Category: Առաջին Զանգ

  • Ադրբեջանում ոչ ոք պատրաստ չէ խաղաղության՝ ո՛չ Ալիևը, ո՛չ նույնիսկ դպրոցների ուս…

    🇦🇿 Ադրբեջանում ոչ ոք պատրաստ չէ խաղաղության՝ ո՛չ Ալիևը, ո՛չ նույնիսկ դպրոցների ուսուցիչները
    🔴 Գյուղական դպրոցում տեղի ունեցած այս միջադեպն այն դեպքն է, երբ TikTok-ի մի կարճ տեսանյութն ավելի մեծ ազդակ թ, քան միջազգային հարթակներում բաքվի պարագլուխի բազմամշակութայնության մասին տասնյակ ելույթները:
    🔴 Մինչ բարձր ամբիոններից հնչում են Ադրբեջանի՝ Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների համար ընդհանուր տուն դառնալու պատրաստակամության մասին կարգախոսները, իրականում մենք տեսնում ենք, թե ինչպես է ուսուցիչը՝ մի մարդ, ով պաշտոնապես պետական արժեքներ է փոխանցում, երեխայի մայրենի լեզուն վերածում է ծաղրանքի առարկայի:
    🔴 Եթե երկրի ներսում նույնիսկ բնիկ ժողովուրդները, ինչպիսիք են թալիշները, պետական հաստատության պատերի ներսում բախվում են հրապարակային «բուլինգի» իրենց ինքնության համար, ապա հայ ժողովրդի հետ խաղաղության մասին ցանկացած հայտարարություն սկսում է դիտվել որպես սոսկ դեկորացիա, կան նախընտրական նվեր ՔՊ-ին։
    🔴 Խաղաղությունը չէ որ միայն սահմանին կրակոցների բացակայությունը չէ. դա նախևառաջ հոգեբանական պատրաստակամությունն է ընդունել «ուրիշին»՝ առանց նրան նվաստացնելու կամ ձուլելու փորձերի:
    🔴 Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ մղվող «Խաղաղության դարաշրջանի» հայեցակարգի համար նման կադրերը դառնում են թունավոր: Ինչպե՞ս կարելի է ընդհանուր ապագա կառուցել մի հարևանի հետ, որտեղ նույնիսկ կենցաղային մակարդակում այլությունը ոչ թե հարգանք է առաջացնում, այլ հեգնական ծիծաղ:
    🔴 Արդյունքում մենք տեսնում ենք հսկայական անդունդ մեծ դիվանագիտության և սոցիալական իրականության միջև: Կարելի է ստորագրել հարյուրավոր փաստաթղթեր հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, բայց եթե «ատելության խոսքը» մնում է նորմ դպրոցական դասարանում, ցանկացած «խաղաղության դարաշրջան» վտանգում է մնալ լոկ ժամանակավոր դադար՝ պատերազմի նոր փուլից առաջ:
    🔴 Իրական խաղաղությունը Հարավային Կովկասում կսկսվի ոչ թե Բրյուսելում կամ Վաշինգտոնում, այլ այն պահին, երբ Ադրբեջանի գյուղական դպրոցի ուսուցիչը լեզուների բազմազանության մեջ տեսնի իր երկրի հարստությունը, այլ ոչ թե սոցցանցերում երեխայի վրա «կայֆավատ անելու» առիթ:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Հնդկաստանը ինքնուրույն որոշումներ կկայացնի ռուսական նավթի գնումների վերաբերյալ…

    🇮🇳🛢🇷🇺 «Հնդկաստանը ինքնուրույն որոշումներ կկայացնի ռուսական նավթի գնումների վերաբերյալ». Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկար
    🗣️ «Հնդկաստանը կշարունակի կայացնել ինքնուրույն որոշումներ, և այդ որոշումները միշտ չէ, որ ձեր ճաշակով կլինեն։ Մենք հասկանում ենք սա։ Դուք ստիպված կլինեք հաշտվել դրա հետ», — ասաց Ջայշանկարը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք երկիրը կհրաժարվի ռուսական նավթից, ինչպես դա պնդում են Վաշինգտոնից։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Տեղը տեղին սաղ ասեց Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք Արգելվել է Վեհափառ Հայրապետի…

    👌 Տեղը տեղին սաղ ասեց
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    ⚡️⚡️⚡️ Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից․ սա պատմական ամոթալի գործողություն է 🗣️ «ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել…

  • «Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ակնհայտ հակասահմանադրական և հակաօրինական այ…

    ⚡️⚡️⚡️ «Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ակնհայտ հակասահմանադրական և հակաօրինական այս կեցվածքով իշխանությունը խոչընդոտում է Վեհափառ Հայրապետի հովվապետական գործունեությունը»։
    📣 Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
    🗣️ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է և խորը վրդովմունք հայտնում ՀՀ դատախազության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և Նորին Սրբության ելքը Հայաստանից արգելելու փաստի առնչությամբ:
    🔴 Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ։
    🔴 Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ակնհայտ հակասահմանադրական և հակաօրինական այս կեցվածքով իշխանությունը խոչընդոտում է Վեհափառ Հայրապետի հովվապետական գործունեությունը։
    🔴 Այս ամենը նաև անհարգալից վերաբերմունք է միլիոնավոր հավատացյալների և դարավոր այն կառույցի հանդեպ, որը եղել և մնում է հայոց պետականության անսասան հենասյունը։
    🔴 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում անհապաղ վերանայել Հայոց Հայրապետի, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և քարտուղարի նկատմամբ կայացված ապօրինի որոշումները, ինչը պառակտում է մեր հասարակությունը, նսեմացնում հայրենի պետության վարկն ու հեղինակությունը»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    ⚡️⚡️⚡️ Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից․ սա պատմական ամոթալի գործողություն է 🗣️ «ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել…

  • Սա հիմար քաղաքական գործչի տիպիկ օրինակ է։ Թրամփն էլ ուզում Գրենլանդիան խլել իրեն…

    😂🤪Սա հիմար քաղաքական գործչի տիպիկ օրինակ է։ Թրամփն էլ ուզում Գրենլանդիան խլել իրենցից, բայց սա էլ Մոսկվան է ուզում ռմբակոծել։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից․ սա պատմական ամոթալի գործողություն…

    ⚡️⚡️⚡️ Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից․ սա պատմական ամոթալի գործողություն է
    🗣️ «ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը: Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»:
    🌐 Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիակա…

    🇦🇿☄️🇦🇲ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
    ‼️Արմեն Գրիգորյանը ողջունել է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան, կարևորել նման ձևաչափով երկկողմ շփումները փոխվստահության ամրապնդման և բարիադրացիական հարաբերությունների զարգացման գործում։
    Նա զրուցակիցներին ներկայացրել է խաղաղության գործընթացը, անդրադարձել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկային, նաև պատասխանել է հարցերին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    ☄️Հայաստանում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Բաքու 26» ալիքը փորձում է համոզել իր ընթերցողներին, որ ստախոսությունը նորմալ է…

    🤢🇦🇿 «Բաքու 26» ալիքը փորձում է համոզել իր ընթերցողներին, որ ստախոսությունը նորմալ է
    🤪 Որ նույն երևույթի մասին տարբեր բաներ ասելը՝ կախված նրանից, թե իշխանության ես, թե ոչ, նորմալ է։ #անբարոյականնիկոլոկաններ
    🗣Փաշինյանի մեդիա մարմնավաճառները արդարացնում են մարդկանց մոլորեցնելը։
    🇦🇲🤝🇦🇿 Սակայն Փաշինյանը հետևողական է այս համատեքստում. նա միշտ Արցախը համարել է ադրբեջանական, իսկ իշխանության գալով՝ Արցախը հանձնել է Ադրբեջանին։
    🇹🇷👍 Լրագրող Փաշինյանի և վարչապետ Փաշինյանի գործողությունները միշտ եղել են Արցախի դեմ և Թուրքիայի օգտին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ԱՄՆ-ն աշխատում է Իրանի հետ համաձայնագրի վրա․ ՌուբիոՆախատեսվում է, որ հատուկ դեսպ…

    🇺🇸🇮🇷ԱՄՆ-ն աշխատում է Իրանի հետ համաձայնագրի վրա․ Ռուբիո
    ‼️Նախատեսվում է, որ հատուկ դեսպանորդ Ուիտկոֆը և նախագահի փեսան՝ Քուշները, մոտ ապագայում՝ երեքշաբթի օրը Ժնևում կհանդիպեն իրանական կողմի հետ, ասել է ԱՄՆ պետքարտուղարը Bloomberg-ին տված հարցազրույցում։

    «Կտեսնենք՝ արդյոք կարող ենք առաջընթաց գրանցել»։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակայությունը չի ավարտվի ուկրաինական պատերազմից հ…

    🇬🇧🇷🇺🇺🇦 Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակայությունը չի ավարտվի ուկրաինական պատերազմից հետո. Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է
    🗣️ «ՆԱՏՕ-ն զգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է ռազմական ուժ կիրառել դաշինքի դեմ մինչև այս տասնամյակի վերջը: Մենք պետք է կարողանանք կանխել ագրեսիան, ու անհրաժեշտության դեպքում մենք պետք է պատրաստ լինենք կռվելուն»։ — հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
    💪🔫 «Եթե Ուկրաինայում խաղաղության համաձայնագիր կնքվի, Ռուսաստանի վերազինումը միայն կարագանա, և Եվրոպայի համար սպառնալիքը չի ավարտվի։ Այն կուժեղանա։ Հետևաբար, մենք պետք է հստակ արձագանքենք այս սպառնալիքին։ Մենք պետք է ամրապնդենք մեր կոշտ ուժը։ Որովհետև դա մեր ժամանակների արժույթն է», — հավելել է նա։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք