Category: Առաջին Զանգ

  • Արարատ Միրզոյանը բացահայտում է իշխանության ստերը «Հրապարակ» օրաթերթը գրում է. «…

    ⚡️⚡️⚡️ Արարատ Միրզոյանը բացահայտում է իշխանության ստերը
    📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չլսելու տալ Ալիեւի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, քանի որ դա իր ներքին լսարանի համար է արվում, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խոստովանում է, որ իրականում Ալիեւը նախապայմաններ է դնում խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
    🔴 Լեհական հեռուստաալիքի հետ զրույցում նա ասել է, որ հայկական կողմը չի կիսում այդ օրակարգը։
    🗣️ «․․․խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում․․․ Օրինակ՝ մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը կամ նույնիսկ ավելին՝ միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները»,- ասել է նա։
    🔴 Անգամ իշխող թիմում են տարակուսած վարչապետի եւ նախարարի իրարամերժ հայտարարություններից, մինչ Փաշինյանը խաղաղություն հաստատելու մասին ինքնամոռաց հեքիաթներ է հորինում, Միրզոյանը բացահայտում է նրա ստերը՝ խոստովանելով Բաքվի պահանջների մասին»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Ավարտեցի Էրդողանի՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը»․ Աննա Հակոբյան Ավարտ…

    🗣📕 «Ավարտեցի Էրդողանի՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը»․ Աննա Հակոբյան
    📣 Ավարտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գիրքը։ Այն կարդում էի իմ գիտական գրքերին զուգահեռ, դա էր պատճառը, որ մի քիչ երկար տեւեց։ Այս մասին գրել է Աննա Հակոբյանը։
    🗣️ «Վստահ եմ՝ Հայաստանում մասնագետները հրատարակվելուց անմիջպես հետո կարդացած կլինեն այն, իսկ նրանց, ում հետաքրքրությունների շրջանակից դուրս է միջազգային հարաբերությունների մասին գիրքը, բայց շատ կուզեն իմանալ, թե ինչ է գրել մեր հարեւան երկրի նախագահը, ասեմ.Գիրքը ՄԱԿ-ի կառուցվածքը փոխելու, Անվտանգության Խորհուրդի մշտական անդամների իրավունքները վերանայելու, կազմակերպությանը մեր ժամանակների մարտահրավերներին արձագանքելու իրական գործիքակազմով օժտելու մասին է։ Ըստ հեղինակի, աշխարհը չի կարող մնալ ՄԱԿ ԱԽ մշտական հինգ անդամների քմահաճույքին, «The world is bigger than five»:Գրքում կան նաեւ տվյալներ մարդկության վիճակի մասին, օրինակ որ աշխարհում 820 միլիոն մարդ սովահարության պայմաններում է ապրում, 260 միլիոն միգրանտ կա, ավելի քան 80 միլիոն բռնի տեղահանված, մոտ 25 միլիոն փախստական։Գրքի վերնագիրն է՝ «A fairer world is possible». Ավելի արդար աշխարհ հնարավոր է»,-գրել է նա։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Փարաքարի ողբերգական միջադեպից հետո երեք ընտանիք լքել են տները «Ժողովուրդ» օրաթե…

    ‼️ Փարաքարի ողբերգական միջադեպից հետո երեք ընտանիք լքել են տները
    📰 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 23-ի կեսգիշերին Փարաքար համայնքում տեղի ունեցած ողբերգական միջադեպը շարունակում է լարված պահել իրավիճակը։ Հիշեցնենք, որ կրակոցների հետևանքով սպանվեցին համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը:
    🔴 «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ այցելել է Փարաքար և արձանագրել, որ համայնքի բոլոր փողոցներում ուժեղացված ծառայություն են իրականացնում ոստիկանության ներկայացուցիչները։ Ամեն անկյունում կանգնած են ոստիկաններ, մեքենաների մեջ և փողոցների շուրջը տեղակայված են ուժեղացված ստորաբաժանումներ, իսկ մեծ մեքենաների մեջ շարված են նաև ոստիկանության զորքերի ներկայացուցիչներ։
    🔴 Մեր լրագրողը փորձեց այցելել այն անձանց տներ, որոնց անունները կապվում են սպանության գործին։ Սակայն պարզվեց՝ դռները կողպված են։ Մերձավանցիները փոխանցեցին, որ Նարեկ Օհանյանի, Գևորգ Հարությունյանի և Մհեր Ախտոյանի ընտանիքների անդամներին գյուղից հեռացրել են, և այս պահին նրանց տներն ամբողջությամբ դատարկ են, բայց հսկվում են ոստիկանության կողմից։
    🔴 Այս ֆոնին ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարում է, որ սպանությունը բացահայտված է։ Սակայն Վալոդյա Գրիգորյանի մայրը՝ Մարինե Գրիգորյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շեշտեց. «Սպանությունը չի կարող համարվել բացահայտված, քանի դեռ չեն բացահայտվել պատվիրատուները»։
    🔴 Գյուղում տիրող լարված մթնոլորտը զգալի է։ Մասնավորապես, գյուղացիները մեր թղթակցի հետ զրույցում կանխատեսում են, որ եթե քննությունը ընթանա այնպես, ինչպես փետրվարի 5-ին տեղի ունեցած Գրիգոր Օհանյանի սպանության գործը, ապա մեծ է հավանականությունը, որ նոր սպանություններ տեղի կունենան Փարաքարում։ Գյուղացիները ահազանգում են՝ իրական հանցագործները շարունակում են մնալ դրսում:
    🔴 Հավելենք, որ տարակուսելի է, թե ինչու քննչական ծառայությունը դեպքից 9 օր անց դեռ տուժածի որևէ հարազատի չի հրավիրել քննության, հարց չի տվել, թե ով կամ ինչու էր ուզում սպանել Վալոդյա Գրիգորյանին: Սպանությունը համարում են բացահայտված՝ առանց տուժողների հետ խոսելու»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Сенсационная находка»: обнаружен потерянный фильм Сергея ПараджановаФильм основ…

    «Сенсационная находка»: обнаружен потерянный фильм Сергея Параджанова

    Фильм основан на молдавской сказке.
    В ходе цифровизации архивов ВГИКа был обнаружен дипломный фильм классика мирового кино Сергея Параджанова «Андриеш», который долгие годы считался потерянным. Об этом сообщается на сайте ВГИКа.
    Параджанов окончил режиссёрскую мастерскую И. А. Савченко во ВГИКе. Фильм «Андриеш» был снят в 1952 году на Киевской киностудии имени Довженко по мотивам одноимённой поэмы молдавского и советского писателя и поэта Эмилиана Букова.
    Сотрудники ВГИКа называют «Андриеша» «сенсационной находкой».

    «Фильм <…> долгое время считался утерянным и стал поводом для многочисленных предположений относительно начала карьеры выдающегося режиссёра. Новообретённая работа решает многие спорные вопросы и показывает, что поэтический язык Сергея Параджанова, получивший мировое признание в фильме “Тени забытых предков” (1964), начал развиваться ещё в годы его учёбы во ВГИКе», — говорится в заявлении университета.
    В статье С.А. Смагиной и В.В. Виноградова, посвящённой «Андриешу», подробно описывается спорный вопрос вокруг фильма: киновед Ростислав Юренев ранее утверждал, что дипломная работа вызвала недовольство у мастера курса Параджанова Александра Довженко. Юренев также отмечал, что главную роль якобы исполняла «огромная кукла, похожая на живой труп», среди «искусственных цветов», что, по мнению киноведа, не понравилось мастеру. Однако сам Параджанов настаивал на обратном — он успешно защитил работу, а Довженко дал ему своё благословение.
    Сам фильм опровергает слова Юренева, и версия режиссёра, вероятно, ближе к истине. «Обнаруженный во ВГИКе (актёрские пробы по сказке Эмилиана Букова) фильм не имеет ничего общего с описанием Юренева: никакой куклы там нет, рядом с живыми цветами не стоят искусственные. Роль “куклы” исполняет очень эмоциональная и активная студентка актёрского факультета Наталья Крачковская», — отмечается в статье.
    📱 t.me/armeniangc
    ⭐️ Если у вас оформлен Telegram Premium, поддержите наш канал по ссылке.

  • Միքայել Սրբազանին ազատազրկեցին 2 տարով Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք…

    ⚡️⚡️⚡️ Միքայել Սրբազանին ազատազրկեցին 2 տարով 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ադրբեջանում 4 մարդ, որոնցից մեկը զինվորական է, ձերբակալվել է պետական դավաճանությ…

    🇦🇿Ադրբեջանում 4 մարդ, որոնցից մեկը զինվորական է, ձերբակալվել է պետական դավաճանության մեղադրանքով
    🚨Նրանք լրտեսության միջոցով օգնել են օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Հայաստանը ԵՄ-ի համար առանցքային գործընկեր է, և մենք վճռական ենք խորացնելու մեր…

    🇪🇺🇦🇲 «Հայաստանը ԵՄ-ի համար առանցքային գործընկեր է, և մենք վճռական ենք խորացնելու մեր համագործակցությունը». Եվրահանձնաժողովի նախագահ
    🗣🗣 Ուրսուլա ֆոն դեր Լայենը Դանիայում եվրոհամայնքի գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի հետ զրույցը որակել է որպես շատ բովանդակալից։
    🗣️ «Մենք շնորհավորեցինք Հայաստանին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Թրամփի աջակցությամբ Ադրբեջանի հետ հարաբերություններում գրանցած նշանակալի առաջընթացի կապակցությամբ։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության ճանապարհին»,- գրել է նա «X» սոցիալական ցանցում։
    🔗 Ֆոն դեր Լայենը նաև նշել է, որ «Գլոբալ դարպաս» (Global Gateway) ծրագրի շնորհիվ կողմերն ամրապնդելու են տարածաշրջանային փոխկապակցվածությունը՝ ընդգրկելով առևտուրը, տրանսպորտը, էներգետիկան և թվային տեխնոլոգիաները։
    📌 Քարտեզը ֆոնին հատուկ ենք ընտրել։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Իսկ Չորրորդ Հանրապետություն լինելու՞ էՎերջին շաբաթները բավականին հագեցած էին Հայ…

    🤔Իսկ Չորրորդ Հանրապետություն լինելու՞ է
    🗣Վերջին շաբաթները բավականին հագեցած էին Հայաստանի համար արտաքին քաղաքական փոխգործակցության տեսանկյունից։ Փաշինյանի՝ եվրոպական «շրջագայությունները» և նրա ելույթները խորհրդարանում հստակորեն տեղավորվում են Երրորդ հանրապետության ոչնչացման և Իրական Հայաստանի ստեղծման նրա պարադիգմայի մեջ։
    🇦🇲Սակայն մեզ մի հարց է տանջում. արդյոք 3-րդ հանրապետության կործանումից հետո կստեղծվի Չորրորդ Հանրապետություն։ Փաշինյանական իշխանությունը սիրում է անընդհատ խոսել միջազգային հարաբերությունների, միջազգային ճանաչման և այլնի մասին։ Լավ, եկեք այդ դեպքում վերլուծենք կատարվողը։
    🇺🇸🇦🇿🇹🇷Ներկա պահին Եվրոպան ռեսուրսներ չունի մեր տարածաշրջանում ակտիվ քաղաքականություն վարելու համար։ Դասական գործընկերներին, որոնց հետ գոյություն ունի համագործակցության պայմանագրային-իրավական բազա, իշխանությունները ամեն կերպ փորձում են սևացնել և դուրս մղել։ Իրանն այժմ խորապես զբաղված է իր ներքին խնդիրներով և պատրաստվում է Իսրայելի նոր ագրեսիային։ Արդյունքում, ակտիվ խաղացողներից մնում են ԱՄՆ-ը և Թուրքիան՝ ի դեմս Ադրբեջանի։
    🇹🇷🇦🇿Ծիծաղելի է ենթադրել, որ Ադրբեջանն ու Թուրքիան ինչ-որ կերպ կնպաստեն Հայաստանի գոյությանը, ուստի միակ ուժը, որի հետ կարող է աշխատել ներկայիս իշխանությունը, ԱՄՆ-ն է։
    😆Եվ ահա այստեղ մենք մեծ խնդիրներ ենք տեսնում։ Առաջին ահազանգը՝ Փաշինյանը Դոնալդ Թրամփի համար «այն մյուս տղան» է, մինչդեռ Ալիևը՝ Ադրբեջանի նախագահը։ Այսինքն, նույնիսկ անձնական մակարդակում Փաշինյանը չի ընկալվում որպես լուրջ դեմք, ում հետ պետք է բանակցել կամ ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել՝ ի տարբերություն Ալիևի։
    🇺🇸Եվ երկրորդ, ավելի տագնապալի պահը՝ Թրամփը Հայաստանն անվանել է Ալբանիա։ Շատերը, այդ թվում՝ իշխանավորները, ծիծաղում են, կատակում այս թեմայով, ծաղրում ԱՄՆ նախագահի տգիտությունը։ Բայց ոչ ոք իրեն հարց չի տվել՝ ինչո՞ւ հենց Ալբանիա։ Ինչո՞ւ ոչ Անգորա կամ Ալժիր։ Իսկ մենք ուզում ենք հիշեցնել, որ Ադրբեջանն իրեն լեգիտիմացնում է այս տարածքում՝ հայտարարելով, որ հանդիսանում է Անդրկովկասյան Ալբանիայի ժառանգորդը։ Եվ բոլոր հայկական մշակութային ու պատմական հուշարձանները նրանք անվանում են աղվանական։ Ստացվում է, որ նրանք կարող են նաև տարածքային պահանջներ առաջ մղել «դե սա Ալբանիա է» կարգախոսի ներքո։
    🚨Ձեզ թվում է՝ մենք չափազանցնո՞ւմ ենք։ Բայց հենց այսպես է ձևավորվում մտածելակերպը։ Ոչ միանգամից, այլ տարիների մանրակրկիտ աշխատանքի արդյունքում։ Դուք մեզ չե՞ք հավատում։ Այդ դեպքում գուցե բացատրեք մեզ՝ ինչպե՞ս հանկարծ Արևմտյան Հայաստանը դարձավ թուրքական Անատոլիա։ Պատերազմը գնում է բոլոր ճակատներով, ոչ միայն մարտի դաշտում։ Փաշինյանի իշխանությունը ոչնչացնում է ոչ միայն Երրորդ Հանրապետությունը, այլև հայկական պետականության գոյության ամեն մի հեռանկար։
    #Զանգը_վերլուծում_է
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք