Category: Առաջին Զանգ

  • Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու«Փաստ»…

    🔥Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու
    ‼️«Փաստ» օրաթերթը գրում է. Ո՞ր կուսակցություններն են արդեն ծանուցել մինչև ապրիլի 23-ը համագումար անցկացնելու մասին, որտեղ հայտարարելու են Ազգային ժողովի հերթական ընտրություններին կուսակցության մասնակցության մասին, ինչպես նաև հաստատելու են ընտրական ցուցակը կամ թեկնածուների՝ առնվազն առաջին երեք տասնյակը:
    ‼️Եվ այսպես, վաղը կկայանա «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության համագումարը, ապրիլի 18-ին՝ Հայաստանի Կանաչների (սոցիալէկոլոգիական), «Հայ Ազգային Կոնգրես», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Ազգային ինքնորոշում միավորում», «Լուսավոր Հայաստան» և «Բոլորին դեմ եմ» կուսակցությունների, ապրիլի 19-ին՝ «Համահայկական ճակատ», «Քրիստոնեա-Ժողովրդավարական», «Ապրելու Երկիր», «Միասնական ազգային սահմանադրական» կուսակցությունների, ապրիլի 20-ին՝ «Հանրապետություն», ՍԻՄ, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունների, ապրիլի 21-ին՝ «Ազգային առաջընթաց», Հայաստանի ժողովրդական կոմունիստական, «Ուժեղ Հայաստան», «Միավորված հայեր», «Նոր Դարաշրջան» կուսակցությունների (վերջին երեքը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջին երեք տասնյակ պատգամավորների թեկնածուների հաստատման և առաջադրման մասին օրակարգով), ապրիլի 22-ին՝ «Ազգային- ժողովրդավարական բևեռ», «Շանթ Դաշինք» ազգայնական, «Հայք» (Հայկազուններ) կուսակցությունների, իսկ փաստաթղթերի հանձնման վերջին օրը՝ ապրիլի 23-ին, «Ազգային զարգացման գործընթաց» և «Երկիր Ծիրանի» կուսակցությունների համագումարները: Մի շարք կուսակցությունների համագումարներ արդեն տեղի են ունեցել:
    🔴Հասկանալիորեն որոշ կուսակցություններ կհայտարարեն դաշինքով մասնակցելու մասին և կհաստատեն դաշինքի ցուցակը, սակայն պարզ է, որ առանձին մասնակցողներն էլ քիչ չեն լինի, ինչը նշանակում է, որ բավական մեծ քանակի քաղաքական ուժեր են մասնակցելու հունիսի 7-ի ընտրություններին:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Բոլորին դեմ եմ»-ը բանակցում է«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով…

    ☄️«Բոլորին դեմ եմ»-ը բանակցում է
    ‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, «Բոլորին դեմ եմ» շարժման համահիմնադիրներն այս օրերին բանակցում են տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների, անհատ գործիչների հետ՝ միասնական ճակատով ընտրություններին մասնակցելու նպատակով։
    🔴Մասնավորապես, բանակցություններ կան «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հետ: Նա 2018 թվականի իշխանափոխության ակտիվ մասնակիցներից էր, Փաշինյանի թիվ մեկ գործընկերը, որին նշանակեցին Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ապա ամիսներ անց կոռուպցիոն մեղադրանքով դուրս մղեցին իշխանությունից, իսկ 7 տարի անց դատարանն արդարացրեց նրան: Սանասարյանը տեւական ժամանակ քաղաքական ակտիվություն չէր դրսեւորում, եւ առաջիկա օրերին պարզ կլինի՝ հաջողվե՞լ է կոնսենսուսի գալ, թե՞ ոչ։
    ⚡️Բանակցություններ կան նաեւ ՄԱՍ կուսակցության համահիմնադիր Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հետ։ Այս թեւում էլ դեռ որոշակիություն չկա։
    🔥Հիշեցնենք․ մեկ շաբաթ առաջ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հայտարարեց, որ իր հիմնադրած «Նժար» շարժումը միանում է «Բոլորին դեմ եմ»-ին, եւ միասին են մասնակցելու հունիսյան ընտրություններին։ «Բոլորին դեմ եմ»-ին է միացել նաեւ Տիգրան Խզմալյանը:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Քանի՞ հայ է մասնակցել Հայրենական մեծ պատերազմին 2026 թվականին աշխարհը նշում է …

    🪖🇦🇲 Քանի՞ հայ է մասնակցել Հայրենական մեծ պատերազմին
    🔴 2026 թվականին աշխարհը նշում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակը: Խորհրդային Հայաստանը, որպես ԽՍՀՄ մաս, հսկայական ավանդ է ներդրել այդ հաղթանակի գործում։ Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում մարտնչել են 500 հազար հայ մարտիկներ և հրամանատարներ, որոնցից 200 հազարը զոհվել են։
    🔴 100 հազար հայ պատերազմել է նաև դաշնակից զորքերի շարքերում։ Նացիստների դեմ մղված մարտերի ընթացքում 106 հայ նշանավոր մարտիկներ արժանացել են ԽՍՀՄ բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ 26-ը պարգևատրվել են Փառքի շքանշանի բոլոր երեք աստիճաններով։
    🔴 Մեծ պատերազմին մասնակցած հայերից 165-ը դարձել են գեներալներ, 9-ը՝ ծովակալներ, իսկ 5-ը՝ մարշալներ։
    🔴 Հայերը ներկայացված են եղել զորքերի բոլոր տեսակներում և իրենց ավանդն են ունեցել Հայրենական մեծ պատերազմի բոլոր խոշոր ճակատամարտերում։ Իսկ Կարմիր բանակի 6 դիվիզիաներ՝ 76-րդը, 89-րդը, 409-րդը, 408-րդը, 261-րդը և 390-րդը, կազմավորվել են որպես հայկական ազգային դիվիզիաներ՝ իրենց կազմում ունենալով հայ ժողովրդի ներկայացուցիչների բացարձակ մեծամասնություն։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Թոշակառուն ինչի՞ համար պետք է թռչի Լառնակա։ Ուղղակի օդանավակայանը տեսնելո՞ւ համ…

    🗣⚡️ Թոշակառուն ինչի՞ համար պետք է թռչի Լառնակա։ Ուղղակի օդանավակայանը տեսնելո՞ւ համար
    🔴 Լառնակա պետք է մեկնել հանգստի համար, իսկ դրա համար պետք է հյուրանոց ամրագրել, իսկ թոշակառուների հանգիստը Կիպրոսում Վիվարոյի Վիգենը չի ֆինանսավորում, ինչպես դա արեց Ալեն Սիմոնյանի դեպքում։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի…

    ☄️Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը. Քաղավիացիայի կոմիտե
    🔴Պատճառն այդ ժամանակահատվածում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումներն են (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն), և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը նշված միջոցառումներին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Այսօր Կիրանցի դպրոցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գն…

    ☄️Այսօր Կիրանցի դպրոցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում, սա խաղաղություն է. Փաշինյան

    «Խաղաղությունը նաև այն է, որ ավելի քան 2 տարի է՝ Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր»,- նշել է նա։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը …

    ⚡️ Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Սամվել Կարապետյանի գործով նիստին ԶԼՄ-ներին արգելվեց լուսանկարահանել ու տեսանկարա…

    ‼️Սամվել Կարապետյանի գործով նիստին ԶԼՄ-ներին արգելվեց լուսանկարահանել ու տեսանկարահանել նիստը, քանի որ Սամվել Կարապետյանի պաշտպանները առարկեցին, սակայն թույլատրվեց ձայնագրել նիստը
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    🔴Սամվել Կարապետյանը դատարանի դահլիճում է 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք