդ «վարչապետական համերգի» կադրերը և, խոշորացույցը վերցրած, փորձում էին հանդիսատեսի շարքերում գյումրեցիներ գտնել: Կային, բայց շատ քիչ. հիմնականում էկրանային ու ոչ այնքան հայտնի, բերովի քպականներն էին:
    Պատվախնդիր գյումրեցիները կրկին մերժեցին Նիկոլ Փաշինյանին: Նա և իր ՔՊ-ն հերթական անգամ պարտվեցին Գյումրիում և, խոր հիասթափությունը չթաքցնելով, նորից ստիպված եղան Հայրաքաղաքից ձեռնունայն վերադառնալ Երևան:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Նիկոլ Փաշինյանն ամենավերջին խոսքերն է ասել իր թիմակիցներին. ամենից շատ բաժինը հա…

    ☄️Նիկոլ Փաշինյանն ամենավերջին խոսքերն է ասել իր թիմակիցներին. ամենից շատ բաժինը հասել է Սարիկ Մինասյանին
    🔽«Հրապարակ» օրաթերթը գրում է. Թեեւ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանից պետական ապարատին եւ իր թիմակիցներին հրահանգ էր իջեցվել հուժկու ավտոերթ, ապա եւ՝ Գյումրիում համերգ-հանրահավաք կազմակերպելու մասին, սակայն իշխանության մեր աղբյուրները պատմում են, որ ավտոերթի ու համերգի արդյունքներից Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է եւ շան լափ թափել պատասխանատուների վրա։
    Հատկապես, զայրացել է նրանից, որ Գյումրուց եւ հարակից համայնքներից գրեթե մարդ չի մասնակցել միջոցառմանը: Լավագույն հաշվարկներով՝ 100-200 տեղացի է եղել, ամբողջ բազմությունը Երեւանից իր հետ գնացածներն ու մարզպետների հավաքագրած մարդիկ են եղել։
    ‼️Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացած համերգից հետո Փաշինյանը եւ ՔՊ ակտիվը հավաքվել են «Յաղլա» սրճարանում կամ, ինչպես գյումրեցիներն են ասում՝ «յաղլանոցում», եւ բուռն քննարկում է եղել:
    ⚡️Փաշինյանն ամենավերջին խոսքերն է ասել թիմակիցներին եւ մանավանդ Գյումրու ներկայացուցիչներին: Ամենից շատ բաժին է հասել Սարիկ Մինասյանին, որ գոնե մի հազար մարդ չի կարողացել հավաքել: Ասել է, որ հրապարակում գտնվողներին ինքը դեմքով ճանաչում է` իր մշտական ուղեկիցներն են, որ տարբեր միջոցառումներին լինում են, «դուք մի մարդ չեք կարողացել բերել»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Իշխանությունը կորցրել է փողոցը գեներացնելու իր պոտենցիալը». Նարեկ Կարապետյան Ա…

    ℹ️ «Իշխանությունը կորցրել է փողոցը գեներացնելու իր պոտենցիալը». Նարեկ Կարապետյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու պատճառն իշխանության վախն էԱյս մաս…

    ‼️Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու պատճառն իշխանության վախն է

    🗣️Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
    🔽Նա շեշտել է՝ համաշխարհային քաղաքական պրակտիկայում նախադեպ չկա, որ ընդդիմության հիմնական ուժի առաջնորդին հնարավորություն չտրվի՝ անցկացնել նորմալ ընտրարշավ, շփվել ժողովրդի հետ։ Գործող իշխանությունը, Կարապետյանի խոսքով, լավ գիտակցում է, որ այդ դեպքում շահեկան դիրքերում չի լինի։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Գաբրելյանովը շարունակում է թաղել Օնիկ Գասպարյանին Նա պատրաստ է գալ Հայաստան և ց…

    🔥 Գաբրելյանովը շարունակում է թաղել Օնիկ Գասպարյանին
    🔴 Նա պատրաստ է գալ Հայաստան և ցուցմունք տալ Փաշինյանի ու Գասպարյանի դեմ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Ապրելու երկիր» կուսակցություն և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորում. ևս ե…

    ℹ️ «Ապրելու երկիր» կուսակցություն և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորում. ևս երկու ուժ կմիանա «Ուժեղ Հայաստանին»

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք