Category: Առաջին Զանգ

  • Քաղաքապետարանը քննարկում է արգելել հին «Օփելների» մուտքը մայրաքաղաք «Ժողովուրդ»…

    ⚡️🇦🇲 Քաղաքապետարանը քննարկում է արգելել հին «Օփելների» մուտքը մայրաքաղաք
    📰 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տիգրան Ավինյանը նոյեմբերի 18-ի Երևանի ավագանու նիստում, իր սիրելի ընդհանրական ոճով խոսելով, կարծես թե սպառնաց վարորդներին։ Նիստի ժամանակ Երևանի քաղաքապետն ասաց. «Մեքենաների սահմանափակումներ ենք անելու. էս ամբիոնի մոտ շորեր են ճղվելու, մազեր պռճկվելու»։
    🔴 Թե այդ ում «շորերն են ճղվելու» և ում «մազերն են պռճկվելու», հարցական է, սակայն ազդակը կրկին Երևանը բեռնաթափելուն ուղղված հետին մտքերն են։
    🔴 Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքապետարանը քննարկում է նոր նախագիծ և պատրաստվում է այն օրակարգ բերել։ Խցանումները քաղաքային իշխանություններին ստիպել են նախագիծ մշակել և արգելել հին արտադրության մեքենաների, հատկապես՝ հին «Օփելների» մուտքը մայրաքաղաք։ Թե այդ ում միտքն է եղել, հարցական է։ Քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ նման որոշում չկա։ Դեռ քննարկում են»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ադրբեջանցի լրագրողների էին Հայաստան հրավիրել «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հանրայ…

    🇦🇿🇦🇲Ադրբեջանցի լրագրողների էին Հայաստան հրավիրել
    📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հանրային կապերի եւ տեղեկատվության ՊՈԱԿ-ի Օրբելի վերլուծական կենտրոնի կազմակերպած «Օրբելի ֆորում 2025»-ին, որը կայացավ նոյեմբերի 4-6-ը, պարզվում է, ոչ միայն թուրք, այլեւ ադրբեջանցի լրագրողներ են ներկա եղել։ Հրավերն ուղարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։ Մենք տեղեկացանք, որ լրագրողներն Ադրբեջանի պետական Azertac լրատվամիջոցից են եղել։
    ‼️Հայաստանում նրանց կեցության ծախսերը հոգացել է հրավիրող կողմը՝ ՀՀ կառավարությունը։ Հյուրանոցում նրանց անվտանգությունը խստորեն պահպանվել է։ Նախ՝ մինչեւ նրանց ժամանելը նախապես ամբողջ տարածքը սանրել են, եւ այստեղ գտնվելու 3 օրվա ընթացքում սենյակի դռան մոտ մշտապես անվտանգության աշխատակիցներ են կանգնած եղել։ Մեզ հետ զրույցում «Օրբելի ֆորումի» ժամանակ ադրբեջանցի լրագրողների հետ կապի պատասխանատու Դավիթ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ լրագրողների խումբը 2 անձից էր կազմված․ «Նրանք Հայաստանում մնացել են 3 օր Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում։
    ☄️Ծախսերի մասով որեւէ տեղեկություն չունեմ, այդ մասով ես չեմ զբաղվել»։ Ասաց, որ ժամանել էր 4 ադրբեջանցի
    2 լրագրող եւ 2 բանախոս։ Նշենք, որ «Մարիոթ»-ում ստանդարտ համարներում մեկ անձի կեցության 1 օրվա արժեքը տատանվում է 100-150 հազար դրամի սահմաններում։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «ԱՄՆ — ն մինչ օրս չի կարողանում ստանալ ուկրաինական կողմի համաձայնությունը և այդ…

    🇷🇺🇺🇸🇺🇦 «ԱՄՆ — ն մինչ օրս չի կարողանում ստանալ ուկրաինական կողմի համաձայնությունը և այդ պատճառով չի քննարկում իր ծրագիրը Ռուսաստանի հետ». Պուտին
    📣 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամբողջական հայտարարությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման ԱՄՆ ծրագրի վերաբերյալ։
    🔴 ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի խաղաղության ծրագիրը ԱՄՆ-ն հրապարակայնորեն չի քննարկել, միայն ընդհանուր առմամբ է ներկայացրել։ Սա Ալյասկայում հանդիպումից առաջ էր։ Այդ ժամանակ Ռուսաստանը հաստատեց, որ չնայած դժվարություններին, համաձայն է ԱՄՆ կարգավորման առաջարկների հետ։
    🔴 ԱՄՆ-ն խնդրեց ՌԴ-ին ընդունել որոշակի փոխզիջումներ։ Ռուսաստանը համաձայնվեց ճկունություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման իր մոտեցման մեջ։ Ալյասկայի բանակցություններից հետո ԱՄՆ-ն դադարեցրեց իր քայլերը` Ուկրաինայի մերժման պատճառով։
    🔴 ԱՄՆ — ն մինչ օրս չի կարողանում ստանալ ուկրաինական կողմի համաձայնությունը և այդ պատճառով չի քննարկում իր ծրագիրը Ռուսաստանի հետ։
    🔴 Ռուսաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների և Ուկրաինայում առկա խնդիրների խաղաղ կարգավորման։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարության» հ…

    🇦🇲Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարության» հերթական նիստն է կայացել Բաքվում
    ☄️Այսօրվա «նիստի» ժամանակ, ինչպես նախորդ անգամ, հարցաքննվել են այսպես կոչված տուժողները և վերանայվել են որոշ փաստաթղթեր։ Հաջորդ «դատական նիստը» նշանակված է նոյեմբերի 24-ին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Պարտվելուց հետո պարտավոր ես ժողովրդիցդ ներողություն խնդրել ու հրաժարական տալ»….

    ⚡️ «Պարտվելուց հետո պարտավոր ես ժողովրդիցդ ներողություն խնդրել ու հրաժարական տալ». Հրանտ Թոխատյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Կիևը պետք է հենց հիմա պատասխանատու որոշում կայացնի խաղաղ կարգավորման վերաբերյա…

    🇷🇺⚡️🇺🇦 «Կիևը պետք է հենց հիմա պատասխանատու որոշում կայացնի խաղաղ կարգավորման վերաբերյալ, հակառակ դեպքում արդեն ուշ կլինի». Պեսկով
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ որևէ օգնություն չենք ստացել այն երկրներից…

    🇮🇱🇮🇷Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ որևէ օգնություն չենք ստացել այն երկրներից, որոնց դաշնակիցներ ենք համարում. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ղազախստանը կարող է Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա նոր առևտրային երթուղի բացելՂ…

    🇰🇿🇦🇲🇹🇷 Ղազախստանը կարող է Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա նոր առևտրային երթուղի բացել
    ‼️Ղազախստանի էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինի խոսքով՝ հայկական տարածքով անցնող ճանապարհն ուղիղ մուտք կապահովի դեպի Թուրքիայի նավահանգիստներ և կկրճատի բեռների տեղափոխման ժամանակը:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբն այցելել է Ադրբեջան…

    🇦🇲‼️🇦🇿Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբն այցելել է Ադրբեջան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Մարզպետներին հրահանգվել է «ավտարիտետներով» զբաղվել․ «Հրապարակ»Ըստ տեղեկություննե…

    ‼️Մարզպետներին հրահանգվել է «ավտարիտետներով» զբաղվել․ «Հրապարակ»
    ☄️Ըստ տեղեկությունների՝ մարզպետներին հրահանգ է իջեցվել՝ հավաքագրել իրենց մարզերի բնակիչների բոլոր խնդիրները՝ սոցիալականից մինչեւ առողջապահական, եւ լուծել դրանք։ Այդ նպատակով մարզպետարաններին գումարներ են տրամադրվել, ասել են՝ հաջորդ տարի հատկացվելիք գումարն ավելի մեծ կլինի, քանի որ «ծրագրային վարկեր» են նախատեսված:
    📣Ըստ ամենայնի, այդ վարկերը կծախսեն ոչ թե նպատակային՝ ըստ ծրագրերի, այլ ԱԺ ընտրությունների նախաշեմին յուրօրինակ ընտրակաշառքի տեսքով։
    🔥Մարզպետներից մեկն անկեղծացավ, որ անգամ մարդկանց հավաբների, տանիքների խնդիրներ են լուծում։ Սակայն խոցելի խմբերից առավել իշխանությունը կարեւորում է համայնքում «ավտարիտետների» խնդիրները․ ասվել է, որ նրանց պետք է մոբիլիզացնել, ընդառաջել իրենց հարցերով, որպեսզի ընտրություններին կարողանան հույս դնել նրանց վրա։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք