Category: Առաջին Զանգ

  • Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի, դատարանը մերժեց ներկայացված …

    ‼️Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի, դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունները
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Գերձայնային փաստարկ. Ռուսաստան-ՆԱՏՕ դիմակայությունը մեզ ավելի ու ավելի է մոտեցն…

    🇷🇺🛡 Գերձայնային փաստարկ. Ռուսաստան-ՆԱՏՕ դիմակայությունը մեզ ավելի ու ավելի է մոտեցնում համաշխարհային պատերազմին
    📰 Ամերիկյան «Military Watch Magazine» պարբերականը գրում է. «Արդիականացված ռուսական Տու-160Մ-ն օժտված է բացառիկ տեխնիկական բնութագրերով: Կատարելագործված «Սպիտակ կարապները» ունակ են զրոյացնել Արևմուտքի կրիտիկական ենթակառուցվածքները 5000 կիլոմետր հեռավորությունից՝ մնալով լիովին անխոցելի:
    🔴 Ռուսաստանի օդատիեզերական ուժերը տեղակայել են Տու-160 միջմայրցամաքային գերձայնային ռազմավարական ռմբակոծիչները՝ Բարենցի և Նորվեգական ծովերի չեզոք ջրերի վրա գործողություն իրականացնելու համար, ընդ որում՝ ուղեկցումն ապահովել են ՄիԳ-31 կործանիչները: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ թռիչքը «տևել է մոտ 16 ժամ. գործողության ընթացքում Տու-160-ի անձնակազմերը մշակել են օդում լիցքավորման հմտությունները»:
    🔴 Գործողությունն անցկացվել է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների բարձր լարվածության շրջանում և այդ տարածաշրջանում տեղի ունեցած մի շարք միջադեպերից հետո:
    🔴 Տու-160-ը երբևէ սպառազինության մեջ մտած ամենամեծ մարտական ինքնաթիռն է: Այն կարող է կրել մոտ 45 տոննա սպառազինություն ներքին խցիկներում, այդ թվում՝ միջուկային և սովորական թևավոր հրթիռներ:
    🔴 Ժամանակակից Տու-160Մ-երը ունակ են արձակել, մասնավորապես, ռադարային ցածր տեսանելիության տեխնոլոգիայով օժտված X-101 և X-102 թևավոր հրթիռներ՝ ավելի քան 5000 կիլոմետր հեռավորությունից: Այսպիսով, ռմբակոծիչը կարող է հարվածներ հասցնել թիրախներին՝ մնալով հակառակորդի հակաօդային պաշտպանության գործողության գոտիներից հեռու:
    🔴 Տու-160Մ-ն օժտված է նաև թռիչքի բացառիկ հեռահարությամբ և օդում գտնվելու տևողությամբ. նոր ՆԿ-32-02 շարժիչները նվազեցնում են վառելիքի ծախսը և մեծացնում գործողության շառավիղը, ինչն այս ինքնաթիռը դարձնում է աշխարհում ամենաերկար հեռահարությամբ ռազմավարական ռմբակոծիչների մոդելներից մեկը:
    🔴 Օդում լիցքավորման շնորհիվ ռմբակոծիչը կարող է առաջադրանքներ կատարել բոլոր մայրցամաքներում և օվկիանոսների վրա: Բացի կատարելագործված շարժիչներից, հին Տու-160 մոդելների նկատմամբ Տու-160Մ-ի կարևոր առավելությունն է դարձել ավիոնիկայի համալիր արդիականացումը:
    🔴 Տու-160Մ-ն այսօր աշխարհում արտադրվող միակ միջմայրցամաքային շառավղով ռմբակոծիչն է»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Քաղաքական ուժերը տարակուսած են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընտրությունները կե…

    ❗️ Քաղաքական ուժերը տարակուսած են
    📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընտրությունները կեղծելու մեջ Նիկոլ Փաշինյանին մեղադրող Սամվել Կարապետյանն օրերս հայտարարեց ընդդիմադիր ուժերի համախմբման եւ փողոցային պայքարը «ճիշտ պահին գեներացնելու» մասին․ «Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել»։
    🔴 Կարապետյանը կոչ արեց ընդդիմադիրներին՝ համախմբվել մեկ հարթակում։ Չնայած նրա առաջարկն արդեն հասցրել են որոշ ուժեր ողջունել, սակայն, մեր տեղեկություններով, այս օրակարգով դեռեւս հանդիպում, համատեղ քննարկում չի եղել։ Միասնական հարթակ ձեւավորելու մասին ընդհանրական խոսակցություն եղել է ԿԸՀ-ի՝ ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելու եւ ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելու որոշումից առաջ, երբ հայտնի վեց ուժերի հայտարարությունը հաջորդեց, որոնք բարձրաձայնեցին, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։
    🔴 Այս հայտարարությունը կյանքի կոչելուց առաջ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում է բարձրաձայնվել հետընտրական միասնական հարթակի ձեւավորման անհրաժեշտության մասին, որին հաջորդել է ընդդիմության առաջնորդի՝ Կարապետյանի հրապարակային առաջարկը։
    🔴 Սակայն ընդդիմադիր դաշտում, մեր տեղեկություններով, ուշի-ուշով սպասում են գործնական քայլերի, Կարապետյանից հանդիպման հրավերի, ոմանք երեկվա դրությամբ տարակուսած էին։ Բանն այն է, որ հունիսի 26-ին ՍԴ-ում քննվելու է ընդդիմության ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին հայցը, սակայն միասնական ընդդիմությունը դեռ քայլեր չի որոշել, մինչդեռ Սամվել Կարապետյանն ակնարկում էր, որ հանրահավաք են նախաձեռնելու։ Մյուս կողմից՝ ՍԴ հայցը մոտ երկու շաբաթ քննվելու է, եւ դեռ ժամանակ կա»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Անհայտ անձինք Արցախի դրոշը կրկին հեռացնում են Ֆրանսիայի հրապարակից Առաջին զանգ….

    🇦🇿🇹🇷👍 Անհայտ անձինք Արցախի դրոշը կրկին հեռացնում են Ֆրանսիայի հրապարակից
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Բա ինչո՞ւ այդքան արագ ու լիքը անիմաստ PR-ով վերաբացեցիք Մարգարայի անցակետը, եթե…

    😂🇹🇷🇦🇲😄 Բա ինչո՞ւ այդքան արագ ու լիքը անիմաստ PR-ով վերաբացեցիք Մարգարայի անցակետը, եթե ակնկալում եք, որ սահմանը կբացվի 2030 թվականին
    🔴 Հա, մեկ էլ ինչո՞ւ հենց 2030 թվականին, այլ ոչ թե 2050 կամ 3025 թվականին։
    🔴 Չոնչուռի՛կ, խոստովանիր, թուրքերը ձեզ խաբել են։ Սահմանի բացում չի լինի։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Դավիթ Խուդաթյանը Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլու հետ քննարկե…

    🇦🇲🇹🇷Դավիթ Խուդաթյանը Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլու հետ քննարկել է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ապաշրջափակման աշխատանքները

    «Քննարկեցինք նաև Կարս-Անիի Մետաքսի ճանապարհի վրա գտնվող պատմական Անի կամրջի վերականգնման ընթացքը»,– X-ի իր էջում հայտնել է Թուրքիայի նախարարը:

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Իշխան Սաղաթելյանի բնակության վայրում, նրա կնոջը սեփականության իրավունքով պատկանո…

    🔴Իշխան Սաղաթելյանի բնակության վայրում, նրա կնոջը սեփականության իրավունքով պատկանող երկու տրանսպորտային միջոցներում կատարվել է խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել են արտարժույթի տեսքով դրամական միջոցներ և ոսկյա զարդեր. ՔԿ

    «Արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարք կատարելու և գույքի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշված է հաղորդագրության մեջ:

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

    🔴Առգրավել են տան զարդերը, ինչ–որ կանխիկ գումար. Իշխան Սաղաթելյանն իր դեմ հարուցված գործին հումորով է վերաբերվում 🔽Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա ծիծաղելի հոդվածներ են, իրենց շենքի մոտ լրագրողներին ասաց «Հայաստան» դաշինքնի պատգամավորը։ «Ասում…

  • Եվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 1-ին Հայաստան կայցելի. Politico Առաջին զ…

    🇦🇲🇪🇺Եվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 1-ին Հայաստան կայցելի. Politico
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Այն, որ Արամ Սարգսյանն ավարտված մարդ է, ով իր եղբոր անվան հաշվին մեծ կարողությո…

    ❗️ Այն, որ Արամ Սարգսյանն ավարտված մարդ է, ով իր եղբոր անվան հաշվին մեծ կարողություն է դիզել և ով, դառնալով Թուրքիայի ու Ադրբեջանի շահերի սպասարկուն, ոչնչացրել է նույն եղբոր ժառանգությունը, հայտնի է բոլորին։
    👨‍💻 Բայց թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը շարունակում հրապարակել սրա սրիկայական մտքերը, շատերը մինչ օրս չեն հասկանում։
    💡 Իսկ կարող ա պատճառն այն է, որ Սերժը, Նիկոլը, Միշիկն ու Արամը նո՞ւյն կլանն են։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք