Category: Առաջին Զանգ

  • Ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանը ազատ արձակվեց. սակայն նրան մ…

    Ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանը ազատ արձակվեց. սակայն նրան մեղադրանք է առաջադրվել. փաստաբան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Պուտինը ապրիլի 1-ին բանակցություններ կվարի Փաշինյանի հետ, որն աշխատանքային այցո…

    🇦🇲🇷🇺 Պուտինը ապրիլի 1-ին բանակցություններ կվարի Փաշինյանի հետ, որն աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Միավորվելու ժամանակն է Ուժեղ Հայաստան կուսակցության էջում լուսանկար են հրապարակե…

    ‼️Միավորվելու ժամանակն է

    🔥Ուժեղ Հայաստան կուսակցության էջում լուսանկար են հրապարակել
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել դուրս մղել ամերիկյան զորք…

    🇺🇸⚡️🇮🇷Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել դուրս մղել ամերիկյան զորքերը տարածաշրջանից՝ նշելով, որ ռազմական գործողությունները ուղղված են ագրեսորներին, այլ ոչ թե հարևան երկրներին
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Երբ Եկեղեցին դառնում է պետության հենարան 1944 թվականին ռազմաճակատ ուղարկվեց «Սա…

    💪 Երբ Եկեղեցին դառնում է պետության հենարան
    ⭐️ 1944 թվականին ռազմաճակատ ուղարկվեց «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը ստեղր էր Հայ Առաքելական Եկեղեցու և սփյուռքի միջոցներով։ Ու սա մեր ազգի Մեծ Հայրենական պատերազմին մասնակցության հերոսական էջերից ընդհամենը մեկն է։
    🔴 Արքեպիսկոպոս Գևորգ Չորեքչյանի նախաձեռնությամբ՝ Լիբանանից մինչև ԱՄՆ հայերը հավաքեցին ավելի քան 10 միլիոն ռուբլի և ոսկի։ Այդ գումարով թողարկվեց 43 միավոր Տ-34-85 տանկ, որոնք 119-րդ առանձին գնդի կազմում մարտական ուղի անցան Բելառուսից մինչև Գերմանիա։
    🔴 Այս օրինակը ցույց է տալիս, որ ծանր ճգնաժամերի պահին Եկեղեցին ստանձնել է պետական հենասյան դերը։ Այն միավորել է ազգը։ «Սասունցի Դավիթ» տանկերը դարձան խորհրդանիշ այն բանի, որ հոգևոր կենտրոնը կարող է ապահովել երկրի իրական պաշտպանությունը։
    🇦🇲 Եկեղեցին նույն կեցվածքն ուներ նաև Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ։
    Բայց այսօր Հայաստանում իրավիճակն այլ է. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մեր բոլորիս աչքի առաջ ուժեղացնում է ճնշումն ընդդեմ մեր սուրբ եկեղեցու։
    🔴 Բայց մեր կողմից հիշատակված շարասյան պատմությունն ու Արցախյան գոյամարտի իրողություններն ապացուցում են, որ քաղաքական համակարգերը փոխվում են, իսկ Եկեղեցին մնում է ինքնության և անվտանգության պահապանը։
    🔴 Նույնիսկ իշխանությունների բացահայտ հակազդեցության պայմաններում այն այսօր էլ շարունակում է մնալ այն հենարանը, որը թույլ չի տալիս պետությանը վերջնականապես թուլանալ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Նիկոլ Փաշինյանի և նրա արևմտա-թուրքական տերերի հիստերիան կարող է հասնել նրան, որ…

    🗣🇷🇺 Նիկոլ Փաշինյանի և նրա արևմտա-թուրքական տերերի հիստերիան կարող է հասնել նրան, որ մայիսին «Զվարթնոց» օդանավակայանում բացվի «զտման (ֆիլտրացիոն) բաժին», և Ռուսաստանից ժամանող բոլոր հայերին ստուգեն
    ✍️ Ստուգեն մարդկանց քաղաքական հայացքները և, կախված դրանից, թույլ տան մտնել երկիր, թե ոչ։
    🇦🇲Փաշինյանն արդեն Արցախի հայերին զրկել է Հայաստանի քաղաքացիությունից (ստիպում է փոխել անձնագրերը, որպեսզի մինչև ընտրությունները Արցախի ոչ բոլոր հայերը հասցնեն նորերը ստանալ և մասնակցել ընտրություններին), իսկ հիմա ցանկանում է Ռուսաստանի հայերին զրկել հայրենիք գալու հնարավորությունից։
    🇺🇸 Նույնիսկ հնդկացիների համար ռեզերվացիաներ ստեղծած ամերիկացիների մտքով նման այլանդակություն չէր անցնի։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ադրբեջանի ԱԳՆ-ն վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանի հետ նախակնքած խաղաղության շրջանակն…

    ⚡️Ադրբեջանի ԱԳՆ-ն վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանի հետ նախակնքած խաղաղության շրջանակներում հիշել է, որ 108 տարի առաջ «ռադիկալ հայկական խմբավորումներն իրականացրել են ադրբեջանցիների ցեղասպանություն»
    🔷Ի թիվս այն տարածքների, որտեղ դա «տեղի է ունեցել», Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին Նիկոլ Փաշինյանի հետ նախակնքած խաղաղության շրջանակներում և «ի հարգանս» Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, օգտագործում է «Իրևան» և «Զանգեզուր» անվանումները:
    🔷Ո՞վ է գռազ գալիս, որ շուտով այս զիբիլի արդարացումն ապահովելու համար Նիկոլ Փաշինյանը հայտարարելու է, որ դա հետևանք է ասենք Վերնիսաժում Արցախ անունով գորգեր վաճառելուն կամ Շուշի անունով ռեստորան Երևանում բացելուն:
    🔷Իսկ եթե լուրջ, Բաքվում պետական մակարդակով շարունակվում է «արևմտյան ադրբեջան» զավթողական կոնցեպտի գաղափարական զոնդաժը , իսկ մեզ մոտ պետական մակարդակով կատաղի պայքար է մղվում անգամ անհատական մակարդակով Արցախի հիշողության դեմ:
    Խմբագիր
    Նարեկ Գալստյան

    @armnationalfront

  • Հրահանգ են իջեցրել՝ թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. Ո՞րն է պատճ…

    Հրահանգ են իջեցրել՝ թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. Ո՞րն է պատճառը
    📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս փետրվարի վերջին հայտնի դարձավ, որ տարիներ շարունակ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում իր տնային հանդիպումները անցկացնելուց հետո «Արարատ-Արմենիան» Հայաստանի առաջնության գարնանային հատվածի իր տնային հանդիպումները կանցկացնի Աբովյան քաղաքում՝ Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։ Այս մասին հայտարարել էր ակումբի երկրպագուական ակումբ ԱԼՖԱ-ն՝ հավելելով, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ողջ հմայքով կիրառում է իրեն հատուկ ոչ ֆուտբոլային, ինստիտուցիոնալ և վարչական միջոցներ՝ փորձելով «Արարատ-Արմենիային» խոչընդոտել հասնել ֆուտբոլային հաջողությունների»:
    🔴 Այս առումով «Փաստին» նոր տեղեկություններ են հայտնի դարձել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ուղիղ հրահանգ են իջեցրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի ամեն ջանք գործադրեն՝ թույլ չտալու «Արարատ-Արմենիայի» չեմպիոնությունը: Իհարկե, այս պահին երեք թիմ (շատ տեսականորեն՝ նույնիսկ հինգ) ունի չեմպիոն դառնալու ռեալ հնարավորություն, սակայն իշխանությունների խնդիրը հենց «Արարատ-Արմենան» է:
    🔴 Նախ՝ հիշեցնենք, որ 2018 թվականի սկզբին ակումբը ձեռք է բերել գործարար Սամվել Կարապետյանը: Ընթացող առաջնությունում 38 միավորով թիմը երկրորդ հորիզոնականում է, սակայն քանի որ առաջին տեղում գտնվող թիմից մեկ խաղ պակաս է անցկացրել, ապա կորցրած միավորներով առաջատարն է: Առաջնությունն ավարտվելու է մոտավորապես մայիսի վերջին (վերջին տուրերի խաղային օրերը դեռևս սահմանված չեն), և իշխանություններն այստեղ էլ քաղաքական ենթատեքստ են «գտել»:
    🔴 Բացի Սամվել Կարապետյանին և նրա «Ուժեղ Հայաստանին» վատություն անելուց, իշխանությունների պատկերացմամբ, ընտրություններից առաջ «Արարատ-Արմենիայի» չեմպիոնությունը կարող է լուրջ «փիառ» գործոն լինել: Դրա համար, մեր տեղեկություններով, հրահանգվել է ցանկացած գնով բացառել նման սցենարը՝ լինի մրցավարների միջոցով, թե այլ «հնարքներով»»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Միքիչ լրջացեք Փաշինյանին հիանալիորեն հաջողվեց Կարապետյանի թիմին պարտադրել իր օր…

    ☄️ Միքիչ լրջացեք
    🇹🇷 Փաշինյանին հիանալիորեն հաջողվեց Կարապետյանի թիմին պարտադրել իր օրակարգը, իսկ Կարապետյանի կուսակցության մեջ Սերժի ներդրած մարդիկ միայն օգնեցին նրան այդ հարցում (Գոհարից մինչև Էդգար):
    🐫 Ինչո՞ւ եք բանավեճի մեջ մտնում Ռուբինյանի ու ՔՊ-ի հետ և փորձում ապացուցել, որ «դուք ուղտ չեք»։ Ինչո՞ւ եք դա անում:
    🗳️ Իսկ հիմա պատկերացնենք մի իրավիճակ, երբ Նիկոլն արգելում է ձեզ մասնակցել ընտրություններին (այսօր հրապարակված ֆեյք ձայնագրությունը դրա մասին ա), ընդ որում՝ դա անում է ընտրություններին մասնակիցների գրանցման վերջնաժամկետից հետո. ի՞նչ եք անելու: Կոչ կանե՞ք ձեր կողմնակիցներին չգնալ ընտրությունների, քանի որ «գրազ եք եկել, որ ձեր ձայնը կտաք միայն Սամվելին»։ Դուք կտրվե՞ք այն օրակարգին, որը ձեզ պարտադրել են անհաջողակ շախմատիստը, նրա՝ երկրից փախած փեսան, նրանց հաճախորդ Փաշինյանը և մի հատ անթրաշ, պուլտով անջատվող իմամ։
    📌 Կրկնում ենք՝ մի՛ եղեք այդքան ինքնավստահ, միամիտ և մեծամիտ: Նիկոլը, Սերժն ու Միշիկը ձեզ կուտեն ու նույնիսկ չեն գղտա: #ՍերժաՆիկոլականԿլան
    🤦‍♂️🇮🇱 Նույնիսկ չգիտենք, թե որն է ավելի մեծ հիմարություն՝ Հայաստան իսրայելցի գեներալներ բերելը, թե՞ Նիկոլի օրակարգով շարժվելը:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք