☄️Վերին Լարս տանող ճանապարհին ժամանակավոր սահմանափակումներ կգործեն 🔽Հոկտեմբերի 7-ից դեկտեմբերի 6-ը վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին կգործի հատուկ ռեժիմ։ ‼️Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 126-րդ կմ-ին իրականացվող հողային աշխատանքների պատճառով ճանապարհի երթևեկելի հատվածը կնեղացվի։ 💥Այդ պատճառով ամեն օր ժամը 06:00-ից մինչև 10:00-ն կսահմանափակվի տրանսպորտի երթևեկությունը: 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
🔽Պապիկյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող օրակարգային հարցեր
‼️Հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին: ☄️Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր: 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
😂🤡 Հայկական քաղաքական էրոտիկան դա այն է, երբ Սոլովյովի եթերում հայտարարում ես , որ «Крым — наш», իսկ հետո քաղաքական դաշինք ես ստեղծում մի անձի հետ, որի մուտքը Ռուսաստան արգելված էր, ու չկա տեղեկություն, որ արգելքը վերացվել է 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
❌Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ տեղյակ չէ «Թրամփի ուղի» (TRIPP) տրանսպորտային նախագծի համար ԱՄՆ-ի կողմից խոստացված 145 մլն դոլարի առաջին տրանշի հատկացման կոնկրետ ժամկետներից և պայմաններից՝ նշելով, որ գումարը դեռ չի փոխանցվել 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
‼️«Հայաստանի միակ տարածքը, որն ունի տարանցիկ ներուժ, փոխանցվում է Միացյալ Նահանգներին». Ռոբերտ Քոչարյան
🗣️ «Հայաստանը պետք է հաստատի կապ Իրանին՝ Երասխ–Ջուղա երկաթուղային հանգույցով, իսկ այնուհետև Ադրբեջանի տարածքով՝ Ռուսաստան։ Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է օգուտ ստանալ, իսկ եթե Հայաստանին չհաջողվի դա և պարզապես ճանապարհ տրամադրի Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու համար, ապա դա Հայաստանի համար կլինի անիմաստ նախագիծ՝ զրոյական արդյունքով», — նշել է Քոչարյանը։
⚡️Փաշինյանն սկսել է բացահայտ իր «личный неприязнь»- ը ի ցույց դնել Գևորգ Պապոյանի նկատմամբ 📰«Իրավունք» օրաթերթըգրում է. «Կառավարական աղբյուրների փոխանցմամբ` ՔՊ վարչության ընտրություններից հետո Փաշինյանը սկսել է մի այլ կարգի մանրադիտակի տակ պահել իրենից հետո ամենաշատ ձայներ ստացած Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին։ 🔴 «Սկսել է բացահայտ իր «личный неприязнь»- ը ի ցույց դնել վերջինիս նկատմամբ»,- ասում են տեղի աղբյուրները»։ 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
🗣🇺🇦Թրամփը հայտարարել է, որ ինքը փաստացի որոշում է կայացրել «Տոմահավկ» հրթիռների և Ուկրաինայի վերաբերյալ, սակայն չմանրամասնեց այդ որոշման ճշգրիտ բնույթը (կտրամադրվի Կիևին հրթիռները թե ոչ)։ Նա նաև նշեց, որ չի ձգտում սրել հակամարտությունը Ուկրաինայում 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
☄️Տեղի է ունենում քաղաքական ու հանրային վարկաբեկում, և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն իմանա այդ մասին. Ռոբերտ Ամստերդամ
«Հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող Հայաստանի իշխանությունների քաղաքական արշավը, անհիմն մեղադրանքները, որոնք ուղղված են նրա առաջնորդներին ու հետևորդներին, պետք է արժանանան ուշադրության և դիմադրության։Ահա 3 ցուցիչ, որ փաստում են դա․
‼️Քաղաքական մոտիվներով մեղադրանքներ․ եկեղեցու և նրա առաջնորդների նկատմամբ իրականացվում են գործեր ու քննություններ, որոնք անընդունելի են ցանկացած արդար դատական համակարգում։ ‼️Հանրային վարկաբեկում իշխանությունների կողմից․ կառավարության որոշ պաշտոնյաներ սկսել են քարոզարշավ՝ հանրության աչքում կասկածի տակ դնելու համար Եկեղեցու հեղինակությունը։ ‼️Կրոնի ազատության իրավունքի խախտում․ այս գործողությունները վտանգում են հավատացյալների հիմնարար իրավունքները և խախտում են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավական չափանիշները։ 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
‼️Հլը մի րոպե 🔴 Բա Հանրապետական կուսակցության անդամները պնդում էին, որ Փաշինյանի կուսակիցները գիշերները չեն քնում ու ցանկանում են միանալ իմպիչմենտին։ Փաստացի դուք նաև սրա մասին եք ստել։ 🔴Սերժ Սարգսյանն մի գրամ էլ չի փոխվել՝ սկզբում նա ստեց վարչապետի պաշտոնին չհավակնելու մասին, ապա դարձավ վարչապետ, այնպես էլ հիմա ստում էր՝ պնդելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները ցանկանում են միանալ իմպիչմենտին։ 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք