Category: Առաջին Զանգ

  • Հերթական ապացույցն այն բանի, որ միջանցքի կառավարումը հանձնվել է երրորդ ուժի Ըս…

    ⚡️⚡️⚡️ Հերթական ապացույցն այն բանի, որ միջանցքի կառավարումը հանձնվել է երրորդ ուժի
    🗣 Ըստ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ Հարավային Կովկասում արտատարածաշրջանային խաղացողների հնարավոր ներկայությունը մտահոգիչ է։
    🗣️ «Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում ապաշրջափակման գործընթացին: Մենք դրան աջակցում ենք, քանի որ նրանք մեր դաշնակիցներն են: Հայաստանի և Ադրբեջանի հետ առանձին-առանձին մենք ունենք միանգամայն նորմալ տնտեսական հարաբերություններ։ Ավելին, մենք Հայաստանի հետ դաշնակիցներ ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Նրանց միջեւ նորմալ հարաբերությունները նոր հնարավորություններ կբացեն համատեղ զարգացման համար եւ օգուտներ կբերեն տարածաշրջանի բոլոր երկրներին»,- հայտարարել է Օվերչուկը։
    🔥 ՌԴ փոխվարչապետը նաև հավելել է, որ Հարավային Կովկասում արտատարածաշրջանային խաղացողների հնարավոր ներկայությունը մտահոգիչ է, մտավախություն կա, որ նրանց ներկայությունը կխախտի ստեղծված հավասարակշռությունը այս շատ փխրուն տարածաշրջանում։
    🗣️ «Չի կարելի չասել, որ մտահոգություն կա Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ներկայացուցիչների հնարավոր ներկայության վերաբերյալ։ Մտավախություն կա, որ նման ներկայությունը կխախտի ստեղծված հավասարակշռությունը այս շատ փխրուն տարածաշրջանում»,- ասել է ՌԴ փոխվարչապետը:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ինչ կլինի, եթե հայ հասարակությունը իմանա, որ Փաշինյանը երկրի առանցքային հատվածը…

    🇦🇲🇦🇿🇹🇷 Ինչ կլինի, եթե հայ հասարակությունը իմանա, որ Փաշինյանը երկրի առանցքային հատվածը հանձնել է թուրքերին
    📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Հաջորդ շաբաթ, ըստ որոշ ԶԼՄ-ների, Երևան կժամանեն ինչ-որ ամերիկացիներ՝ քննարկելու TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև որպես «Թրամփի ճանապարհ» կամ «Զանգեզուրի միջանցք»։ Կարճ ասած՝ խոսքը Սյունիքի մարզով անցնող չարաբաստիկ ճանապարհի մասին է, որը Փաշինյանը որոշել է հանձնել վարձակալության 99 տարով՝ հետագայում նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ։ Այսինքն, մարդկային կյանքի չափանիշներով՝ անժամկետ։
    🔴 Այդ ճանապարհով նա պարտավորվել է ապահովել ադրբեջանական մեքենաների անխոչընդոտ անցումը։
    🔴 Մինչ այժմ մնում է անհայտ՝ ովքեր են այդ ամերիկացի հյուրերը։ Գրում են, թե «ԱՄՆ-ի տարբեր շրջանակների ներկայացուցիչներ» են։ Նույնիսկ վախենալու է ենթադրել՝ հատկապես որ շրջանակների ներկայացուցիչներն են գալու Հայաստան։ Միակ բանը, որ կարելի է հաստատակամ պնդել, այն է, որ որևէ մեկը չի պատրաստվում լուսավորել հայ ժողովրդին այս հողակտորի վարձակալման գործարքի վերաբերյալ։ Քննարկումները տեղի կունենան փակ ձևաչափով. հյուրերը չունեն ժամանակ և ցանկություն՝ հաշվի նստելու հայերի՝ նման հարցերի վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքին։ Չեն հրապարակվում այցի մանրամասներն ու օրակարգը։ Հայտնի է միայն, որ խոսքը վերաբերում է ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքական ասպեկտներին, և որ կայացվելիք որոշումները կապված կլինեն «տարածաշրջանում նոր լոգիստիկ իրականության ձևավորման» հետ։
    🔴 Այսինքն, ի վերջո, հայ հասարակությանը պարզապես կանգնեցնելու են փաստի առաջ. ահա ձեզ նոր իրականություն, որտեղ ԱՄՆ-ը փաստացի վերահսկում է մեր ամբողջ սահմանը Իրանի հետ՝ բոլոր բացասական հետևանքներով, որոնք բխում են հարևանին այդպիսի «վատություն» անելուց։
    🔴 Իսկ Սյունիքով անխոչընդոտ սլանում են ադրբեջանական մեքենաներ՝ բեռնված Աստված գիտի ինչով, քանի որ մեզ չեն թույլատրում դրանք զննել։ Եվ չհամարձակվես վիճել, չէ՞ որ դիմացդ կանգնած են մեծն ԱՄՆ-ի տարբեր շրջանակների ներկայացուցիչներ։
    🔴 Որոշ իմաստով նման հարցերի լուծման ոճը խոսուն է։ ԱՄՆ-ը չի պատրաստվում հաշվի նստել Հայաստանի հետ։ Հողը հանձնեցիք վարձակալության՝ հիանալի, հիմա մի խանգարեք մեծ քեռիներին։
    🔴 Բայց եկեք չլինենք հոռետես և փորձենք տեղի ունեցողում ինչ-որ դրական բան գտնել։ Ամերիկացիների այցն ունի մեկ դրական կողմ՝ այդ «տարբեր շրջանակների ներկայացուցիչները» բարեհաճել են անձամբ գալ Երևան։ Այսինքն, ՀՀ ԱԳՆ-ը գոնե մի փոքր կխնայի Փաշինյանի արտասահմանյան ուղևորությունների ծախսերը։ Դե, ինչպես հայտնի է դարձել, Փաշինյանն արդեն աշնան սկզբին սպառել է ամբողջ տարվա արտասահմանյան ուղևորությունների բյուջեն, և ԱԳՆ-ը շտապ կերպով միջոցներ է հայցում նոր շրջագայությունների համար։ Բացակայող 60 միլիոնը վերցվել է Հայաստան-Սփյուռք համագործակցության ծրագրերից, որոնք ուղղված էին Սփյուռքի ներուժի օգտագործմանը՝ երկրի զարգացման համար։ Համարվում է, որ Փաշինյան–Հակոբյան զույգի ուղևորությունները ավելի մեծ օգուտ են բերում երկրին։ Ի՞նչ կարող ես ասել՝ Փաշինյանը իսկապես զուր չի գնացել արտասահման. ինչպիսի ձեռքբերումներ՝ միջանցք բացեց ադրբեջանցիների համար, սահմանը Իրանի հետ հանձնեց վարձակալության, ՇՀԿ-ում խայտառակվեց, նրա ԵՄ դիմումը «ընդունվեց ի գիտություն», Ալիևի հետ սուրճ խմեց, Էրդողանի հետ քահ-քահ ծիծաղեցին։ Բա «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը քանի՞ անգամ ներկայացրեց՝ ցավոք, նախապես դատապարտված ձախողման։ Այս ամենը, անկասկած, արժեր հայաստանյան բյուջետային ծախսերը։
    🔴 Բայց թեև ամերիկացի հյուրերի կողմից շատ սիրալիր էր անձամբ գալը, նրանց բազմաթիվ հարցեր կան։ Հատկապես հետաքրքիր է՝ ով է իրականում կանգնած նախագծի և այն «մասնավոր ամերիկյան ընկերության» հետևում, որին Փաշինյանը փոխանցել է Սյունիքը։
    🔴 Տնտեսագետ — փորձագետները «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառու են համարում Թուրքիային. չէ՞ որ հենց նրանից է եկել միջանցքի վարձակալման նախաձեռնությունը՝ «մասնավոր ամերիկյան ընկերության» միջոցով։ Այսպիսով, թուրքական մասնակցության մասին ենթադրությունը լիովին բնական է։
    🔴 Այդ դեպքում հասկանալի է, թե ինչու չեն բացահայտվում գործարքի մանրամասները։ Քանի որ, եթե հայ հասարակությունը իմանա, որ Փաշինյանը երկրի առանցքային հատվածը հանձնել է թուրքերին, նրա համբերությունը հնարավոր է՝ վերջնական կհատի»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «ՀՀ-ն Ադրբեջանից օդային անցում է հայցել վարչապետի օդանավի համար և ստացել դրական…

    🇦🇿🛩️🇦🇲 «ՀՀ-ն Ադրբեջանից օդային անցում է հայցել վարչապետի օդանավի համար և ստացել դրական պատասխան». Փաշինյանի խոսնակ
    🌐 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
    🗣️ «Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչապետի օդանավը ս/թ օգոստոսի 30–ին Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի և սեպտեմբերի լույս 6–ի գիշեր վերադարձել Հայաստան:
    🔴 Ս/թ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հաստատումից հետո, Հայաստանի համապատասխան մարմինները Ադրբեջանից օդային անցում են հայցել ՀՀ վարչապետի օդանավի համար և ստացել դրական պատասխան։ Այս փաստը դիտարկում ենք որպես գործնական քայլ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար։
    🔴 Հիշեցնեմ, որ ադրբեջանական ինքնաթիռները տևական ժամանակ ՀՀ օդային տարածքով ապահովում են հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջև»,- գրել է նա:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Թրամփը «ընկավ Նիկոլի աչքից» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բելառուսի նախագահ Ալեքսան…

    😂😆 Թրամփը «ընկավ Նիկոլի աչքից»
    🇺🇸🇧🇾 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին անվանեց մեծ հարգանք վայելող անձնավորություն և ուժեղ առաջնորդ
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Դոնալդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը Պատերազմի նախարարութ…

    ⚡️⚡️⚡️ Դոնալդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը Պատերազմի նախարարություն (Department of War) վերանվանելու մաաին
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Քարին տակում ու ամբողջ Արցախում սենց հազարով անկոտրում ու արև բալիկներին ևս Փաշ…

    🇦🇲🇦🇲 Քարին տակում ու ամբողջ Արցախում սենց հազարով անկոտրում ու արև բալիկներին ևս Փաշինյանը դավաճանեց ու հանձնեց
    🇦🇲 Արցախը կյանք էր։ Արցախը մարդիկ էին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Բաքվում տեղի է ունեցել Արցախի գերեվարված առաջնորդների և այլ հայերի դեմ հերթական …

    🔽Բաքվում տեղի է ունեցել Արցախի գերեվարված առաջնորդների և այլ հայերի դեմ հերթական «դատավարությունը»
    ‼️Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօր հրապարակվել են 15 գերիների բոլոր «ցուցմունքները»։
    ⚡️Հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները` Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի …

    🇦🇲🇦🇿Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները` Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի ղկավարությամբ, փոխադարձ այցելություններ են կատարել ՀՀ տարածք և Ադրբեջանի տարածք. ՀՀ ԱԳՆ

    Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների/հատվածամասերի սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման և դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով:

    ‼️Գրիգորյանն ու Մուստաֆաևը մտքեր են փոխանակել պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման կազմակերպման շուրջ:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Դժվար է գտնել ավելի լավ նկար, որը կնկարագրի, թե ինչ է անում Արամ Սարգսյանը Վազգ…

    🤬 Դժվար է գտնել ավելի լավ նկար, որը կնկարագրի, թե ինչ է անում Արամ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի կյանքի գործի հետ
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Սահմանադրության փոփոխությանը պատրաստ է կողմ քվեարկել հարցվածների միայն 12.2%-ը …

    ❗️📊 Սահմանադրության փոփոխությանը պատրաստ է կողմ քվեարկել հարցվածների միայն 12.2%-ը
    🔴 58%-ը համոզված է, որ Սահմանադրության փոփոխությունը ՀՀ ներքին գործն է և որևէ երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, իրավունք չունի ազդելու գործընթացի վրա։
    🔴 25.1%-ը այն գնահատել է Ադրբեջանի քաղաքական ծուղակ՝ համոզմունքով, որ անկախ փոփոխությունից, Բաքուն համաձայնագիր չի ստորագրի։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք