Category: Առաջին Զանգ

  • Քաղաքացիների 53 տոկոսը չի հավատում, որ «Վաշինգտոնյան համաձայնագիրը» երկարաժամկե…

    ⚡️⚡️⚡️ Քաղաքացիների 53 տոկոսը չի հավատում, որ «Վաշինգտոնյան համաձայնագիրը» երկարաժամկետ խաղաղություն կբերի
    🔴 Հարցվածների ընդամենը 15,8 տոկոսն է լիովին վստահում Վաշինգտոնյան պայմանավորվածություններին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ՀԷՑ-ը խլելու մղումն այնքան հզոր է, որ իշխանությունը ոչ մի բանի առաջ չի կանգնում`…

    ⚡️ՀԷՑ-ը խլելու մղումն այնքան հզոր է, որ իշխանությունը ոչ մի բանի առաջ չի կանգնում` անգամ ՊՎԾ-ն քանդելու առաջ
    ‼️«Հրապարակ»-ը գրում է. «Հուլիսի 17-ին Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց ՊՎԾ ղեկավարի պաշտոնից և տեղափոխվեց ՀԷՑ` զբաղեցնելով ժամանակավոր կառավարչի պաշտոնը: Սկսվեց ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելու և հին կադրերից «ազատագրելու» գործընթացը: Այս ամիսներին շատ հրապարակումներ են եղել, թե ինչպես են ՀԷՑ-ի ղեկավար կազմին ազատում աշխատանքից` փոխարինելով ՔՊ-ական անփորձ կադրերով: Սակայն ՀԷՑ-ը խլելու մղումն այնքան հզոր է, որ իշխանությունը ոչ մի բանի առաջ չի կանգնում` անգամ պետական կարևոր կառույցը` Վերահսկողական ծառայությունը քանդելու առաջ:
    🔽Մենք տեղեկացանք, որ Ռոմանոս Պետրոսյանն իր հետ ՀԷՑ է տարել մեծ թվով ՊՎԾ կադրերի: ՊՎԾ պաշտոնական կայքէջից տեղեկացանք, որ այս պահին կառույցը չունի խոսնակ, թափուր են ծառայության ղեկավարի երկու խորհրդականի, մեկ օգնականի, տնտեսական ոլորտի վերահսկողության պետի, հանրային կապերի բաժնի պատասխանատուի հաստիքները:
    ⁉️Հարցին` երբվանի՞ց են այս հաստիքները մնացել թափուր, Ռոմանոս Պետրոսյա՞նն է իր հետ տարել այս կադրերին, ՊՎԾ-ից ասացին, որ չեն կարող մեր հարցին պատասխանել`«եթե կայքում նշված է, որ տեղերը թափուր են, ուրեմն դրանք իսկապես թափուր են»»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ուշադրություն դարձրեք այս «մարդու հայտարարությանը», նա արցախահայերի Հայրենիք վե…

    ☄️☄️☄️ Ուշադրություն դարձրեք այս «մարդու հայտարարությանը», նա արցախահայերի Հայրենիք վերադարձը նույն հարթության վրա է դրել ադրբեջանցիներին Հայաստան «վերաբնակեցնելու» թեմայի հետ
    🗣🤝🗣 Բայց գիտե՞ք, թե ինչպես է այս ամենն ավարտվելու։ Հայերը Փաշինյանի օրոք Արցախ չեն վերադառնա, բայց Փաշինյանի մնալու դեպքում ադրբեջանցիները հաստատ զանգվածաբար կտեղափոխվեն Հայաստան։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Զվարթնոց» օդանավակայանում երկրպագուները սպասում են Պորտուգալիայի հավաքականին …

    🇵🇹🇦🇲 «Զվարթնոց» օդանավակայանում երկրպագուները սպասում են Պորտուգալիայի հավաքականին 🔥Հիշեցնենք` Պորտուգալիայի հավաքականը Հայաստանում է եղել նաև 2015 թվականին։ 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Վաշինգտոնում ստորագրված Հայաստան-Ադրբեջան պայմանագիրը Թրամփի՝ Պուտինի աշխարհաք…

    🇦🇲🇦🇿🇺🇸🇷🇺 «Վաշինգտոնում ստորագրված Հայաստան-Ադրբեջան պայմանագիրը Թրամփի՝ Պուտինի աշխարհաքաղաքական մանևրները սահմանափակելու ընդհանուր ռազմավարության մաս է կազմում». The National Interest
    🖥 Ամերիկյան The National Interest-ը, վերլուծելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Ալյասկայում, նշել է, որ այն պետք է դիտարկել Թրամփի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխարհաքաղաքական մանևրները սահմանափակելու ընդհանուր ռազմավարության համատեքստում՝ նշելով, որ ԱՄՆ-ում ստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթուղթը նույնպես այս ռազմավարության մաս էր կազմում։
    💬 «Նախքան երկու առաջնորդները նստեին Անքորեջում սեղանի շուրջ, Թրամփի թիմը սկսել էր ռազմավարական դիվանագիտություն՝ համոզելով արաբներին աջակցել նավթի համաշխարհային մատակարարումների ավելացման հարցում (և դրանով իսկ նվազեցնել ռուսական պետության եկամուտները), եվրոպացիներին հայտարարել ժամանակակից պատմության մեջ իրենց ռազմական ծախսերի ամենամեծ աճի մասին (ՀՆԱ-ի 2%-ի «ստանդարտից» մինչև 5%), և Հայաստանին ու Ադրբեջանին «խաղաղություն» կնքել (խաթարելով Ռուսաստանի ազդեցությունը սեփական թիկունքում)», — գրում է The National Interest-ը։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

    How to Understand Trump’s Russia Strategy

    Diplomacy with Russia is not capitulation, and talking to Vladimir Putin is not a reward for good behavior.

  • #Բացառիկ Փաշինյանը բողոքել է Ալիևից «Առաջին զանգ»-ի միանգամից երկու աղբյուր՝ Հա…

    #Բացառիկ
    🇦🇲🇺🇸🇦🇿 Փաշինյանը բողոքել է Ալիևից
    🔔 «Առաջին զանգ»-ի միանգամից երկու աղբյուր՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից և կառավարության աշխատակազմից, մեզ հայտնել են, որ սեպտեմբերի 2-ին Սպիտակ տունը պաշտոնական դիմում է ստացել Նիկոլ Փաշինյանից՝ խնդրանքով՝ «համաձայն օգոստոսի 8-ին ստորագրված եռակողմ հռչակագրի կետերի, որում ընդգծվում է կողմերի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգումը», ազդել Ադրբեջանի վրա, որպեսզի Իլհամ Ալիևն ապագայում խուսափի «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից և հետևի համաձայնեցված տերմինաբանությանը՝ օգտագործելով միայն «Թրամփի ճանապարհ» տերմինը։
    🤦‍♂️ Հ.Գ. Պարզապես անհավանական է, որ Հայաստանի իշխանությունները կարծում են, թե արտաքին քաղաքական գործունեության վարման նման մեթոդը կարող է գոնե ինչ-որ արդյունքներ տալ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ռուսաստանը կվերացնի վիզաները Չինաստանի քաղաքացիների համար. Պուտին«Իհարկե, Ռուսաս…

    🇷🇺🇨🇳Ռուսաստանը կվերացնի վիզաները Չինաստանի քաղաքացիների համար. Պուտին

    «Իհարկե, Ռուսաստանը նույնկերպ կպատասխանի այս բարեկամական արարքին (մեկ տարով վիզային ռեժիմը վերացնելու): Մենք նույնը կանենք», — ասել է Ռուսաստանի առաջնորդը Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ Լի Հունչժոնգի հետ հանդիպման ժամանակ:

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ««Ցանկացողների կոալիցիան» (երկրները, որոնք հայտարարում են Ուկրաինային անվտանգու…

    🇪🇺😂🇺🇦 ««Ցանկացողների կոալիցիան» (երկրները, որոնք հայտարարում են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու պատրաստակամության մասին) այսօր Թրամփից չեն ստացել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ մանրամասներ». Մակրոն
    🗣🛢 Միևնույն ժամանակ, Reuters-ը, հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին, հաղորդում է, որ Թրամփը «Ցանկացողների կոալիցիայի» անդամների հետ այսօրվա զրույցում պահանջել է, որ Եվրոպան դադարեցնի ռուսական նավթի գնումները։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը Վաշինգ…

    🇦🇲🇺🇸 Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը Վաշինգտոնի հռչակագրի համատեքստում
    🔴 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
    💬 Հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք կարևորել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունները, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերը: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունների և տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարի շուրջ:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք