Category: Առաջին Զանգ

  • «Ռուսաստանը Հայաստանում կփորձի իշխանություն վերցնել». Մոլդովայի նախագահ Այդ մա…

    🇦🇩🇦🇲🇷🇺 «Ռուսաստանը Հայաստանում կփորձի իշխանություն վերցնել». Մոլդովայի նախագահ
    🎙 Այդ մասին նա ասել  է «Rock FM»-ին տված հարցազրույցում։
    🗣️ «Մոսկվան ուզում է փոխել մարտավարությունը։ Քանի որ նրանք չկարողացան կանխատեսել իրադարձությունների ընթացքը, այժմ փորձում են վերաձևել ծրագիրը։ Իսկ դա անելու են նորից միջամտելով այլ երկրների ներքին գործերին։ Հայաստանում հաջորդ տարի ընտրություններ են, և Ռուսաստանը կփորձի ազդել իշխանության ձևավորման վրա»,- ասել է Սանդուն։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ՔՊ-ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում «Հրապար…

    ⚡️ ՔՊ-ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում
    📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ շարքերում անակնկալի են եկել նախորդ շաբաթվա վարչության նիստի հաղորդագրությունից տեղեկանալով, որ կուսակցության ղեկավարությունն արդեն նախընտրական որոշումներ է կայացնում։
    🔴 Մասնավորապես, արդեն որոշել են, թե ովքեր պետք է լինեն 2026-ի ՔՊ նախընտրական շտաբի պետն ու քարոզչության գծով տեղակալը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ Վահագն Ալեքսանյանը։ Իշխող թիմում կասկածներ ունեն, որ Փաշինյանն արտահերթի է գնում, եւ դրանով են պայմանավորված ընտրություններից 8 ամիս առաջ այս «նշանակումները»։
    🔴 2021-ին ՔՊ շտաբի պետը եղել է Սուրեն Պապիկյանը: Թե ինչու է հիմա Արայիկ Հարությունյանը, մեզ ասացին՝ պատճառն այն է, որ քիչ մարդիկ կան, որ շան պես հավատարիմ են Փաշինյանին, ուստի անգամ կազմակերպական աշխատանքների համար ոչ պիտանի լինելը չի խանգարել, որ նա չնշանակվի:
    🔴 Հավատարիմների խմբում են նաեւ Վահագն Ալեքսանյանը, Գեւորգ Պապոյանը եւ հիմա արդեն կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Զինծառայող է վիրավորվելՊաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նախնական տ…

    🇦🇲Զինծառայող է վիրավորվել
    🚨Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ Կապանում զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Թուրքական դատարանը Իմամօղլուի նկատմամբ նոր կալանքի որոշում է կայացրելՍտամբուլի ը…

    🇹🇷Թուրքական դատարանը Իմամօղլուի նկատմամբ նոր կալանքի որոշում է կայացրել
    Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին այժմ էլ կասկածում են «քաղաքական լրտեսության» մեջ:
    ‼️Որոշ վերլուծաբաններ նշել են, թե նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակցի դեմ ձեռնարկված այս քայլը կարող է հանգեցնել նրան, որ պետությունը վերահսկողություն ստանձնի Ստամբուլի քաղաքապետարանի նկատմամբ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Արագածոտնի թեմի ոչ մի հոգևորական դեռ հարցաքննության չի գնացել. Հովհաննավանքի հոգ…

    ☄️Արագածոտնի թեմի ոչ մի հոգևորական դեռ հարցաքննության չի գնացել. Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգիս

    «Մեր ծանուցագրում գրված էր, որ կարող ենք դիմում` պատճառաբանություն ներկայացնել իրենց, որը կլիներ սահմանված կարգի մեջ, որ չներկայանանք։ Հետո իրենք էլի ծանուցագիր կուղարկեն, և, ըստ պատշաճության, կներկայանանք»,–ասաց Սարգիս քահանա Սարգսյանը։

    Նշեց, որ կիրակի իրենք ուղղակի պաշտպանել են իրենց` պատարագ անելու, ժողովրդի` պատարագ լսելու իրավունքը։ Ասաց, որ ճիշտ է` իրենց հետևել են, ճշտել են` գնում են սահմանված եկեղեցին, թե ոչ, բայց չեն խոչընդոտել։
    ‼️Հիշեցնենք` Արագածոտնի թեմի 21 հոգևորականի հոկտեմբերի 26–ի կիրակի օրվա վաղ առավոտյան կանչել էին քննչական կոմիտե։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ««Վրացական երազանք»-ի քաղաքականության պայմաններում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամ ն…

    🇬🇪🇪🇺 ««Վրացական երազանք»-ի քաղաքականության պայմաններում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամ նույնիսկ 2030 թվականին». Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոս
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Բա իհարկե… փոքր, քիփլիկ սխալ էր… Պարզապես Փաշինյանի «սխալից» հետո 5000 մար…

    🤬 Բա իհարկե… փոքր, քիփլիկ սխալ էր…
    Պարզապես Փաշինյանի «սխալից» հետո 5000 մարդ չի կարողանում հիմա ասել, օրինակ, «մամա», քանի որ զոհվել, իսկ 120 000 մարդ չի կարողանում տուն վերադառնալ, քանի որ իրենց տունը խլել են ու տվել թուրքերին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Փոքրիկ խմբակն այսքանով կանգ չի առնելու». Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյան…

    ☄️ «Փոքրիկ խմբակն այսքանով կանգ չի առնելու». Սամվել Կարապետյան
    📣 Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից.
    🗣️ «Փոքրիկ խմբակը ցույց տվեց, որ բառի ամենաուղիղ իմաստով պատրաստ է անցնել յուրաքանչյուր սրբության վրայով։ Հանուն իշխանության պահպանման այդ մարդիկ հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում չտեսնված արարք գործեցին՝ փորձելով թշնամաբար կոտրել Հայ Առաքելական Եկեղեցու կարգը և արատավորել Սուրբ պատարագն իրենց միջամտությամբ։ Դրանով ազգային պառակտման ճանապարհին այս իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին։
    🔴 Կարելի է վստահ լինել, որ այսքանով փոքրիկ խմբակը կանգ չի առնելու մեր կարևորագույն ազգային ինստիտուտին՝ մեր Մայր Աթոռին հարվածներ հասցնելու ու վարկաբեկելու համար։ Սակայն նրանք պետք է իմանան, որ մենք էլ շարունակելու ենք պաշտպանել մեր արժեքներն ու սրբությունները ճիշտ այնպես, ինչպես արել ենք դարեր առաջ, արել ենք երեկ ու անելու ենք վաղը։ Ոչ մի զրկանք չի՛ կարող կանգնեցնել մեր շարժման ընթացքը դեպի հաղթանակ։
    ➡️ Անելու ենք՝ Մեր ձևով»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Մեր եկեղեցին մե՛կ է, Հայրենիքը մե՛կ է, ազգը մե՛կ է․ պառակտման փորձերին պիտի աս…

    ☄️ «Մեր եկեղեցին մե՛կ է, Հայրենիքը մե՛կ է, ազգը մե՛կ է․ պառակտման փորձերին պիտի ասենք՝ Ո՛Չ». Արամ Ա
    ➡️ «Զգույշ, ժողովուրդ հայոց», — այս խոսքերով իր ուղերձն է սկսում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև.
    🗣️ «Մեր շուրջը ու նոյնիսկ մեր կեանքէն ներս մեր ազգը, Հայրենիքը, եկեղեցին, կազմակերպութիւնները, համայնքները եւ Սփիւռք-Հայաստան գործակցութիւնը պառակտելու լուրջ փորձեր կը կատարուին, որոնց նշանները յստակօրէն կը տեսնենք Հայաստանի թէ Սփիւռքի մէջ։
    🔴 Ըլլանք արթուն եւ զգօն։ Կառչինք մեր արժէքներուն, սրբութիւններուն, աւանդութիւններուն ու մեր արմատներուն` մերժելով այնպիսի արժեհամակարգեր, մտածելակերպեր ու գործելակերպեր, որոնք խոտոր կը համեմատին մեր էութիւնը կազմող ու ինքնութիւնը երաշխաւորող բարոյական, հոգեւոր ու ազգային արժէքներուն։ Մեր եկեղեցին մէ՛կ է։
    🔴 Մեր Հայրենիքը մէ՛կ է։ Մեր ազգը մէ՛կ է։ Պառակտումի, երեւելի թէ աներեւոյթ, փորձերուն դիմաց, մենք պէտք է հաւաքաբար ըսենք՝ Ո՛Չ։
    🔴Ա՛յս է պատգամը մեր պատմութեան, մեր հերոսներուն ու մեր սուրբերուն, այսօ՛ր ու մի՛շտ», — հայտարարել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք