Category: Առաջին Զանգ

  • Միքայել սրբազանին ծափերով դիմավորեցին դատարանի դահլիճում Առաջին զանգ. Բաժանորդագ…

    ‼️Միքայել սրբազանին ծափերով դիմավորեցին դատարանի դահլիճում
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    ⚡️Քիչ անց կհրապարակվի Միքայել Սրբազանի գործով դատավճիռը 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «ԵԱՏՄ–ն պետք է հստակ պատասխանի ինքը կա՞, թե՞ չկա». Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյա…

    🇦🇲🇦🇲 «ԵԱՏՄ–ն պետք է հստակ պատասխանի ինքը կա՞, թե՞ չկա». Նիկոլ Փաշինյան
    🔴 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այն, ինչ հիմա կատարվում է մեր երկրի դեպքում կապված արտահանման խոչընդոտների հետ, ԵԱՏՄ մյուս անդամ երկրներում ևս լուրջ անհանգստություններ է առաջացնելու, ու իրենք ևս գնալու են շուկաների դիվերսիֆիկացիայի։ Այս առումով, ըստ նրա, ԵԱՏՄ–ում քննարկելու հարցեր կան, ու ինքն առաջիկա առիթը կօգտագործի, որպեսզի քննարկումներ սկսի։
    🔴 Փաշինյանը գործընկերներին հարցեր ունի նաև այն հայտարարության հետ կապված, որ իր բացակայությամբ ընդունել են։

    🗣️ «Պետք է հասկանանք՝ ի՞նչ է դա նշանակում գործնականում։ Այսինքն, ԵԱՏՄ ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարող է մի օր արթնանա ու այսպիսի որոշումնե՞ր կայացնի։ Իմ գնահատմամբ՝ եթե այս հարցի պատասխանն «այո» է, ուրեմն՝ ԵԱՏՄ–ն հայտարարում է ինքնալուծարման մասին, և մենք էլ պետք է այստեղից հետևություններ անենք»,– հայտարարեց նա։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Դու հրաշալի գիտես, թե դա ինչ է նշանակում. մարդիկ ոչինչ չեն կարողանում արտահանել…

    ⚡️ Դու հրաշալի գիտես, թե դա ինչ է նշանակում. մարդիկ ոչինչ չեն կարողանում արտահանել և գյուղմթերքի գները բարձրացնելով՝ փորձում են Հայաստանի բնակիչների հաշվին գոնե մասնակիորեն փոխհատուցել ռուսական շուկայի կորստից կրած իրենց վնասները:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղն էր…

    🇻🇪‼️Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղն էր
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ուրբաթ՝ ժամը 13:00-ին, ցանկանում եմ հանդիպում կազմակերպել մեր ուժին ձայն տված մ…

    🔴Ուրբաթ՝ ժամը 13:00-ին, ցանկանում եմ հանդիպում կազմակերպել մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ, որպեսզի որոշենք՝ մանդատները չվերցնելն է ճիշտ, թե վերցնելը, քննարկենք պայքարի ճանապարհները. Նարեկ Կարապետյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Պաշտպանության նախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ դիտարկել է Eagle partner 2026 զորա…

    🇫🇷🇫🇷🇬🇷🇺🇸 Պաշտպանության նախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ դիտարկել է Eagle partner 2026 զորավարժությունները
    🔴 Հունիսի 23-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի, Կանզասի Ազգային գվարդիայի միացյալ շտաբի պետ, բրիգադի գեներալ Ջեյսոն Քնոբիի, Եվրոպայում ցամաքային գործողությունների շտաբի պետ, գնդապետ Փոլ Կուրտիուի, բարձրաստիճան զինվորականների և Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների ու ներկայացուցիչների հետ «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում անցկացվող «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքը:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա «Հրապարակ» օրաթեր…

    ⚡️ Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա
    📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ 2025թ. դեկտեմբերի 28-ին՝ տարեվերջյան պատարագի օրը, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ի պաշտոնական կայքի՝ Civic.am-ի հետ զրույցում քաղաքացին հենց ուղիղ եթերում բռնության կոչ էր հնչեցրել՝ կաթողիկոսին ուղղված: Լրագրողի հարցին՝ «ինչ պետք է անել, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա», պատասխանել էր. «Մի հատ քար տփեն գլխին, սատկացնեն»։
    🔴 Ավելի ուշ պարզվեց, որ նա Գառնու համայնքապետարանի աշխատակից Էդվարդ Ստեփանյանն է՝ «Ջնդոյի Էդո» մականվամբ: Հանրային աղմուկից եւ պահանջներից հետո դեպքի վերաբերյալ հունվարի 7-ին նախաձեռնվեց քրեական վարույթ՝ Քրօր․ 330-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բռնություն գործադրելու հրապարակային կոչ), սակայն պարզվում է առ այսօր մեղադրյալ չի ներգրավվել։
    ‼️ Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց դիմեցինք Քննչական կոմիտե ի վերջո, գործով անցնող մեղադրյալ կա՞, պատասխանեցին՝ ոչ, չկա: Ասացին քննիչը դիմել է հսկող դատախազին` քրեական հետապնդում հարուցելու համար, սակայն դատախազը մերժել է։ Ահա այսպիսի արդարադատություն:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Այն մարդը, ով ներսից քանդեց Բագրատ Սրբազանի շարժումը։ Այն մարդը, ով շարժման բոլ…

    ℹ️ Այն մարդը, ով ներսից քանդեց Բագրատ Սրբազանի շարժումը։ Այն մարդը, ով շարժման բոլոր փուլերում Բագրատի կողքին էր, բայց բանտ նստեց ոչ թե ինքը, այլ Լիդիա Մանթաշյանը։ Հենց այս մարդն է վերլուծում ընտրությունները և փոխանակ խոսելու իշխանության կողմից վարչական ռեսուրսի ահռելի, զանգվածային կիրառման, տեղական համայնքների միջոցների հաշվին ընտրակաշառքներ բաժանելու մասին՝ նոր մեղավոր գտավ՝ ի դեմս Ռուսաստանի։
    🔴 #ՍերժաՆիկոլականԿլան-ը ձեռք ձեռքի տված շարունակում է հակառուսական օրակարգ գեներացնել, #ՍերժաՆիկոլականԿլան-ը շարունակում է աջակցել միմյանց:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում«Ժողովուրդ» օրաթերթը գրում…

    ☄️Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում
    ‼️«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է դատական համակարգում սպասվող աղմկոտ զարգացումների թեման։ «Ժողովուրդ» օրաթերթի իրավապահ աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում չի բացառվում, որ կաշառքի գործով հերթական դատավորի ձերբակալություն լինի, ընդ որում՝ խոսակցությունները վերաբերում են հենց Հակակոռուպցիոն դատարանի դատավորներից մեկին։
    🔽«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները ուսումնասիրում են նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ քննված մի շարք գործերի հանգամանքներ, ինչպես նաեւ դրանց շրջանակում կայացված դատական ակտերը։
    🚨Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ուշադրության կենտրոնում հայտնված դատավորի գործունեության վերաբերյալ իրականացվում են օպերատիվ եւ քննչական բնույթի գործողություններ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխա…

    🔴Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին
    ‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է Իշխանությունը մտադիր է մեգահամայնքներ ձեւավորել, շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում են արդեն խոշորացված համայնքների նոր խոշորացումներ։
    🔽Առաջին փուլում դիտարկում են Արարատի մարզի Արարատ եւ Վեդի համայնքների միավորումը, նախագծում նշված է՝ ստեղծվում են համայնքային փնջեր: «Արարատ» անվանումով փնջում կներառվեն Արարատ եւ Վեդի համայնքները՝ դրանց կազմում ընդգրկված 32 բնակավայրով։
    🚨Երկրորդ համայնքային փունջը կլինի Lոռու մարզի Վանաձորը, որում ներառվելու են ներկայիս Վանաձոր եւ Փամբակ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 22 բնակավայրով։ Այսպիսով, առաջարկվող ծրագրում ներգրավված են լինելու 4 համայնք, 54 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է 2 համայնք:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք