Category: Առաջին Զանգ

  • ԱՄՆ–ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին Սե…

    🇺🇸🇦🇲 ԱՄՆ–ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին
    🔴 Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները:
    🔴 Խորհրդակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Շնեյդերը, ԱՄՆ պատերազմի դեպարտամենտի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։
    🔴 Ամփոփվել են վերջին տարիների ընթացքում ՀՀ և ԱՄՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը։ Ուսումնասիրվել է համագործակցության բոլոր ուղղություններով փոխգործակցության զարգացման առկա ներուժը։
    🔴 Գեներալ-մայոր Երոյանը, ամփոփելով խորհրդակցությունների արդյունքները, ընդգծել է, որ նշված բոլոր ուղղություններով համագործակցությունն իրականացվում է ՀՀ զինված ուժերի կերպափոխման գործընթացի շրջանակում։
    🔴 ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ դրա շրջանակում իրականացվող բանակի կերպափոխման գործընթացներում ներդնելով իր խորհրդատվական, փորձի փոխանակման, նաև այլ ուղղություններով աջակցության ծրագրերի ամբողջ կարողությունը։
    🔴 Խորհրդակցությունների ավարտին կողմերը ստորագրել են կատարված աշխատանքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ արձանագրություն։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Չմո Նարեկի խոսքերը մարդկային լեզվով բացատրելով՝ կարող ենք ասել, որ չմոն ձեզ ապա…

    ℹ️ Չմո Նարեկի խոսքերը մարդկային լեզվով բացատրելով՝ կարող ենք ասել, որ չմոն ձեզ ապացուցում է, թե Սերժ Սարգսյանը, Միքայել Մինասյանը, Արթուր Դանիելյանը, Շմայսը, Սամվել Ֆարմանյանը, բանանի Միհրանը, Միհրան Հակոբյանը, Հերմինե Նաղդալյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Հենրիխ Դանիելյանը, Գառնիկ Իսագուլյանը, Սաթիկ Սեյրանյանը, Սերժի Դավոն, Հայկ Մամիջանյանը, Արիանա Հովսեփյանը, Աննա Մկրտչյանը, փուչիկ Կարենը, Տարոն Մարգարյանը, Իշխան Զաքարյանը ունեն փողոցային պայքար կազմակերպելու և դրանով իշխանափոխության հասնելու ներուժ:
    🔴 Կամ միգուցե չմո Նարեկը պատմում է այն սցենարի մասին, որով չմո Նարեկի տերը ցանկանում է Նիկոլից հետ ստանալ իշխանությունը:
    🔴 Բայց չմո Նարեկը պետք է իմանա մեկ բան՝ նրա տիրոջը և Նիկոլին թույլ չեն տա կրկնել 2018 թվականի հնարքը:
    🔴 Ու ևս մի բան. չմո Նարեկը չի՞ ուզում պատմել, թե ում է խորհրդատվություն տվել վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սա շատերին կհետաքրքրի:
    #ՍերժաՆիկոլականԿլան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    🤢 Սերժամիշիկական չմոն իրա տերերի երազանքն ա ներկայացնում, թե բա «հավերժ Նիկոլը իշխելու ա»։ Մի հատ էլ թե բա «միավորվենք»: 🔴 Դուք արդեն միավորվել եք Նիկոլի հետ։ 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքը հանդիսանում է անսակարկելի. Ա…

    ⚡️Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքը հանդիսանում է անսակարկելի. Արցախի Հանրապետության Ազգային Ժողով
    ‼️Այն պետք է իրականացվի միջազգային հուսալի երաշխիքների և մեր ժողովրդի հիմնարար իրավունքների ու ազատությունների լիարժեք ապահովման պայմաններում:
    ‼️Բաքվի բանտերում շինծու մեղադրանքներով պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մեր մյուս բոլոր հայրենակիցների անհապաղ ազատ արձակումը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթություններից:
    ‼️Բռնազավթված Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումը մշակութային ցեղասպանության շարունակությունն են, որը պահանջում է միջազգային հանրության անհապաղ միջամտությունն ու կանխումը։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր«Ժողովուրդ»…

    ☄️Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր
    🔴«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից ունեցած առաջին ելույթը շարունակում է մնալ հանրային և լրատվական քննարկումների կենտրոնում։ Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջին օրերին ստեղծված իրավիճակը բավական ծանր է անդրադարձել հենց պատգամավորի վրա։
    ‼️«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը ԱԺ-ում վերջին օրերին նկատել է, որ Արաքսյա Վարդանյանը բավական հուզված վիճակում է։ Արդեն շուրջ երկու օր է՝ պատգամավորը հաճախ արտասվում է ԱԺ միջանցքում և ակնհայտորեն ծանր է տանում սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում իր հասցեին հնչող քննադատությունը։
    🔽Վարդանյանի շրջապատում ևս անհանգստացած են ստեղծված իրավիճակով։ «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քննադատությունը ծանր է ընդունել նաև պատգամավորի ընտանիքը, ինչն ավելի է ազդել նրա հուզական վիճակի վրա։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Սերժամիշիկական չմոն իրա տերերի երազանքն ա ներկայացնում, թե բա «հավերժ Նիկոլը իշ…

    🤢 Սերժամիշիկական չմոն իրա տերերի երազանքն ա ներկայացնում, թե բա «հավերժ Նիկոլը իշխելու ա»։ Մի հատ էլ թե բա «միավորվենք»:
    🔴 Դուք արդեն միավորվել եք Նիկոլի հետ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Անգրագետ թալանչին ու նրա 20 միլիոնանոց զարգը Oragir.News-ը գրում է. «ՔՊ֊ական պ…

    🤑💃 Անգրագետ թալանչին ու նրա 20 միլիոնանոց զարգը
    🖥 Oragir.News-ը գրում է. «ՔՊ֊ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանի հայտարարագիրը փաստում է, որ վերջինս «թալանի» դարաշրջանում 2013 թվականին գնել է 20 միլիոն դրամանոց զարդ։
    🔴 Վարդանյանի զարդի արժեքը այնուհետ 2025 թվականի հայտարարագրով մոտ 5 միլիոն դրամով գնազրկվում է և դառնում 15 միլիոն դրամ։
    🔴 Իսկ վերջին` պաշտոնի ստանձնման հայտարարագրում ո՛չ զարդը կա, ո՛չ էլ նրա վաճառքի կամ նվիրատվության փաստը»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ՔՊ խմբակցությունում շատերից ալկոհոլի հոտ է փչում. գինարբուքներ խորհրդարանում«Հրա…

    🔴ՔՊ խմբակցությունում շատերից ալկոհոլի հոտ է փչում. գինարբուքներ խորհրդարանում
    ☄️«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ խորհրդարանում լրագրողները նկատել-զգացել են, որ ՔՊ-ական պատգամավոր, փարաքարցի Լյուդվիգ Գյուլնազարյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ է գտնվում, այնպես, որ նույնիսկ հեռվից զգացվել է «բույրը»։ Ժամանակին ընդդիմադիր Փաշինյանը հաճախ էր բարձրաձայնում ՀՀԿ-ական օդիոզ դեմքերի խորհրդարանական գինարբուքների մասին:
    ‼️Այս մի գործոնով էլ իր թիմակիցներն արդեն չեն զիջում նախկին քեֆչիներին, որոշ այլ նախասիրությունների հարցում նրանցից մի բան էլ առաջ են անցնում։ Գլուլնազարյանը, ի դեպ, միակը չէ իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում։ Նրանք այն խավն են, որ առանց մի բաժակ բան խմելու` ընդմիջում չեն կարողանում անել:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք