ℹ️ Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, դատախազությունը մտադիր է մեղադրանքներ առաջադրել ոստիկանապետի նախկին երկու տեղակալների ևս, որոնք 2008 թ. մարտի 1-ին պաշտոնավարելիս են եղել։ Մասնավորապես, խոսքը առաջին փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանի, փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ-քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի մասին է։ Մահտեսյանն առաջին փոխոստիկանապետի պաշտոնից ազատվել է 2008 թ. հունիսին, Հունանյանը՝ 2013 թ. հոկտեմբերին։ Երկուսն էլ պահեստազոր ուղարկվելուց հետո առանձնապես ակտիվությամբ աչքի չեն ընկել։ Գագիկ Համբարձումյանն ազատվել էր պաշտոնից 2018 թ. հունվարին, իսկ արդեն 2021 թ. ընտրություններում «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում էր՝ 55-րդ տեղում։
🔴 Մեր աղբյուրների փոխանցմամբ, քրեական գործն այս նախկին ոստիկանների նկատմամբ հարուցվելու է նույն հոդվածով, ինչ Սաշա Աֆյանի դեպքում՝ Ազատության հրապարակից ցուցարարներին ուժով ցրելու և բռնություն գործադրելու համար»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք