Category: Առաջին Զանգ

  • Իրանում հրաժեշտ են տալիս Մինաբի տարրական դպրոցին իսրայելական հարվածների հետևանքո…

    😭Իրանում հրաժեշտ են տալիս Մինաբի տարրական դպրոցին իսրայելական հարվածների հետևանքով սպանված 168 աղջիկներին
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    👩🏻‍🎓Жестокий мир На фотографии — могилы, которые роются для более чем 160 невинных девочек, погибших в начальной школе во время американо-израильской бомбардировки. Их тела были изуродованы. Вот как выглядит «спасение», обещанное «миротворцем» Трампом. От…

  • Մեկնում է Վրաստան Մարտի 3-4-ը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստա…

    🇦🇲🇬🇪 Մեկնում է Վրաստան
    🔴 Մարտի 3-4-ը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան. նախատեսված է հանդիպում Վրաստանի վարչապետի հետ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Իշխանության կռիվ. Աննայի իշխանությունն ինչ-որ պահի ավելի մեծ է եղել, դա դուր չի…

    📌 Իշխանության կռիվ. Աննայի իշխանությունն ինչ-որ պահի ավելի մեծ է եղել, դա դուր չի եկել Փաշինյանին
    📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի ամուսնալուծության վերաբերյալ այս օրերին բազում վարկածներ շրջանառվեցին։ Դրանք համադրելով՝ մենք հետեւյալ պատկերը ստացանք․ դեռ տարիներ առաջ 2019-20 թվականներին, նրանց հարաբերությունները մի փուլ խիստ վատացել էին, եւ մոտ մեկ տարի կամ ավելի, նրանք իրար հետ չէին «ապրում», սակայն այդ ճգնաժամը երկուստեք ջանքերով հաջողվել է հաղթահարել, բայց վիճակը կրկին սրվել է 2025-ի կեսերին:
    🔴 Աննա Հակոբյանի Չինաստանում ուսանելու ծրագիրն էլ այդ ճգնաժամի հետեւանք էր, սակայն մեկնելը «չի փրկել» ամուսնությունը: Այն, որ կինը տեւական ժամանակ ամուսնու կողքին չէր, եւս վկայում է լարված հարաբերությունների մասին: Չնայած մի քանի փորձ արել են ցույց տալու, որ ամեն ինչ նորմալ է:
    🔴 Իսկ 25-ի վերջին կոնֆլիկտը սրվել է: Այս վերջին 3 ամիսներին, ըստ որոշ լուրերի, Փաշինյանն Աննա Հակոբյանին «աքսորել» էր Սեւանի կառավարական ամառանոց եւ, ըստ այդ լուրերի, արգելել իր թիկունքում որեւէ քայլ կատարել:
    🔴 Ենթադրում ենք, որ նրա իշխանությունն ինչ-որ պահի ամուսնու իշխանությունից մեծ է եղել, եւ նա փորձել է կառավարման լծակներն իր ձեռքը վերցնել, ինչը դուր չի եկել ամուսնուն:
    🔴 Ըստ ամենայնի, վերջինս նաեւ գիտակցել է, որ նախընտրական փուլում կնոջ ակտիվությունը կարող է վնասել իրենց վերարտադրությանը, եւ փորձել է պասիվացնել նրան:
    🔴 Սակայն վիրավորված տիկինը որոշել է, որ դա իր իրավունքների ոտնահարում է, եւ վճռել է յուրովի «պատժել» ամուսնուն նրա հեղինակությանն անդառնալի հարված հասցնելով»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք «Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փա…

    🗣🗳️📊 Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք
    📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու 50 քպականներն այս օրերին ներկուսակցական քարոզարշավով են զբաղված։ Մինչ տարածաշրջանը եռում է, Փաշինյանն ու իր թիմը զբաղված են «պեռաշկի» և «կուկուռուզ» ուտելով, հընթացս էլ հանդիպումների բեմադրություններ կազմակերպելով։
    🔴 ՔՊ-ում իրականում ամեն ինչ այնքան էլ անամպ չէ, ինչպես փորձում են ներկայացնել։ «Փաստի» տեղեկություններով, ԱԱԾ-ն Փաշինյանին է փոխանցել վերջին հարցման արդյունքները, ըստ որոնց, ՔՊ-ն անհուսալիորեն պարտվում է բոլոր ճակատներում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեպետ ՔՊ-ի վարկանիշը 14 տոկոս են գնահատում, բայց հիմնական ընդդիմադիր ուժերը աստիճանաբար լուրջ թափ են հավաքել, և արդեն շաբաթներ անց Փաշինյանի գլխավորած կուսակցությունը նույնիսկ հարցումներով առաջատարը չի լինի։ Այդ հարցումների թեման քննարկվել է նաև «ուրախ ավտոբուսում», որով ՔՊ ընտրական ցուցակի ամենաբարձր ձայներ ստացած 50 անձինք շրջագայում են տարբեր մարզերով։
    🔴 Մեր ունեցած տեղեկություններով, սեփական վարկանիշը բարձրացնելու այլ տարբերակ չգտնելով՝ Փաշինյանը գրեթե բոլոր նախարարներին հանձնարարել է պոպուլիստական նոր առաջարկներ մշակել՝ հանրությանը ներկայացնելու համար։ Հենց իր ծննդավայր Իջևանում, օրինակ՝ նա հայտարարել է, թե կառավարությունը յուրաքանչյուր տարի գնաճի չափով թոշակները բարձրացնելու որոշում կընդունի։ «Ես որոշում եմ կայացրել։ 2027 կամ 2028 թվականից, դա կորոշենք… քանի որ մենք եկել, թոշակների առումով հասել ենք սպառողական զամբյուղին, հիմա, որպեսզի հետ չգնանք, մենք ամեն տարի առնվազն գնաճի չափով կավելացնենք թոշակը»,- ասել է Փաշինյանը։ Ֆինանսների նախարարությունը, ի դեպ, դեմ է եղել թոշակների ինդեքսավորման որոշմանը, բայց Փաշինյանը հանգստացրել է նախարարին, թե ընտրություններ են դիմացը, հարկավոր է շահել թոշակառուների սիրտը։
    🔴 Մյուս նախարարություններն էլ հրահանգ են ստացել տարբեր «նախաձեռնություններ» սկսել, դրանք ընտրություններից առաջ թմբկահարել»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Աննայի գնալուց ամենաշատ նեղսրտողներից մեկը Կճոյանն է եղել «Իրավունք» օրաթերթը գ…

    📌 Աննայի գնալուց ամենաշատ նեղսրտողներից մեկը Կճոյանն է եղել
    📰 «Իրավունք» օրաթերթը գրում է. «Համառ լուրեր են պտտվում, որ Աննայի հորանց տուն, ավելի ճիշտ «վարձով բնակարան» գնալուց ամենաշատ նեղսրտողներից մեկը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է եղել: Չէ, պատճառն այն չէ, որ, որպես հոգեւորական, տխրել է, որ «հայկական ավանդական» ընտանիք է քանդվում: Պատճառները շատ ավելի մարդկային են:
    🔴 Այն է Կճոյանը հասկանում է, որ Աննայի հեռանալուց, որ կողմից էլ որ փորձում ես մոտենալ, հեչ լավ հոտ չի գալիս: Հանրագումարում, դա ամենեւին էլ լավ չի խոսում Փաշինյանի դիրքերի ամրության մասին, առավելեւս, երբ դա դիտարկում ես այնպիսի հզոր կառույցի հետ հակամարտության տեսանկյունից, ինչպիսին է Հայ Առաքելական եկեղեցին:
    🔴 Այսքանից էլ զատ, մյուս տիրադավները, որոնք մինչ այս էլ ամեն բարեւելիս նաեւ խորը բողոք էին հայտնում Կճոյանին, թե բա այս ինչ արեցիր, հիմա կամաց–կամաց կարող են անգամ չբարեւել` իրենց «գցված» համարելով:
    🔴 Մի խոսքով, ինչպես տեղյակ աղբյուրն արտահայտվեց. «Աննայի հեռանալը լրիվ թեւաթափ է արել հեռացած սրբազաններին, որոնք լրջորեն սկսել են մտածել «անառակ որդու» կերպարի մեջ մտնելու մասին:
    🔴 Կճոյանն էլ դեմ չէր լինի, բայց, ասում են, այնպիսի թելերով է հասցրել կապվել Փաշինյանի հետ, որ հենց այնպես, անցնցում Էջմիածին վերադառնալը քիչ հավանական է համարում»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «ՀԷՑ-ը 100%-ով կպետականացվի, կճանաչվի հանրային գերակա շահ, փոխհատուցում կվճարվի…

    📌 «ՀԷՑ-ը 100%-ով կպետականացվի, կճանաչվի հանրային գերակա շահ, փոխհատուցում կվճարվի․ գործընթացն այդ փուլում է»․ Ռոմանոս Պետրոսյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Հայաստանում TRIPP-ը չպետք է գործիք դառնա օտարերկրյա ուժերի ձեռքում՝ ընդդեմ Իրա…

    🇮🇷🇺🇸🇦🇲 «Հայաստանում TRIPP-ը չպետք է գործիք դառնա օտարերկրյա ուժերի ձեռքում՝ ընդդեմ Իրանի». Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամի
    🗣️ «Մենք վերահաստատել ենք մեր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող նախագծին, եթե այն կարող է ապահովել Հայաստանի շահերը: Հայաստանի իշխանությունները մեզ անընդհատ հավաստիացրել են, որ ոչ մի պարագայում այդ ճանապարհը (TRIPP-ը) չի ստանա ռազմական կամ պաշտպանական նշանակություն, և որ այդ երթուղու նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությունը կպահպանվի: Մենք չենք ցանկանում հիմա ենթադրությունների մեջ մտնել՝ արդյոք Ամերիկան ունի նման ծրագրեր, թե ոչ: Մեր և Հայաստանի միջև վստահություն կա», — ասել է Շիրղոլամիմ:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք