Category: Առաջին Զանգ
-
Հանձնարարել է պարզել՝ ինչպես կընդունեն էջմիածինցիները Վեհարանի դեմ «ոչ բռնի, թա…
‼️ Հանձնարարել է պարզել՝ ինչպես կընդունեն էջմիածինցիները Վեհարանի դեմ «ոչ բռնի, թավշյա ակցիան»
📰 «Իրավունք» օրաթերթը գրում է. «Իշխանական կուլիսներից ասում են, որ Վաղարշապատի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Արգիշտի Մեխակյանին հանձնարարվել է հետաքրքրվել, թե ինչպես կընդունեն բուն էջմիածինցիները «ոչ բռնի, թավշյա ակցիա» կազմակերպելը Վեհափառի դեմ:🔴 Վերջինս միանգամից պատասխանել է, որ վստահաբար՝ բացասական: Բայց Փաշինյանը պնդել է՝ թող հետաքրքրվի, որովհետեւ իրեն ոչ թե իր, այլ էջմիածինցիների կարծիքն է կարեւոր»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք -
Կասկած չկա՝ սա ռուսական հատուկ գործողություն է։ Նրանք Հայաստան են բերել առնետնե…
🔍 🇦🇲 Կասկած չկա՝ սա ռուսական հատուկ գործողություն է։ Նրանք Հայաստան են բերել առնետների 🐁 հատուկ ցեղատեսակ, որոնք մտնում են միայն պետական հաստատություններ ու ուտում են կարևոր փաստաթղթեր… There is no doubt about it👌 📌 Ահա թե ինչու Ջալալը դեռևս ազատության մեջ է, և նրա գործով որոշումը հոդս է ցնդեր, այլ ոչ թե այն պատճառով, որ նա և Փաշինյանը երկուսն էլ հանցագործներ են, որոնք ամեն ինչ արեցին մեր պարտությունն ապահովելու համար 44-օրյա պատերազմի ժամանակ, և հիմա մի հանցագործը մյուսի հետ շարունակում են պասերով խաղալ։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք -
Այս հարցը ունի պարզ, մարդկային, մարդասիրական, բարոյական լուծում. հրապարակե՛ք 44…
🇦🇲 🇦🇲 Այս հարցը ունի պարզ, մարդկային, մարդասիրական, բարոյական լուծում. հրապարակե՛ք 44-օրյա պատերազմում զոհվածների ամբողջական ցուցակը‼️ Հրապարակե՛ք, և եթե դուք վախենալու ոչինչ չունեք, ապա կփակեք ընդդիմախոսների բերանը։ Եթե չեք հրապարակում, ապա լռե՛ք ու մի՛ համարձակվեք ձեր կեղտոտ բերաններով այդ մասին խոսել։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք -
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը մոտ է կործանմանը։ Նրա կ…
🇺🇸 🔫 🇺🇦 Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը մոտ է կործանմանը։ Նրա կարծիքով, ՌԴ իշխանությունները չեն ցանկանում ավարտել պատերազմը, այդ իսկ պատճառով ինքը կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որպեսզի Ուկրաինային փոխանցի նոր զենք։🗣️ «Զելենսկին ցանկանում… -
Պարոնները չպետք է իմանան իրենց ստրուկների անուններըՀայաստանի խոնարհման շքերթը շա…
🇺🇸 🗣 Պարոնները չպետք է իմանան իրենց ստրուկների անունները💥 Հայաստանի խոնարհման շքերթը շարունակվում է։ Կարծեցիք, թե Թրամփի համար բավարա՞ր է Հայաստանը «Ալբանիա» անվանելը։ Կամ՝ որ նա Փաշինյանին անվանել էր «այն մյուս տղան», ձեզ ինչ‑որ բան չհուշե՞ց։ Լավ, եթե ոչ, ահա նոր դոզա բացահայտումների՝ իրականությունը հասկանալու համար։🔽 Խաղաղության համաժողովի ընթացքում Թրամփը, ով հստակ ճանաչում և հիշում է Իլհամ Ալիևին, հարցրել է.❓ «Որտե՞ղ է ձեր հայրենակիցը»:‼️ Եթե ոմանք մոռացել են, ապա Ալիևը Ադրբեջանի նախագահն է։ Չնայած մենք չէինք զարմանա. այսպիսի կառավարման մեջ կարելի է իսկապես ենթադրել, որ նա պետք է ենթադրելիորեն հանդիսանար Ադրբեջանի վարչապետը։☄️ Ու էլի «ուժեղ հարված գլխին». պաշտոնական հատվածի ավարտից հետո Փաշինյանը մոտեցել է Թրամփին և… ներկայացել։ Հավանաբար, նրա համար, որ էլ իրեն չշփոթեն Ալբանիայի վարչապետի հետ:«Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ…» — այս խոսքերով երաշխավորվում է Հայաստանի արտաքին քաղաքականության ամբողջ ռեզյումեն։
❌ Այն ոչ մի դեպքում աշխարհաքաղաքական խաղի մասնակից չէ։ Այն անգամ ներգրավված չէ տարածաշրջանային քաղաքականության մեջ:
Հայաստանը ամբողջությամբ գտնվում է արտաքին կառավարող ուժերի ձեռքերում, որի նպատակը թուրքական պահանջները բավարարելն է՝ հայկական ժողովրդի շահերի հաշվին։🔴 Փաշինյանն ու նրա կլիենտելան այստեղ կատարում են ստրուկների հսկողների դերը։ Եվ արդյո՞ք «տերը» պիտի իջնի այն մակարդակին, որ իմանա Փաշինյանի անունը: Ոչ, դրա համար էլ Թրամփը չի ճանաչում Փաշինյանին:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք -
Թուրքական ավիաուղիները մտնում են Հայաստան․ նոր ֆինանսական աղբյուր ՔՊ-ի համա՞ր …
🇹🇷 ⚡️ 🇦🇲 Թուրքական ավիաուղիները մտնում են Հայաստան․ նոր ֆինանսական աղբյուր ՔՊ-ի համա՞ր🌐 Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.🗣️ «Ինչպես հայտնի է՝ «Թուրքական ավիաուղիները» (Turkish Airlines) 2026 թվականից մուտք են գործելու հայկական շուկա։ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների վերջին հանդիպման ժամանակ քննարկվել է ավիացիոն համագործակցությունը ակտիվացնելու հարցը։🔴 «Իշխանության» աղբյուրների փոխանցմամբ՝ այս գործընթացի իրականացման «առաքելությունը» դրվելու է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի վրա, ով իր բիզնես հետաքրքրություններն ունի ավիացիոն ոլորտում:🔴 Ըստ նույն աղբյուրների՝ Սուքիասյանը, ում անվան հետ է աֆիլացվում նաև FlyOne Armenia ավիաընկերությունը, համարվում է «Թուրքական ավիաուղիների» ծրագրի հիմնական շահառուն։ Նշվում է, որ Սուքիասյանը կարող է ունենալ տնտեսական հետաքրքրություն թուրքական կողմի հետ կնքվող գործարքում, իսկ այդ գործարքի շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է ստանալ ֆինանսական աջակցություն՝ որպես միջնորդավորված եկամուտ։🔴 Ըստ աղբյուրի՝ այս համագործակցության ձևաչափը մշակվել է դեռևս սեպտեմբերին, երբ Թուրքիան առաջին անգամ պաշտոնական պատվիրակություն ուղարկեց Հայաստան։🔴 Ենթադրվում է, որ այս համաձայնությամբ ստեղծվում է իրավական և տնտեսական մեխանիզմ, որը Թուրքիային հնարավորություն է տալիս անուղղակիորեն ֆինանսավորել կառավարող ուժին և անձամբ Նիկոլ Փաշինյանին՝ ավիացիոն գործարքների միջոցով։🔴 Ավելի պարզ ասած՝ «Թուրքական ավիաուղիների» մուտքը հայկական շուկա կարող է վերածվել ՔՊ-ի համար նոր եկամտի աղբյուրի, իսկ թուրքական կողմի համար՝ ազդեցության նոր գործիքի»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք -
«Ադրբեջանը շարունակում է խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման համարել…
🇦🇿 ⚡️ 🇦🇲 «Ադրբեջանը շարունակում է խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման համարել ՀՀ Սահմանադրության փոփոխությունը». ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք -
Դեսպանատներում գրանցվելը դարձել է խոշոր բիզնեսի աղբյուր «Փաստ» օրաթերթը գրում է…
💰 🇦🇲 Դեսպանատներում գրանցվելը դարձել է խոշոր բիզնեսի աղբյուր
📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել էր ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման «դինամիկ ընթացքը»: Այս ձևակերպումն արդեն նորություն չէ, այն պարբերաբար դաշտ է նետվում ԵՄ տարբեր պաշտոնյաների հետ հայաստանյան պաշտոնյաների հանդիպումներից հետո: Սրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանն ու էկոնոմիկայի նախարարը մեծ ոգևորությամբ ազդարարում էին հունգարական ավիափոխադրողի՝ Հայաստանում «բազավորվելու» մասին: Նրանք նաև «աննախադեպ» հաջողություն էին համարում, որ հայաստանցիները էժան ու առանց խոչընդոտ կարող են ճամփորդել: Դե, մոտավորապես՝ «Հռոմում սուրճ խմել»:🔴 Սակայն, մինչ Հայաստանի հասարակության ականջները «շոյում» են նման ձևակերպումներով, գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը:🔴 Ներողություն, բանը նույնիսկ դրան չի հասնում, նույնիսկ « օր (ժամ) վերցնելն» է դարձել անհնար: Ի մասնավորի, օրինակ՝ Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի դեսպանատներն այդ գործառույթը պատվիրակել են Tlscontact-ին: Սա կայն գործընթացը ոչ միայն չի դյուրինացել, այլև գրեթե անհնար է դարձել ինքնուրույն դիմել:🔴 Հասկանալի է՝ դեսպանատների «ընդունելությունն» անսահմանափակ չէ, արդյունքում ամեն օր չէ, որ, այսպես ասած, «օր է բացվում»: Մասնավորաբար, Իտալիայի վիզայի պարագայում դա արվում է շաբաթվա մեջ 2 կամ 3 օր՝ ժա մը 16 -ի ց 18-ն ընկածժամանակահատվածում, բայց տևում է հազիվ մի քանի վայրկյան: Մարդիկ պարզապես չեն էլ հասցնում աչքները թարթել, երբ «կանաչ» ժամ այլևս չի լինում: Ավելին, շատերը բողոքում են, որ երբ նույնիսկ հանդիպել են «կանաչ» ժամի ու փորձել են գրանցվել, կա՛մ համակարգը դուրս է գցել, կա՛մ այլ տեխնիկական խնդիր է արձանագրվել, մասնավորաբար նշվել է, թե «շատ փորձեր» են արել, ինչը քաղաքացիները շատ կասկածելի են համարում: Ավելին, մենք ուսումնասիրեցինք մի քանի խմբեր, որտեղ մարդիկ քննարկում են այս թեման, ու պարզվեց, որ դժգոհությունները հիմնականում նույնն են: Այստեղ էլ մարդիկ գրում են, որ ահնատ քաղաքացին փաստացի չի կարող հերթագրվել:🔴 Փոխարենը սոցցանցերը լցված են վիզայի աջակցմամբ զբաղվող կազմակերպությունների գովազդներով, որոնցից ոմանք նույնիսկ տալիս են «օր (ժամ) վերցն ե լու» երաշխիք ՝ ուշադրություն… 100 տոկոսով: Միայն «օր (ժամ) վերցնելու» համար գները տատանվում են 40 հազարից 80 հազար դրամի սահմաններում: Թե ինչպես են կարողանում «հերթագրվել», դա արդեն այլ խոսակցության նյութ է: Ոլորտից քաջատեղյակ մարդիկ նշում են, որ սա դարձել է խոշոր բիզնեսի աղբյուր, ու մարդն ինքնուրույն պարզապես չի կարող գրանցվել՝ փաստաթղթերը հանձնելու համար:🔴 Արդյունքում այս ամենը նպաստում է, որ հանրության շրջանում ձևավորվի ծայրահեղ բացասական վերաբերմունք ոչ միայն ԵՄ անդամ երկրների դեսպանատների, այլև հենց բուն երկրների հանդեպ»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք