Category: Առաջին Զանգ

  • Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ «Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, որ ն…

    🗣 Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ
    📰 «Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, որ նույնիսկ ԿԸՀ վիճարկվող տվյալներով հունիսի 7-ին քվեարկությանը մասնակցած քաղաքացիների հազիվ 49 տոկոսի ձայներն է ստացել, նորից «ինձ մանդատ են տվել» թեզն է շահարկում: Ի մասնավորի, նա օրերս վերստին սպառնալիքների տարափ է տեղացել ընդդիմադիրների հասցեին, թե՝ այս կանեմ, այն կանեմ (դե, հասկանալի է՝ «նստեցնել», «ունեզրկել», ջախջախել), ու մեկ էլ թե՝ «ժողովուրդն ինձ ասել է», «ժողովուրդն ինձ մանդատ է տվել»:
    🔴 Ստո՛պ: Չի՛ տվել: Չի՛ ասել: Բայց նախ՝ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգի, առավել ևս՝ դատական համակարգի կարգադրիչը չէ: Նա իրավունք էլ չունի կարգադրելու, էլ չենք ասում՝ պատժաչափեր ու պատժատեսակներ թելադրելու: Առհասարակ, երբ կառավարության ղեկավարն սկսում է կարգադրել, թե ում բռնեն, ով «նստի» ու որքան «նստի», դա ինքնին նշանակում է, որ նա իր լիազորություններն անցնում է: Չնայած, նորություն չէ:
    🔴 Սակայն կա ոչ պակաս էական, հիմնական պահ. ժողովրդի անունից խոսելու իրավունք ու տեղ Նիկոլ Փաշինյանն այլևս չունի (ընդհանրապես, չի էլ ունեցել, որովհետև ոչ ոք իրավունք չունի ողջ ժողովրդի անունից խոսել, բայց հիմա՝ առավել ևս): Շատ պարզ պատճառով՝ ժողովրդից ստացած մանդատ չունի:
    🔴 Ժողովուրդն, առհասարակ, ամբողջությունն է: Իսկ Փաշինյանին, կրկնենք. անգամ յուրային ԿԸՀ տվյալներով ձայն էր տվել քվեարկության մասնակիցների հազիվ 49 տոկոսը: Եթե բոլոր ընտրողների հաշվարկով դիտարկենք, ապա նույնիսկ հազիվ 23-24 տոկոսը: Ինչպես էլ հաշվես, դա 100, այսինքն՝ «ժողովուրդ» չի անում:
    🔴 Դաժան իրողությունն այն է, որ ժողովրդի պարզ մեծամասնությունը նրան՝ Նիկոլ Փաշինյանին մերժել է: Մաթեմատիկան ասում է, որ 51-ը մեծ է 49-ից: Այնպես որ, պետք չէ բոլոր տեսակի անձնական, քաղաքական վրեժխնդրություններն ու անօրինականությունները գցել ժողովրդի «գրպանը»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ռուսաստանի խորքերին հասցվող հարվածների պատասխանը կդառնա Ուկրաինայի նոր տարածքնե…

    🇷🇺🇺🇦 Ռուսաստանի խորքերին հասցվող հարվածների պատասխանը կդառնա Ուկրաինայի նոր տարածքների գրավումը
    🗣️ «Որքան շատ հակառակորդը փորձի հարվածներ հասցնել Ռուսաստանի քաղաքացիական օբյեկտներին, այնքան ավելի մեծ անվտանգության գոտի ստիպված կլինենք ստեղծել հարակից տարածքում», — հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ՊՆ-ում ընդդիմադիրների որս է սկսվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս պաշտպանա…

    🇦🇲🗳️ ՊՆ-ում ընդդիմադիրների որս է սկսվել
    📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս պաշտպանական գերատեսչության ամենաբարձր օղակներից ներքին հրահանգ է իջեցվել անձնակազմին խորհրդարանական ընտրություններին ներգրավվածության հարցով «ներկա-բացակա» անել բանակում: Այն է՝ հասկանալ, թե ովքեր են կատարել հունիսի 7-ից առաջ իջեցված հրահանգը, ովքեր չեզոք դիրք գրավել եւ հատկապես՝ բացահայտել սաբոտաժ անողներին, հրահանգը չկատարողներին, որոնց հորդորելու են ազատման դիմումներ ներկայացնել։
    🔴 Նրանք, ովքեր եռանդով են կատարել վերեւից իջած հրահանգը, առաջխաղացում կունենան, նրանք, ովքեր թերացել են` պաշտոնի իջեցում։ Մենք դեռեւս նախընտրական շրջանում գրել էինք, որ բանակում անձնակազմի ներքին հրահանգավորման պատասխանատվությունը դրված է եղել ոչ միայն զինվորական հրամանատարների, այլեւ տվյալ տարածքների ուժայինների վրա, որոնք համակարգել են ընտրություններին ՔՊ-ի համար ձայն բերելու գործընթացը: Երբեմն ընտանյոք հանդերձ ներգրավված են եղել եւ ակտիվ դերակատարում ունեցել: Իսկ քվեարկության օրը համակարգել են շարքայիններին տեղամաս տանելու գործն ու վերահսկել, թե ինչպես են քվեարկում ծառայողները»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Պապիկյանը սկզբից Նիկոլի հետ հանձնեց Արցախը, իսկ հիմա արցախցի գեներալին վազցնում…

    😫😫😫 Պապիկյանը սկզբից Նիկոլի հետ հանձնեց Արցախը, իսկ հիմա արցախցի գեներալին վազցնում է թենիսի գնդակի հետևից
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ Կալանքի տակ գտ…

    ☄️ Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ
    🔴 Կալանքի տակ գտնվող «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պահանջելով պարտավորեցնել նրան դատարանի՝ հայցը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հերքել Անդրանիկ Թևանյանի հասցեին տարածված՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները։
    ➡️ Հերքումը պահանջվում է հրապարակել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով, Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքէջով, «Առաջին լրատվական ալիք» կայքէջով և «Լուրեր» YouTube ալիքով՝ «Լուրեր»-ի գլխավոր թողարկման ընթացքում՝ գրավոր և բանավոր տեսագրության ձևով՝ չզիջելով հրապարակված տեղեկատվությանը՝ հրապարակման ժամանակի, ձևավորման և նյութի ներկայացման կարևորության առումով։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն…

    🇦🇲🇧🇾 «Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին». ՀՀ ԱԳՆ
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ոտի վրա պիտի հանդիպի Միշուստինի հետ Փաշինյանի անունը հանվել է Եկատերինբուրգում…

    😂😄😆 Ոտի վրա պիտի հանդիպի Միշուստինի հետ
    🗣 Փաշինյանի անունը հանվել է Եկատերինբուրգում կայանալիք «ԻՆՈՊՐՈՄ-2026» ցուցահանդեսի բանախոսների ցանկից։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    🤔 Մեր աղբյուրը վարչապետի աշխատակազմում մեզ դեռ չի խաբել 🔴 Եկատերինբուրգում հուլիսի 6-9-ը կայանալիք «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկում նշված են մի շարք երկրների վարչապետերի անուններ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի անունը։…

  • Օրենքն ընդունվեց. Արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը սա…

    🗳️ Օրենքն ընդունվեց. Արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակվեց
    🔴 Ըստ օրենքի՝ քվեարկելու իրավունքից զրկվում են այն քաղաքացիները, որոնք ընտրացուցակները հրապարակելուց առաջ վերջին երկու տարվա առնվազն կեսը՝ մեկ տարին հայրենիքում չեն եղել։
    🔴 Բացառություն է սահմանվում միայն ուսման մեկնածների և պետական գործուղումների համար։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Ինձ ուղղակի ապշեցնում են տնտեսության մասին մեր պատկերացումները։ Մենք հասել ենք…

    ℹ️ «Ինձ ուղղակի ապշեցնում են տնտեսության մասին մեր պատկերացումները։ Մենք հասել ենք նրան, որ նույնիսկ տնտեսությունն ենք բաժանում ռուսամետ-արևմտամետի։ Սա նորմալ չէ։ Գիտե՞ք հիմա ինչ է կատարվում ռուսական շուկայում։ Հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». Գագիկ Ծառուկյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    🇷🇺🇦🇲🇦🇿 «ՌԴ շուկայում հայկական ապրանքների տեղը արագ զբաղեցնում են ադրբեջանականները. Չի կարելի նման բան թույլ տալ». Ծառուկյան 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք