📌 Աննայի գնալուց ամենաշատ նեղսրտողներից մեկը Կճոյանն է եղել📰 «Իրավունք» օրաթերթը գրում է. «Համառ լուրեր են պտտվում, որ Աննայի հորանց տուն, ավելի ճիշտ «վարձով բնակարան» գնալուց ամենաշատ նեղսրտողներից մեկը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է եղել: Չէ, պատճառն այն չէ, որ, որպես հոգեւորական, տխրել է, որ «հայկական ավանդական» ընտանիք է քանդվում: Պատճառները շատ ավելի մարդկային են:
🔴 Այն է Կճոյանը հասկանում է, որ Աննայի հեռանալուց, որ կողմից էլ որ փորձում ես մոտենալ, հեչ լավ հոտ չի գալիս: Հանրագումարում, դա ամենեւին էլ լավ չի խոսում Փաշինյանի դիրքերի ամրության մասին, առավելեւս, երբ դա դիտարկում ես այնպիսի հզոր կառույցի հետ հակամարտության տեսանկյունից, ինչպիսին է Հայ Առաքելական եկեղեցին:
🔴 Այսքանից էլ զատ, մյուս տիրադավները, որոնք մինչ այս էլ ամեն բարեւելիս նաեւ խորը բողոք էին հայտնում Կճոյանին, թե բա այս ինչ արեցիր, հիմա կամաց–կամաց կարող են անգամ չբարեւել` իրենց «գցված» համարելով:
🔴 Մի խոսքով, ինչպես տեղյակ աղբյուրն արտահայտվեց. «Աննայի հեռանալը լրիվ թեւաթափ է արել հեռացած սրբազաններին, որոնք լրջորեն սկսել են մտածել «անառակ որդու» կերպարի մեջ մտնելու մասին:
🔴 Կճոյանն էլ դեմ չէր լինի, բայց, ասում են, այնպիսի թելերով է հասցրել կապվել Փաշինյանի հետ, որ հենց այնպես, անցնցում Էջմիածին վերադառնալը քիչ հավանական է համարում»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք