Category: Առաջին Զանգ
-
Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճան…
☀️ Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք -
Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Անկախության 250-ամյակի առիթով՝ ընդգծելով, թե եր…
🇦🇲 🇺🇸 Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Անկախության 250-ամյակի առիթով՝ ընդգծելով, թե երկու երկրներին միավորում են ընդհանուր շահերը🗣️ «Պատեհ եմ համարում ընդգծել Ձեր հաստատակամ առաջնորդության կարևորությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործում․․․ «Թրամփի ուղի» նախագիծը, որի իրականացման ուղղությամբ մեր երկու երկրների աշխատանքը թևակոխում է գործնական հարթություն, վստահաբար լինելու է այս խաղաղության կարևոր գրավականը և ճանապարհ է հարթելու դեպի առավել խաղաղ, փոխկապակցված և բարեկեցիկ տարածաշրջան»,- նշված է ուղերձում։🔴 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ուղղված ուղերձում Փաշինյանը հայտարարել է, որ փետրվարին նրա այցը Հայաստան կարևոր նշանակություն է ունեցել երկու երկրների միջև ձևավորված գործընկերության հետագա խորացման և ամրապնդման համար, «դարձել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխադարձ վստահության առհավատչյան»։🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք🇷🇺 🇺🇸 Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ✉️ Շնորհավորական ուղերձում Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել են դաշնակիցներ և համատեղ ավանդ են ներդրել նացիզմի ջախջախման գործում։… -
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ Շնորհավորական ու…
🇷🇺 🇺🇸 Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ✉️ Շնորհավորական ուղերձում Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել են դաշնակիցներ և համատեղ ավանդ են ներդրել նացիզմի ջախջախման գործում։🔴 Պուտինն ընդգծել է նաև, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը՝ որպես խոշորագույն միջուկային տերություններ, հատուկ պատասխանատվություն են կրում միջազգային անվտանգության և ռազմավարական կայունության պահպանման համար։🔴 Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կառուցողական հարաբերությունները հետագա զարգացում կունենան։🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք -
Ընտրություններն անցան, ուստի կարելի է կրկին վայելել կյանքը ու 5.300 դոլարանոց …
💃 💃 💃 Ընտրություններն անցան, ուստի կարելի է կրկին վայելել կյանքը ու 5.300 դոլարանոց Cartier (WSPN0013) մարդամեջ դուրս գալ։🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք -
Փեզեշքյանը Փաշինյանին. «Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մն…
⚡️ 🇮🇷 🇦🇲 Փեզեշքյանը Փաշինյանին. «Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից. տարածաշրջանայինից դուրս ուժերի առկայությունը հաճախ բարդացնում է տարածաշրջանային խնդիրները, այլ ոչ թե նպաստում դրանց լուծմանը»🖥 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցության համար և համերաշխություն հայտնել երկրի համար դժվարին ժամանակահատվածում՝ ընդգծելով, որ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների ամրապնդումը երկու կողմերի շահերից է բխում, հաղորդում է Mehr-ը։🔴 Փեզեշքյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և ժողովրդին առաջնորդի և վերջին հակամարտության մյուս զոհերի սպանությունից հետո ցուցաբերված ցավակցությունների և աջակցության համար։ Նա ասել է, որ նման հայտարարությունները արտացոլում են երկու հարևան պետությունների միջև խորը պատմական կապերն ու բարեկամական հարաբերությունները։🔴 Իրանի նախագահը Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները բնութագրել է որպես փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և ընդհանուր շահերի վրա հիմնված՝ նշելով, որ երկրները մշտապես ընդլայնում են կառուցողական համագործակցությունը տարբեր ոլորտներում։🔴 Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին վերջին հակամարտության ընթացքում համագործակցության համար և հույս հայտնել երկկողմ համապարփակ համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ ավարտի վերաբերյալ։ Փեզեշքյանի խոսքով՝ այս փաստաթուղթը կարող է նոր հնարավորություններ բացել փոխգործակցության համար և միաժամանակ ամրապնդել համագործակցությունը մաքսային, տրանսպորտի, տարանցման, առևտրի և տնտեսական կապերի ոլորտներում։➡️ Իրանի նախագահը շեշտեց, որ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից և որոշվեն բացառապես երկու երկրների անկախ կամքով։ Նա նաև նշեց, որ տարածաշրջանայինից դուրս ուժերի առկայությունը հաճախ բարդացնում է տարածաշրջանային խնդիրները, այլ ոչ թե նպաստում դրանց լուծմանը։🔴 Վերահաստատելով Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքները՝ Փեզեշքիանը շեշտեց բոլոր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և ընդգծեց Թեհրանի հանձնառությունը վեճերի դիվանագիտական կարգավորմանը։ Նա նաև նշեց, որ իր կարծիքով, Արևմտյան Ասիայում անկայունության հիմնական աղբյուրը Իսրայելի ռեժիմն է՝ հղում անելով Լիբանանում, Գազայում, Սիրիայում և Իրանում տեղի ունեցած իրադարձություններին։🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք -
Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ «Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, որ ն…
🗣 ❌ Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ
📰 «Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, որ նույնիսկ ԿԸՀ վիճարկվող տվյալներով հունիսի 7-ին քվեարկությանը մասնակցած քաղաքացիների հազիվ 49 տոկոսի ձայներն է ստացել, նորից «ինձ մանդատ են տվել» թեզն է շահարկում: Ի մասնավորի, նա օրերս վերստին սպառնալիքների տարափ է տեղացել ընդդիմադիրների հասցեին, թե՝ այս կանեմ, այն կանեմ (դե, հասկանալի է՝ «նստեցնել», «ունեզրկել», ջախջախել), ու մեկ էլ թե՝ «ժողովուրդն ինձ ասել է», «ժողովուրդն ինձ մանդատ է տվել»:🔴 Ստո՛պ: Չի՛ տվել: Չի՛ ասել: Բայց նախ՝ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգի, առավել ևս՝ դատական համակարգի կարգադրիչը չէ: Նա իրավունք էլ չունի կարգադրելու, էլ չենք ասում՝ պատժաչափեր ու պատժատեսակներ թելադրելու: Առհասարակ, երբ կառավարության ղեկավարն սկսում է կարգադրել, թե ում բռնեն, ով «նստի» ու որքան «նստի», դա ինքնին նշանակում է, որ նա իր լիազորություններն անցնում է: Չնայած, նորություն չէ:🔴 Սակայն կա ոչ պակաս էական, հիմնական պահ. ժողովրդի անունից խոսելու իրավունք ու տեղ Նիկոլ Փաշինյանն այլևս չունի (ընդհանրապես, չի էլ ունեցել, որովհետև ոչ ոք իրավունք չունի ողջ ժողովրդի անունից խոսել, բայց հիմա՝ առավել ևս): Շատ պարզ պատճառով՝ ժողովրդից ստացած մանդատ չունի:🔴 Ժողովուրդն, առհասարակ, ամբողջությունն է: Իսկ Փաշինյանին, կրկնենք. անգամ յուրային ԿԸՀ տվյալներով ձայն էր տվել քվեարկության մասնակիցների հազիվ 49 տոկոսը: Եթե բոլոր ընտրողների հաշվարկով դիտարկենք, ապա նույնիսկ հազիվ 23-24 տոկոսը: Ինչպես էլ հաշվես, դա 100, այսինքն՝ «ժողովուրդ» չի անում:🔴 Դաժան իրողությունն այն է, որ ժողովրդի պարզ մեծամասնությունը նրան՝ Նիկոլ Փաշինյանին մերժել է: Մաթեմատիկան ասում է, որ 51-ը մեծ է 49-ից: Այնպես որ, պետք չէ բոլոր տեսակի անձնական, քաղաքական վրեժխնդրություններն ու անօրինականությունները գցել ժողովրդի «գրպանը»:🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք -
Ռուսաստանի խորքերին հասցվող հարվածների պատասխանը կդառնա Ուկրաինայի նոր տարածքնե…
🇷🇺 🇺🇦 Ռուսաստանի խորքերին հասցվող հարվածների պատասխանը կդառնա Ուկրաինայի նոր տարածքների գրավումը🗣️ «Որքան շատ հակառակորդը փորձի հարվածներ հասցնել Ռուսաստանի քաղաքացիական օբյեկտներին, այնքան ավելի մեծ անվտանգության գոտի ստիպված կլինենք ստեղծել հարակից տարածքում», — հայտարարել է Վլադիմիր Պուտինը:🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք -
ՊՆ-ում ընդդիմադիրների որս է սկսվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս պաշտպանա…
🇦🇲 🗳️ ՊՆ-ում ընդդիմադիրների որս է սկսվել
📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս պաշտպանական գերատեսչության ամենաբարձր օղակներից ներքին հրահանգ է իջեցվել անձնակազմինխորհրդարանական ընտրություններին ներգրավվածության հարցով «ներկա-բացակա» անել բանակում: Այն է՝ հասկանալ, թե ովքեր են կատարել հունիսի 7-ից առաջ իջեցված հրահանգը, ովքեր չեզոք դիրք գրավել եւ հատկապես՝ բացահայտել սաբոտաժ անողներին, հրահանգը չկատարողներին, որոնց հորդորելու են ազատման դիմումներ ներկայացնել։🔴 Նրանք, ովքեր եռանդով են կատարել վերեւից իջած հրահանգը, առաջխաղացում կունենան, նրանք, ովքեր թերացել են` պաշտոնի իջեցում։ Մենք դեռեւս նախընտրական շրջանում գրել էինք, որ բանակում անձնակազմի ներքին հրահանգավորման պատասխանատվությունը դրված է եղել ոչ միայն զինվորական հրամանատարների, այլեւ տվյալ տարածքների ուժայինների վրա, որոնք համակարգել են ընտրություններին ՔՊ-ի համար ձայն բերելու գործընթացը: Երբեմն ընտանյոք հանդերձ ներգրավված են եղել եւ ակտիվ դերակատարում ունեցել: Իսկ քվեարկության օրը համակարգել են շարքայիններին տեղամաս տանելու գործն ու վերահսկել, թե ինչպես են քվեարկում ծառայողները»:🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք