Category: Առաջին Զանգ

  • Սամվել Կարապետյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել. ահազանգում են փաստաբանները …

    ❗️⚡️ Սամվել Կարապետյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել. ահազանգում են փաստաբանները 🔴 2025 թ. օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը: Հիշեցնենք որ Դատարանն արձանագրել էր, որ նրան…

  • Սամվել Կարապետյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել. ահազանգում են փաստաբանները 2…

    ❗️⚡️ Սամվել Կարապետյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել. ահազանգում են փաստաբանները
    🔴 2025 թ. օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը: Հիշեցնենք որ Դատարանն արձանագրել էր, որ նրան մեղսագրվող տնտեսական բնույթի արարքների վերաբերյալ հաղթահարված չէ նույնիսկ հիմնավոր կասկածը: Բայց միաժամանակ, «զարմանալիորեն» հաստատված էր համարել մեղադրանքի այն մասը, որը Կարապետյանի՝ Մայր Աթոռը պաշտպանող հարցազրույցը որակել է որպես կոչ:
    🔴 Վերաքննիչ դատարանը համանման դիրքորոշում էր արձանագրել՝ մերժելով թե՛ մեր, և թե՛ դատախազության բողոքները: Պաշտպանության կողմը, ինչպես նաև դատախազությունը ներկայացրել են վճռաբեկ բողոքներ: Դատախազության կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելը ուշագրավ է այնքանով, որ նշված լիազորությունը պետք է իրացվի բացառիկ դեպքերում: Ստացվում է՝ դատախազության համար բավարար չէ, որ շուրջ 110 օր կալանավորված է Սամվել Կարապետյանը, պետք է նաև տնտեսական բնույթի աբսուրդային մեղադրանքով ևս հաստատվեր հիմնավոր կասկածը:
    🔴 Անհրաժեշտ է նշել նաև, որ 50-ից ավելի քննիչներից բաղկացած քննչական մարմինը 2025թ. օգոստոսի 15-ից չէր ձեռնարկել որևէ գործողություն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ՝ մերժելով վարույթային գործողություն կատարելու մեր միջնորդությունները: Առանց կարճելու տնտեսական բնույթի մեղադրանքներով դրվագները, այսինքն, պարզապես անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները, քննչական մարմինն օրերս սահմանեց շարունակական ապօրինության նոր նշաձող. առաջադրեց տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք՝ առանց որևէ առնչության տվյալի, առանց որևէ նվազագույն իրավական և օրինական հիմքի:
    🔴 Այս գործողություններն իրավական տրամաբանությունից դուրս են: Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է 2025թ. հունիսի 17-ին սոցիալական ցանցերում նրա նկատմամբ հաշվեհարդարի հրապարակային խոստումով և իրավապահներին արված ցուցումներով:
    🔴 Միաժամանակ, վստահաբար, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ երբ նույնիսկ պաշտպանության կողմը որևէ տվյալ չուներ կալանքի երկարաձգման միջնորդության վերաբերյալ, իշխանական լրատվամիջոցը, «հղում կատարելով իր աղբյուրներին», արդեն հրապարակել էր նման տվյալ:
    🔴 Դատական նիստի օրվա մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն՝ դրա հայտնի լինելուն պես:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Թրամփը Մոսկվային կտեղեկացնի, որ եթե ուկրաինական հակամարտությունը չկարգավորվի, Ա…

    🇺🇸🇺🇦🇷🇺 Թրամփը Մոսկվային կտեղեկացնի, որ եթե ուկրաինական հակամարտությունը չկարգավորվի, ԱՄՆ-ն կարող է «Տոմահավկ» հրթիռներ տրամադրել Կիևին
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Դե բա ասա Փաշինյանի պահապան հրեշտակի անունը գիտենք 140 անգամ բռնելու տեղը 140+ …

    ♟️ Դե բա ասա Փաշինյանի պահապան հրեշտակի անունը գիտենք
    🤑 140 անգամ բռնելու տեղը 140+ ամիս փող եք տվել։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Գազայի հատվածում գտնվող Խան Յունիս քաղաքը երկու տարի տևած պատերազմից հետո հողին…

    😀🇮🇱 Գազայի հատվածում գտնվող Խան Յունիս քաղաքը երկու տարի տևած պատերազմից հետո հողին է հավասարվել
    🔴 Զինադադարի համաձայնագրի շրջանակներում Գազայի հատված ուղարկված մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին բեռնատարները ժամանել են Քերեմ Աբու Սալիմի սահմանային անցակետով:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Մահացել է ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը Հոկտեմ…

    ❗️ Մահացել է ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը
    🔴 Հոկտեմբերի 3-ին պատահար էր տեղի ունեցել Սևան-Երևան ճանապարհին:
    🔴 Ընտանիքի հետ Երևան ուղևորվելիս ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը ճանապարհին ոզնի է նկատել: Ցանկանալով ոզնուն հեռացնել ճանապարհից, որպեսզի կենդանուն վրաերթի չենթարկեն, նա կանգնեցրել է իր վարած մեքենան ու իջել մեքենայից: Եպիսկոպոսյանը մոռացել է փոխանցման տուփը փոխադրել կայանման վրա, և մեքենան առաջ է ընթացել:
    🔴 Եպիսկոպոսյանը փորձել է բացել դուռը, որպեսզի կարողանա կանգնեցնել թափ հավաքող մեքենան: Մեքենայի թափից, սակայն, դուռը հարվածել, գետնին է գցել նրան և վերջինս ընկել է սեփական մեքենայի տակ: Մեքենայի հետևում նստած ընտանիքի անդամներից մեկը առաջ է եկել ու կանգնեցրել մեքենան:
    🔴 Վրաերթի հետևանքով Եպիսկոպոսյանը գանգուղեղի կոտրվածք էր ստացել, նրա վիճակը ծանր էր։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Մերձավանցիները պահանջում են, որ Ախտոյանները հեռանան համայնքից «Էդ վիրուսը քոք…

    ☄️ Մերձավանցիները պահանջում են, որ Ախտոյանները հեռանան համայնքից
    🗣️ «Էդ վիրուսը քոքից պիտի կտրվի, ես էլ ջահել տղա ունեմ, ուզում ենք հանգիստ ապրենք, քանի այդ ընտանիքն այստեղ է, մենք չենք կարող հանգիստ ապրել»,– լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։
    Մերձավանցիների խոսքով, միայն ոստիկանության ներկայությունը բավարար չէ, պետք է ՔՊ–ականի ընտանիքը հեռանա։
    ❗️ Ավելին, Վալոդյա Գրիգորյանի տան դիմաց կազմակերպված ակցիայի մասնակիցները կառավարությանն ուղղված հանրագիր ստորագրեցին ։ Փարաքարի բնակիչները դիմելու են Կառավարությանը, որ դադարեցնեն Ախտոյանների բնակությունն իրենց խոշորացված համայնքում:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Փաշինյանին ու Ալիևին Թրամփը ևս հրավիրել է Եգիպտոս Երկուշաբթի օրը Շարմ Էլ-Շեյխում…

    🇺🇸🇦🇲Փաշինյանին ու Ալիևին Թրամփը ևս հրավիրել է Եգիպտոս
    🔴 Երկուշաբթի օրը Շարմ Էլ-Շեյխում Գազայի հարցով կայանալիք միջազգային գագաթնաժողովին, որին մասնակցելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հրավիրվել են 20-ից ավելի երկրներ։
    🔴 ԱՄՆ Պետքարտուղարությունն այսօր հրավերներ է ուղարկել նաև Հայաստանին, Ադրբեջանին, Հունգարիային, Հնդկաստանին, Իրանին և այլ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Աֆղանստանի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Պակիստանի Լահոր քաղաքին Լրատվամ…

    🇦🇫⚡️🇵🇰 Աֆղանստանի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Պակիստանի Լահոր քաղաքին
    🖥 Լրատվամիջոցները հայտնում են, որ սահմանին արդեն տասնյակ զոհեր կան։ Երկու կողմերն էլ սահմանային գոտում կուտակում են լրացուցիչ ուժեր։
    ☄️Հակամարտությունը կարծես թե վերածվում է լայնածավալ պատերազմի։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Դաժան բախումներ Աֆղանստան-Պակիստան սահմանին Ըստ աֆղանական ԶԼՄ-ների, Պակիստանի բ…

    ☄️☄️☄️ Դաժան բախումներ Աֆղանստան-Պակիստան սահմանին
    🖥 Ըստ աֆղանական ԶԼՄ-ների, Պակիստանի բանակը հոկտեմբերի 9-ից 11-ը կորցրել է 32 զինվոր և 3 սպա։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք