Category: Առաջին Զանգ

  • Սահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համա…

    ℹ️ Սահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը. քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    🗳️ Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց ԿԸՀ որոշումը 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Կարծում եմ՝ այս որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները»…

    ℹ️ «Կարծում եմ՝ այս որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները». Արփինե Հովհաննիսյանը՝ ՍԴ-ի հրապարակած որոշման մասին
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «ՍԴ այսօրվա որոշումը նախորդներից տարբերվում է մեկ ցավոտ հանգամանքով, Սահմանադրո…

    ℹ️ «ՍԴ այսօրվա որոշումը նախորդներից տարբերվում է մեկ ցավոտ հանգամանքով, Սահմանադրության օրվան ընդառաջ պարզվեց, որ Հայաստանում չկա Սահմանադրական արդարադատություն». Արամ Վարդևանյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց ԿԸՀ որոշումը Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք …

    🗳️ Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց ԿԸՀ որոշումը
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    ▶️ Հրապարակվում է ՍԴ որոշումը ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ➡️ Նիստին կարող եք հետևել ❗️ուղիղ միացմամբ ❗️ 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հայկ Գևորգյանը հայտնի է նրանով, որ բանակցություններ է վարել Միքայել Մինասյանի հ…

    🐷 Հայկ Գևորգյանը հայտնի է նրանով, որ բանակցություններ է վարել Միքայել Մինասյանի հետ՝ Նիկոլ Փաշինյանի ֆինանսավորման պայմանների շուրջ
    💵 Այսօր էլ այս ալկաշը փորձում է արդարացնել ռուսական շուկայի կորուստն ու եվրոպական շուկայում հեռանկարների բացակայությունն այն թեզով, թե իբր մեր գյուղատնտեսությունը «սովետական կամ միջնադարյան» է։
    🗣 Սակայն շուկաները փակվել են ոչ թե հայկական գյուղատնտեսության խնդիրների պատճառով, այլ մեր տարածաշրջանից Մոսկվային դուրս մղելու Նիկոլի ցանկության հետևանքով:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճան…

    ☀️ Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Անկախության 250-ամյակի առիթով՝ ընդգծելով, թե եր…

    🇦🇲🇺🇸 Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Անկախության 250-ամյակի առիթով՝ ընդգծելով, թե երկու երկրներին միավորում են ընդհանուր շահերը
    🗣️ «Պատեհ եմ համարում ընդգծել Ձեր հաստատակամ առաջնորդության կարևորությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործում․․․ «Թրամփի ուղի» նախագիծը, որի իրականացման ուղղությամբ մեր երկու երկրների աշխատանքը թևակոխում է գործնական հարթություն, վստահաբար լինելու է այս խաղաղության կարևոր գրավականը և ճանապարհ է հարթելու դեպի առավել խաղաղ, փոխկապակցված և բարեկեցիկ տարածաշրջան»,- նշված է ուղերձում։
    🔴 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ուղղված ուղերձում Փաշինյանը հայտարարել է, որ փետրվարին նրա այցը Հայաստան կարևոր նշանակություն է ունեցել երկու երկրների միջև ձևավորված գործընկերության հետագա խորացման և ամրապնդման համար, «դարձել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխադարձ վստահության առհավատչյան»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    🇷🇺🇺🇸 Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ ✉️ Շնորհավորական ուղերձում Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել են դաշնակիցներ և համատեղ ավանդ են ներդրել նացիզմի ջախջախման գործում։…

  • Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ Շնորհավորական ու…

    🇷🇺🇺🇸 Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ
    ✉️ Շնորհավորական ուղերձում Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել են դաշնակիցներ և համատեղ ավանդ են ներդրել նացիզմի ջախջախման գործում։
    🔴 Պուտինն ընդգծել է նաև, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը՝ որպես խոշորագույն միջուկային տերություններ, հատուկ պատասխանատվություն են կրում միջազգային անվտանգության և ռազմավարական կայունության պահպանման համար։
    🔴 Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կառուցողական հարաբերությունները հետագա զարգացում կունենան։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ընտրություններն անցան, ուստի կարելի է կրկին վայելել կյանքը ու 5.300 դոլարանոց …

    💃💃💃 Ընտրություններն անցան, ուստի կարելի է կրկին վայելել կյանքը ու 5.300 դոլարանոց Cartier (WSPN0013) մարդամեջ դուրս գալ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Փեզեշքյանը Փաշինյանին. «Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մն…

    ⚡️🇮🇷🇦🇲 Փեզեշքյանը Փաշինյանին. «Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից. տարածաշրջանայինից դուրս ուժերի առկայությունը հաճախ բարդացնում է տարածաշրջանային խնդիրները, այլ ոչ թե նպաստում դրանց լուծմանը»
    🖥 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցության համար և համերաշխություն հայտնել երկրի համար դժվարին ժամանակահատվածում՝ ընդգծելով, որ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների ամրապնդումը երկու կողմերի շահերից է բխում, հաղորդում է Mehr-ը։
    🔴 Փեզեշքյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և ժողովրդին առաջնորդի և վերջին հակամարտության մյուս զոհերի սպանությունից հետո ցուցաբերված ցավակցությունների և աջակցության համար։ Նա ասել է, որ նման հայտարարությունները արտացոլում են երկու հարևան պետությունների միջև խորը պատմական կապերն ու բարեկամական հարաբերությունները։
    🔴 Իրանի նախագահը Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները բնութագրել է որպես փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և ընդհանուր շահերի վրա հիմնված՝ նշելով, որ երկրները մշտապես ընդլայնում են կառուցողական համագործակցությունը տարբեր ոլորտներում։
    🔴 Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին վերջին հակամարտության ընթացքում համագործակցության համար և հույս հայտնել երկկողմ համապարփակ համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ ավարտի վերաբերյալ։ Փեզեշքյանի խոսքով՝ այս փաստաթուղթը կարող է նոր հնարավորություններ բացել փոխգործակցության համար և միաժամանակ ամրապնդել համագործակցությունը մաքսային, տրանսպորտի, տարանցման, առևտրի և տնտեսական կապերի ոլորտներում։
    ➡️ Իրանի նախագահը շեշտեց, որ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից և որոշվեն բացառապես երկու երկրների անկախ կամքով։ Նա նաև նշեց, որ տարածաշրջանայինից դուրս ուժերի առկայությունը հաճախ բարդացնում է տարածաշրջանային խնդիրները, այլ ոչ թե նպաստում դրանց լուծմանը։
    🔴 Վերահաստատելով Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքները՝ Փեզեշքիանը շեշտեց բոլոր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և ընդգծեց Թեհրանի հանձնառությունը վեճերի դիվանագիտական կարգավորմանը։ Նա նաև նշեց, որ իր կարծիքով, Արևմտյան Ասիայում անկայունության հիմնական աղբյուրը Իսրայելի ռեժիմն է՝ հղում անելով Լիբանանում, Գազայում, Սիրիայում և Իրանում տեղի ունեցած իրադարձություններին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք